Լրահոս
Հասարակական
20:34
09.11.22
474

Բնակարանում կրակը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած դի

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Վահան Աղախանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհը տեղի ուժերով մարվել է, ապա ժամանած հրշեջ-փրկարարաները այդ տան ներսում, մահճակալին հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ժորժիկ Ա․-ի դին։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել  պառկած վիճակում ծխախոտից առաջացած կրակը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։