Լրահոս
Միջազգային
12:40
10.11.22
127

Հարավ-արևելյան Ասիայի համաժողովների հարթակներում կկայանա Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի գագաթնաժողովը

Img default alt hy

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել Է, որ Ինդոնեզիա և Կամբոջա կատարելիք իր ուղևորության ընթացքում կկայանա Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ճապոնիայի եռակողմ գագաթնաժողովը բազմակողմ համաժողովների հարթակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը:

«Այդ բազմակողմ իրադարձություններում տեղի են ունենում զանազան երկկողմ բանակցություններ: Համաձայնություն Է ձեռք բերվել Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ճապոնիայի գագաթնաժողովի շուրջ, նշանակվել կամ քննարկվում են ևս մի քանի երկկողմ հանդիպումներ»,- մեջբերում Է գործակալությունը Հարավային Կորեայի ղեկավարի խոսքը:

Ավելի վաղ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Յուն Սոկ Յոլը նոյեմբերի 11-16-ը կայցելի Կամբոջա և Ինդոնեզիա: Նոյեմբերի 11-ին Պնոմպենում տեղի կունենա Կորեայի Հանրապետության և ԱՍԵԱՆ-ի երկրների գագաթնաժողովը, նոյեմբերի 12-ին պլանավորված Է հանդիպում «ԱՍԵԱՆ գումարած երեք» ձևաչափով, որտեղ ներկայացված կլինեն Սեուլը, Տոկիոն և Պեկինը: Նոյեմբերի 13-ին Կամբոջայում կկայանա Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը: Նույն օրը Հարավային Կորեայի ղեկավարը կմեկնի Բալի, որտեղ նոյեմբերի 15 -16-ը տեղի կունենա Քսանի խմբի գագագաթնաժողովը: