Լրահոս

2022-12-05
2022-12-04
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գիտնականները չղջիկների օրգանիզմում հայտնաբերել են հինգ նոր վիրուս
    Ավստրալացի և չինացի գիտնականների թիմը չղջիկների մոտ հայտնաբերել է հինգ նոր վիրուս, որոնք կարող են փոխանցվել մարդկանց, այդ թվում՝ մեկը սերտորեն կապված է կորոնավիրուսի հետ: Այս մասին հայտնել է The Telegraph-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ վարակված կենդանիներն ապրում են հարավային Չինաստանում: 2015-2019 թվականներին 149 չղջիկներից վիրուսի նմուշներ են վերցվել: BtSY2-ը ամենամոտն է կորոնավիրուսին։ Սիդնեյի համալսարանի վիրուսաբան, պրոֆեսոր Էդդի Հոլմսի խոսքերով, Sars-Cov-2-ի նման վիրուսները դեռևս շրջանառվում են չինական չղջիկների շրջանում, և դրանց տարածման վտանգը դեռ կա: Մասնագետները նաև ապացուցել են, որ չղջիկները պարբերաբար վարակվում են միաժամանակ մի քանի վիրուսներով։ Մինչ այս հաղորդվել է, որ Չինաստանում COVID-19-ի տարածման տեմպերը հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ կազմելով օրական 31656 հայտնաբերված դեպք։ Չինաստանում կորոնավիրուսի դեմ սահմանափակումները դարձել են ամենախիստն աշխարհում։ Որոշ տարածքներ ամբողջովին փակ են, որոշ քաղաքներում սահմանափակված է անգամ սննդի առաքումը։
    23:45
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
    Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1958 թ.) և «VAZ-2105» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Փրկարարները դուրս են բերել Ա․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։
    23:34
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում թույլատրել են արհեստական մսի վաճառքը
    ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի և անվտանգության կենտրոնը Upside Foods ընկերությանը թույլ է տվել կենդանական ցողունային բջիջներից աճեցված միս վաճառել։ Սա առայժմ վերաբերում է միայն մեկ մթերքի՝ արհեստական թռչնամսին։ Հարյուրավոր նոր նախագծեր սպասում են իրենց հերթին։ Արհեստական մսի թեման վերջին շրջանում տարածված է։ Գաղափարի կողմնակիցները առաջնորդվում են սրանով, որ կենդանիների մսի օգտագործումը և վերամշակումը հանգեցնում են մթնոլորտ վտանգավոր թափոնների արտանետմանը։ Իրավիճակը շտկելու, միևնույն ժամանակ մարդու օրգանիզմին անհրաժեշտ կենդանական ճարպերն ապահովելու համար առաջարկում են որքան հնարավոր է արագ զարգացնել ,այսպես կոչված, պրոբիոտիկ՝ փորձանոթում պատրաստված մսի արտադրությունը։ Խոսքը բուսական փոխարինիչի մասին չէ, որը բավական երկար ժամանակ օգտագործվում է, այլ սինթետիկ մթերքի մասին է, որի հիմքում բնական կենդանական ցողունային բջիջներն են։ Գործընթացը ոչնչով չի տարբերվում փոխպատվաստման համար օրգանների աճեցման պրոցեսից։ Կենդանու մկանային նմուշից առանձնացվում են բջջային գծերը, որոնք հետո բազմացնում են հատուկ սնուցող միջավայրում։ Արդյունքում՝ ցողունային բջիջները վերածվում են մկանային մանրաթելերի։
    23:30
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
    Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Բեգլարյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներն Արցախում չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի պետնախարարի խորհրդականը թեմային անդրադարձել է «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ։ ««Ալիևյան «բնապահպանական ակտիվիստները» փաստորեն ոչ մի բնապահպանական խնդիր ու ճանապարհ չգտան խոշորագույն հանքեր ու կոռումպացված իշխանություններ ունեցող Ադրբեջանում, որ այդ հարցերը բարձրացնեն ու իրենց ճանապարհները փակեն: Նրանց կողմից շահարկված բնապահպանական խնդիրները չկան Արցախում, քանի որ Արցախի Կաշենի հանքի պոչամբարը միջազգային լավագույն չափորոշիչներին է համապատասխանում, որը պարբերաբար անցնում է միջազգային մակարդակի փորձագիտական ստուգումներ։ Կաշենի հանքը գտնվում է ադրբեջանական ամենամոտիկ գյուղից՝ Ղափանլիից շուրջ 19 կմ հեռավորության վրա և շատ հեռու է նրանց ջրային ռեսուրսներից: Չեմ զարմանա, որ մեկ օր էլ ալիևյան «մարդու իրավունքների ակտիվիստները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ պահանջելով Ալիևից ազատ արձակել ադրբեջանցի քաղաքական բանտարկյալներին»,- գրել է Բեգլարյանը:
    23:18
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ ՊՇՌ թեստի վերաբերյալ
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 29-ին Լոռու, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի Շիրակի մարզերի և Երեվան քաղաքի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պացիենտների, բժշկական անձնակազմի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածվածությունը ուսումնասիրելու նպատակով՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ իրականացնելու մասին հրաման է ստորագրել։ Հրամանով մասնավորապես նշված է․ «Հաստատել՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի և Երևան քաղաքի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածվածության ուսումնասիրման ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը՝ համաձայն հավելվածի: Առաջարկել՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեններին՝ աջակցել պացիենտների, բժշկական անձնակազմի շրջանում նմուշառուման իրականացմանը: Առաջարկել՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետերին՝ աջակցել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պացիենտների, բժշկական անձնակազմի շրջանում նմուշառման իրականացմանը»։ Հավելվածին կարող եք ծանոթանալ այստեղ։
    23:15
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ուրարտու»-ն կամային հաղթանակ տոնեց «Շիրակ»-ի նկատմամբ, «Ալաշկերտ»-ը պարտվեց «Արարատ»-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում կայացավ երկու հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գյումրու «Շիրակ»-ը հյուրընկակել էր մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուրարտու»-ին: «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ուրարտու»-ն գերազանցեց մրցակցին 3:2 հաշվով: Գյուրեցիների կազմում աչքի ընկան Դումբիան և Կոդիան: «Ուրարտու»-ից դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Նարեկ Աղասարյանը: Օրվա մյուս խաղում Երևանի «Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտ»-ին: Այդ խաղի միակ գնդակը 16-րդ րոպեին խփել է Տրաորեն: Այս տուրից հետո «Ուրարտու»-ն մնում է առաջին տեղում: «Ալաշկերտ»-ը երրորդն է, «Արարատ»-ը՝ 7-րդը, իսկ «Շիրակ»-ը՝ 8-րդը:
    23:00
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆրանսիան պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Մունդիալի գործող չեմպիոն Ֆրանսիան մրցեց Լեհաստանի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թե Ֆրանսիայի, թե Լեհաստանի ընտրանիները փոխադարձ սուր գրոհներ էին կազմակերպում: Աշխարհի գործող չենպիոնները իրար հաջորդող մի քանի լուրջ հնարավորություններ ունեին, որտեղ իրենց հնարավորությունները չօգտագործեցին «կապույտների» առաջատարները: Լեհաստանի ընտրանին իր հերթին կարողանում էր արագ հակագրոհել: Դրվագներից մեկում Լեհերի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին հեռահար հարվածով անհանգստացրեց Լյորիսին, սակայն հարվածն արդյունավետ չէր: Ֆրանսիան խաղակեսի միջնամասում շատ մոտ էր հաշիվը բացելուն, սակայն Ժիրուն չկարողացավ արագ գործել, իսկ խաղակեսի վերջնամասում խաղը դրամատիկ ընթացք ստացավ: Լեհերը տիրել էին նախաձեռնությանը, բայց Ֆրանսիան ամուր էր պաշտպանությունում: Խաղակեսի վերջնամասում, ստանալով Մբապեի փոխանցումը, Օլիվիե Ժիրուն բացեց խաղի հաշիվը: Այս գոլով Ժիրուն դարձավ Ֆրանսիայի ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (52 գնդակ)՝ շրջանցելով Տիերի Անրիին: Թիմերն ընդմիջման գնացին ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան իր ձեռքն էր վերցրել նախաձեռնությունը, լեհերն էլ հիմնականում սեփական տուգանային հրապարակում էին: Կիլիան Մբապեն, ով շարունակաբար կորցնում էր գոլային պահերը, խաղի 73-րդ րոպեին ի վերջո խփեց իր 8-րդ գնդակն աշխարհի առաջնություններում: Խաղի ավելացված ժամանակում Մբապեն ևս մեկ գոլ հեղինակեց՝ աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցնելով 9-ի: Լեհաստանի ընտրանին հեղինակության գնդակը խփեց 11 մետրանոց հարվածի շնորհիվ, որը երկրորդ փորձից իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին: Ֆրանսիա-Լեհաստան՝ 3:1: Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի ընտրանին կմրցի Անգլիա-Սենեգալ զույգի հաղթողի հետ:
    22:45
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը հանգեցրել է պատերազմի Ռուսաստանի և Արևմուտքի միջև
    Թուրքիայի նախագահիխոսնակ Իբրահիմ Քալընը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի։ «Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, «Սառը պատերազմ 2.0»-ն է, և այն սկսվել է Ուկրաինայի պատերազմից: Այն հավանաբար կշարունակվի այլ ձևերով՝ սիմետրիկ կամ հիբրիդային պատերազմ: Թերևս դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ավելի մեծ աշխարհաքաղաքական պատկերը չի միավորի հիմնական կողմերին և չի սահմանի նոր գլոբալ գործարքի՝ անվտանգության նոր ճարտարապետության պարամետրերը», – ասել է Քալընը Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
    22:30
    04.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում և Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    22:25
    04.12.22
    Ավելին