Լրահոս
Երևան
11:03
06.12.22
163

Արտակարգ դեպք՝ Երևանում․ դուռը փակվել էր 2-ամյա երեխայի վրա

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  

Հրշեջ-փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել է դեպի 8-րդ հարկ, խոհանոցի պատուհանից մտել ներս, որից հետո կարողացել է բացել տան դուռը։  

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։