Լրահոս
Միջազգային
22:20
06.12.22
124

Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից կոնկրետ քայլեր չի տեսնում

Img default alt hy

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել Է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ձեռնարկում են «սադրիչ գործողություններ», այլ ոչ թե կոնկրետ քայլեր, որոնք ուղղված կլինեն ՆԱՏՕ-ին այս երկու երկրների անդամակցության համար Անկարայի ներկայացրած պահանջների բավարարմանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ցավոք, Շվեդիայում և Ֆինլանդիայում դեռևս տեղի են ունենում սադրիչ գործողություններ: Շվեդիայից և Ֆինլանդիայից սպասում ենք կոնկրետ քայլեր», - ասել է Աքարը:

Նա նշել Է, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրում արձանագրված պահանջները «առավելագույնս հստակ են»:

«Շվեդիան և Ֆինլանդիան ստանձնել են որոշակի պարտավորություններ, որոնք պետք Է կատարվեն: Այդ հուշագիրն ամենևին գործընթացի վերջը չԷ, այլ միայն սկիզբն է: Բոլոր հարցերը լուծելուց հետո հայտերի շուրջ քվեարկությունը կկայանա Թուրքիայի խորհրդարանում», - հավելել Է Աքարը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հաղորդել Է, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, Անկարայում բանակցություններ կանցկացնի իր ֆինն պաշտոնակից Անտի Կայկոնենի հետ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերաբերյալ:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը չեն վավերացրելՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան: Թուրքիան Հելսինկիին և Ստոկհոլմին մեղադրել է Անկարայի կողմից ահաբեկիչ համարվող անձանց թաքցնելու մեջ:

Տարբեր մակարդակով անցկացված մի շարք բանակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարաձայնությունները վերացնելու շուրջ, որպեսզի սկանդինավյան երկու երկրները միանան դաշինքին: Կողմերը հուշագիր են ստորագրել 2022 թվականի հունիսին: