Լրահոս
Աշխարհ
23:10
06.12.22
172

Էստոնիայի վարչապետն այն կարծիքին է, որ երկիրը չի կարող ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել

Img default alt hy

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը կարծում է, որ Էստոնիան չի կարողանա ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել, սակայն, ըստ նրա, վերջիններիս կարող է Ֆինլանդիան օգնել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից: Կալասի խոսքով՝ Ուկրաինայում վերջին զարգացումներն այն մասին են խոսում, որ կլինի փախստականների նոր ալիք, որոնց նախկինի պես Էստոնիան չի կարող օգնել:

«Մենք խոսել ենք Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ, իրենք ասացին, որ կարող են ընդունել ավելի շատ փախստականների»,-էստոնական Radio 4 ռադիոկայանի հետ զրույցում ասել է Էստոնիայի վարչապետը։