Լրահոս
Աշխարհ
23:00
06.12.22
141

ԱՄՆ-ը պլանավորում է Խաղաղ օվկիանոսում հրթիռի փորձնական արձակում իրականացնել

Img default alt hy

Միացյալ Նահանգները պատրաստվում Է դեկտեմբերի 22-ին Խաղաղ օվկիանոսում իրականացնել հրթիռի փորձնական արձակում, հետևում Է NAVAREA XII գոտում ծովագնացներին ուղղված ամերիկյան նավագնացային նախազգուշացումից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ենթադրվում Է, որ արձակումը կիրականացվի Հավայան կղզիների ուղղությամբ՝ Փոինթ Մուգու հրթիռային զինավարժարանի շրջանից, որը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի հարավային ափի մերձակայքում:

Հրթիռի արձակման ժամանակահատվածում Կալիֆորնիայի ափից դեպի արևմուտք կփակվի 3 շրջան՝ հրթիռի արձակման և հրթիռի աստիճանների ընկնելու գոտիներում:

Փորձարկումների անցկացման ժամանակահատվածում այդ շրջանները ծովագնացների համար «վտանգավոր» են հայտարարվել: