Լրահոս
Իրավական
21:41
06.12.22
124

Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. պաշտպանական խումբ

Img default alt hy

Կարող ենք վերահաստատել, որ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարության մեջ․

«Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց վերջապես ավարտվեց մեղադրանքի կողմի գրավոր «ապացույցների» հետազոտումը, ինչպես նաև քննիչի կողմից փորձագետին ներկայացված հարցադրումների պատասխանների և հետևությունների հետազոտումը, որի ընթացքում չներկայացվեց որևէ փաստ, տվյալ, փաստաթուղթ, ինչը կարող էր հիմնավորել «վատնման» հանցակազմի առկայությունը, Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած որևէ ձևակերպում կամ այս ամբողջ ժամանակամիջոցում կալանավորման տակ գտնվելու անհրաժեշտությունը: