Լրահոս
Արցախ
13:30
08.12.22
102

Ռուսներն ու ադրբեջանցիները կշարունակեն բանակցությունները Ստեփանակերտի մոտ

Արցախում այսօր կշարունակվեն ռուս խաղաղապահների ու բնապահպան-ակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների բանակցությունները: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Բաքվի պաշտոնյաները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումից հետո: Նրանք կառուցողական են գնահատել Վոլկովի հետ երեկվա հանդիպումը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը լրագրողներին ասել է, որ իրենք ռուս խաղաղապահներին են հայտնել Ղարաբաղում «հանքավայրերի անօրինական շահագործման մշտադիտարկման հետ կապված» իրենց առաջարկները։