Լրահոս
Իրավական
13:22
08.12.22
126

Երթուղային ավտոբուսում 63-ամյա կնոջ գրպանից բջջային հեռախոս են գողացել

Img default alt hy

Դեկտեմբերի 7-ին ոստիկանություն դիմած 63-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 17.00-ի սահմաններում երթուղային ավտոբուսում գրպանից գողացել են բջջային հեռախոսը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի մի բնակչի: Խուզարկությամբ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է գողոնը:

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին: