Լրահոս
Հասարակական
17:30
10.12.22
121

Nissan-ը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջիկ հետիոտնի

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կիևյան 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երիտասարդ աղջիկ հետիոտնին օգնել է տեղափոխել «Արմենիա» ԲԿ։ 

Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթաթության փորձաքննության. նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։