Լրահոս
Հասարակական
19:40
10.12.22
119

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Img default alt hy

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

Այցը տեղի է ունեցել նոյեմբերին: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապվել ընտանիքների հետ:

Ամատունին ասաց, որ գաղտնիությունից ելնելով չի կարող նշել, թե քանի գերիներին են այցելել կոմիտեի աշխատակիցները: