Լրահոս
Հասարակական
19:15
10.12.22
170

Բախվել են Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի Mercedes-ն ու ՎԱԶ 21010-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Իսկոյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Ջևիկյանի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Ջևիկյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Գարիկ Սիրականյանը, 26-ամյա Դավիթ Մադաթյանն ու 25-ամյա Գոշ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են Գավառ ԲԿ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։  

Գագիկ Շամշյանի տեղեկություններով վթարի մեղավորը  ՎԱԶ 21010-ի վարորդ Ն․ Ջևիկյանն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել Mercedes-ի վարորդ Ն․ Իսկոյանի համար, ապա բախվել նրա Mercedes-ին։ 

Ն․ Իսկոյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում` որպես ավագ քննիչ։