Լրահոս
Տարածաշրջան
16:15
15.12.22
100

Ստամբուլն ընդդեմ Էրդողանի. Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը ազատազրկվել է

Ստամբուլում ընդդիմադիր քաղաքապետի կողմնակիցները դուրս են եկել փողոց, երբ թուրքական դատարանը մոտ 3 տարվա ազատազրկման է դատապարտել Էքրեմ Իմամ-Օղլուին ու զրկել նրան քաղաքապետի պաշտոնից:

Իմամ-Օղլուն մեղադրվում է 2019 թվականին Թուրքիայի պետական պաշտոնյաներին վիրավորելու համար: Ստամբուլի փողոցներ դուրս եկած թուրքերը պահանջում են կառավարության հրաժարականը և որ դատարանը անհապաղ չեղարկի կայացրած վճիռը: