Լրահոս
Իրավական
17:00
15.12.22
96

Դանակահարություն՝ Արաքսում. ոստիկանների բացահայտումը

Img default alt hy

Դեկտեմբերի 14-ին` ժամը 13.50-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ իրավապահներին հաջողվեց միայն պարզել, որ տուժածը վնասվածքները ստացել էր Արաքս գյուղում:

Արմավիրի ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, երևանցուն դանակի հարվածներ է հասցրել և ծանր մարմնական վնասվածք պատճառել նույն գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա եկավ ոստիկանության բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Վիճաբանության պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են: