Լրահոս
Հասարակական
12:43
18.12.22
262

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Մ-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 41-ամյա Լ. Մ-ն և 7-ամյա Ա. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու երեխան են։