Լրահոս
Հասարակական
10:25
18.12.22
133

ԱԱԾ զորամասի աշխատակիցը Nissan XTrail-ով հայտնվել է ձորակում

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորանների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 44-ամյա Նորայր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Նորայր Մ-ն ծառայում է ՀՀ Ագային անվտանգության ծառայության Ն զորամասում։