Լրահոս
Արցախ
11:40
18.12.22
486

Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ. Ռուբեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Մենք շարունակում ենք աշխատել, ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, և չնայած այդ դժվարություններին, ես շատ ոգևորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ և՛ կամք, և՛ պատրաստություն՝ հանգիստ անցնել այս իրավիճակի միջոց, հանգիստ աշխատել, ապրել և ոչ մի կերպ չի զգացվում, որ մենք բլոկադայի մեջ ենք, կամ խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Եվ դրա համար ես շնորհակալ եմ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հայտնեց, որ երեկ պատգամավորների ու վարչական շչջանի ղեկավարի հետ հանդիպում են ունեցել Մարտակերտում․

«Սա շատ կարևոր է ինձ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով` տեսնելով մարդկանց վերաբերմունքը այն իրավիճակին, որ մենք բոլորս գտնվում ենք: Մենք ունեցանք հնարավորություն շփվելու շատ բարդ և ծանր հարցերի մասին և չկար խնդիր, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, մենք միասնական ենք և դա էր ամենակարևորը»,- ասաց նա:

  •