Լրահոս
Հասարակական
11:02
18.12.22
196

Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ, 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում Արմավիրի մարզի բնակիչ՝ 44-ամյա Գագիկ Ե-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված ՌԴ քաղաքացի, 40-ամյա Գերոգի Կ-ին պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գագիկ Ե-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 12-ամյա Սիլվի Ե-ն, 3-ամյա Տիգրան Ե-ն և 38-ամյա Դիաննա Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։