Լրահոս
Արցախ
10:21
22.12.22
154

Արոնյանը՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին

Img default alt hy

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ բոլոր կարող ուժերին կոչ անելով օգնել Արցախն ապաշրջափակելու հարցում:

«Այս պահին, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր արդեն 10 օր գտնվում են շրջափակման մեջ ։ Նրանք բախվում են էքզիստենցիալ սպառնալիքի Ադրբեջանի կողմից, որն օգտագործում է տարբեր անօրինական մեթոդներ ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը արգելափակելու համար»,- գրել է Արոնյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ ճանապարհը պետք է բաց մնա և ապահովի Արցախի ու Հայաստանի միջև հուսալի կապը։  

«Հենց հիմա ռուսական խաղաղապահ ուժերը ծաղրի են ենթարկվում ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնք տարբեր կեղծ պատրվակներով փակում են ճանապարհը:

Մինչ մենք տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները դժվարանում են մատակարարումների հարցում, և սննդի պակասն անխուսափելի է:

Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում ուժերի սահմաններում է, օգնել իմ հայրենիքին ՝ ուղերձը տարածելով և ուղիներ գտնելով օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց»,- գրել է Արոնյանը: