Լրահոս
Երևան
10:18
22.12.22
115

Արտակագ իրավիճակ՝ Երևանում․ բեռնատարը կոտրել է գազատար խողովակներն ու գազի հաշվիչ կայանը

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, գազախողովակներն ու գազի հաշվիչ կայանը վնասված է, և կա գազի արտահոսք։  

Նմանատիպ ահազանգ ստացել է նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերությունը։  

Պարզվել է՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքնան, ըստ տեղեկությունների՝ բեռնատար, Ռուբինյանց փողոցի 27/72 հասցեի մոտ բախվել է գազատար խողովակներին, հետո հաշվիչ կայանին, կոտրել դրանք և հեռացել։  

Գազախողովակների վնասվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք, ինչը դադարեցվել է Գազպրոմի աշխատակիցների կողմից։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ֆոտոլագրողը հայտնում է, որ նշված տարածքում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և ողջ գիշեր ու մինչև այս պահը «Գազպրոմի» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները շարունակում են վթարավերականգնողական աշխատանքներ։