Լրահոս
Հասարակական
00:06
22.12.22
177

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 22-26 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: