Լրահոս
Արցախ
10:25
22.12.22
607

Հիմա իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանն է․ Ռուբեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

11-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է. իրավիճակին կրկին տեսակապով անդրադարձել է ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա արցախցիներին խնդրել է հոգեբանորեն դիմագրավել իրավիճակին:

«Մենք հասկանում ենք, որ լուծումը պետք է լինի այնպես, որ մեր արժանապատվությունը չկորցնենք, այնպիսի լուծում պետք է գտնենք, որոնց հետևանքները Արցախում հանգիստ ապրելու և Ադրբեջանից կախված չլինելու հնարավորություն տան:

Իսկապես իրավիճակը ծանր է, գիտեմ և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված խնդիրները, մենք փորձում ենք լուծումներ գտնենք: Այսօր էլ հանդիպել ենք ծնողների հետ, որոնց երեխաները գտնվում են Հայաստանում, հասկանանք՝ ինչ կարելի է անել:

Մենք ունենք խնդիր, որ ցավոք մի քանի մարդ մահացել է, և դիակները չենք կարողանում բերել Արցախ, ունենք խնդիրներ, որ ընտանիքները բաժանված են, արդեն 11-րդ օրն է, դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր»,- ասել է Վարդանյանը: