Լրահոս

2022-12-24
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանին ու Արցախին նախատեսվող աջակցությունը կօգնի ամրապնդել տնտեսական զարգացումը. Ֆրենկ Փալոն
    ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցությունՀայաստանին ու Արցախին : Նա մասնավորապես գրել է. «Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»:
    12:22
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կատարած հանցավոր արարքը
    Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Ս.Դ.-ն, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշ­տո­նեա­կան դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. Վանաձոր համայն­քին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Ս.Դ.-ի կողմից կատարված հանցավոր արարքը, և համաձայն դատական ակտի, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը կարճվել է։ Դատական ակտի օրինակը ստանալուց հետո, Լոռու մարզի դատախազության կողմից այն կուղարկվի Վանաձոր համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողատարածքը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ իրավական գործընթաց սկսելու համար: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Դ.-ն, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։ Այնուհետև, իր ստորագրությամբ վավերացրել է բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթ, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին: Դրա հիման վրա՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում, ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ, Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը: Այնուհետև, Ս.Դ.-ն ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս.Վ.-ն: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրություն, որի հիման վրա հողամասը 403 հազար 770 դրամով վաճառվել է Ս.Վ.-ին` Վանաձոր համայնքին զրկելով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հո­ղա­տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից: Տեղեկացնենք, որ Ս.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին ևս կայացվել է նույնաբովանդակ դատական ակտ, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել համայնքապատկան հինգ տարբեր հողամասերի և շինությունների ապօրինի օտարման գործընթաց իրականացնելու համար։ Այդ դատական ակտը մարզի դատախազության կողմից ևս ուղարկվել է Վանաձորի համայնքապետարան. ապօրինի օտարված հողամասերն ու շինությունները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու նպատակով ներկայացված հայցն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական գործերով դատարանի վարույթ, գտնվում է քննության փուլում։
    12:15
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԿԽՄԿ-ն որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ
    Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կողմերի համաձայնությամբ որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն: ԿԽՄԿ-ի մեքենաները հետադարձ ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք»,- ասաց Ամատունին:
    12:07
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկ Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց. Վահե Հովհաննիսյան
    Հայաստանի իշխանությունը կազմված է մեկ հոգուց, որը միակամ որոշումներ է կայացնում եւ հաշվետու չէ ոչ մեկի առաջ. քքած ունի ժողովուրդ, հասարակություն, պետական ինստիտուտներ եւ այլ հասկացությունների վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: «Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց։ Երեկ երեկոյան Մոսկվայից, Բաքվից, Փարիզից մեզ ասացին, որ եթե այսպես շարունակեք՝ վատ է լինելու։ Երեկ երեկոյան մեզ ստորացրին եւ սպառնացին։ Երեկ երեկոյան Լավրովը մեղադրեց մեզ բանակցություններից խուսափելու մեջ, ու մենք հանգիստ շարունակում ենք ապրել։ Երեկ երեկոյան Լավրովը հասկացրեց, որ խաղաղապահներին Ռուսաստանը կարող է հանել, եւ շարունակում ենք հանգիստ ապրել։ Երեկ երեկոյան Ալիեւը Մակրոնին ասաց, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել ադրբեջանական 8 գյուղ։ Ենթադրաբար՝ Տավուշի եւ Արարատի մարզերի գյուղերի մասին է։ Մենք էլի ոչինչ չենք լսում ու հետեւություն չենք անում։ Նման զարգացման պատճառը ակնհայտ է. Հայաստանի իշխանությունը կազմված է ՄԵԿ հոգուց, որը միակամ որոշումներ է կայացնում եւ հաշվետու չէ ոչ մեկի առաջ։ Թքած ունի ժողովուրդ, հասարակություն, պետական ինստիտուտներ եւ այլ հասկացությունների վրա։ Սա բերելու է հերթական աղետի։ Միակամ որոշումները ենթադրում են կոպիտ սխալների մեծ ռիսկ։ ՄԵԿ հոգին որոշում է ողջ պետության, մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր ընտանիքների ճակատագիրը։ Սա ծայրահեղ սուր խնդիր է։ Մենք ռումբի վրա նստած պետություն ենք։ Կառավարության վերջին նիստում արված հայտարարությունից պարզ դարձավ, որ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայից հետո այժմ առճակատման մեջ ենք մտնում Ռուսաստանի հետ։ Ոչ դիվանագիտական լեզվով, խողովակներով, դիվանագիտորեն ոչ ճիշտ ընտրված պահին Ռուսաստանի հանդեպ հնչեցված մեղադրանքները, հասկանալի է, անարձագանք չէին մնալու։ Իհարկե, հասարակության տարբեր շերտեր կոգեւորվեն, վերջնականապես «կգիտակցեն, որ մեղավորը ռուսներն են», ու այսպես ձեռք ձեռքի տված՝ կշարունակվի պոպուլիզմի հաղթարշավն ընդդեմ պետականության։ Ինչպես եւ սպասվում էր, չկա ընդդիմության ինստիտուցիոնալ պատասխանը կառավարության ղեկավարին, ու հանրությանը չի տրվում մտորելու համար այլընտրանքային դիրքորոշում։ Սա մի իշխանություն է, որը կարող է սեպտեմբերին Ջերմուկում պատերազմ ունենա եւ շատ մեծ թվով զոհեր, իսկ դեկտեմբերին կուսակցական քեֆ անի նույն վայրում։ Վաղն էլ նույնը կանի Տավուշում, Արարատում եւ այլուր։ Այս ֆոնին ավելի ակներեւ է դառնում իշխանության այլընտրանքի բացակայությունը։ Ստեղծվում է տպավորություն, որ այսօրվա ընդդիմադիր ձեւաչափերի միակ ֆունկցիան նախորդ 30 տարին արդարացնելն է։ Սա էլ է ինչ-որ իմաստով քաղաքական թիկնապահություն։ Հիմա շատ սուր կանգնած է անհատական պատասխանատվության եւ անհատական որոշումների հարցը։ Կոլեկտիվ անպատասխանատվությամբ գնալու ենք նոր աղետի։ Ամեն մեկը պետք է որոշում կայացնի՝ ինքն անո՞ւմ է քայլ, թե՞ համակերպվում է»,- գրել է նա։
    12:00
    24.12.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 24.12.22
    11:55
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին տեսածս լավագույն ֆուտբոլիստն է. Դել Բոսկե
    Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ով «կարմիր ֆուրիայի» հետ հաղթել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, իսկ սերուցքայինների հետ՝ երկու Չեմպիոնների լիգա, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է լավագույն ֆուտբոլիստը, որին երբևէ տեսել է իր կյանքում: «Նրանց թվում, ում ես տեսել եմ այսքան տարիների ընթացքում ֆուտբոլում, Մեսսին իր կայունության և որակների շնորհիվ լավագույնն է։ Նա շատ ֆանտաստիկ մրցաշրջաններ անցկացրեց և միշտ առաջ էր տանում իր թիմերին»,- Դել Բոսկեին է մեջբերում Mundo Deportivo-ն:
    11:52
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լարվածություն ու ներքին դժգոհություններ կան․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում բավական նկատելի լարվածություն կա վարչապետի աշխատակազմում. բանն այն է, որ կառավարության նիստերի օրակարգերում հարցերի ներկայացման և նախագծերի քննարկումների վերաբերյալ ներկայացվող հիմնավորումները ոչ միայն թույլ են, այլև լուրջ մասնագիտական եզրակացությունները գրեթե բացակայում են։ Այս հանգամանքը մշտապես լուրջ քննադատության է ենթարկվում հատկապես ֆինանսների նախարարության կողմից. մասնավորաբար շեշտվում է, թե նախագծերի մեծ մասը ներկայացվում է կիսատ ձևակերպումներով, ֆինանսական հատվածը գրեթե բացված չէ, շատ անհասկանալի է ու լղոզված։ Բացի դրանից, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, կոմիտեների նիստերի ժամանակ մեծամասամբ ոչ միայն ոլորտային նախարարները չեն ներկայանում, այլ անգամ փոխնախարարների մակարդակով մասնակցություն չի ապահովվում. որպես կանոն՝ հիմնականում մասնակցում են վարչությունների պետերը։ Կան տեղեկություններ, որ ֆինանսների նախարարությունը նույնիսկ լուրջ «բազար» է սարքել՝ կապված կառավարության նիստերի օրակարգում քիչ զեկուցվող հարցերի մասով։ Ըստ այդ դժգոհության, նախագծերի փաթեթները շատ դեպքերում խորհրդարան են գնում կիսատ-պռատ ու տեղում դառնում քննադատության առարկա՝ ԱԺ փորձագետները դժգոհում են նախագծերի փնթիությունից։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրի խոսքերով, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ փոխվաչապետ նշանակվելու կապակցությամբ աշխատակազմում կես կատակ-կես լուրջ ասում են. «Դե, այդքան բողոքում էր, թող ինքն էլ հիմա կարգի բերի այդ ամենը»։
    11:45
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները ողջ գիշեր ուրախացել են Ջերմուկում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին, ինչպես հայտնի է, ՔՊ էլիտան Ջերմուկում էր․ Վայոց Ձորի նախկին մարզպետին պատկանող «Հայաթ» հյուրանոցում նոր ստեղծված մարմնի՝ ՔՊ քաղաքական խորհրդի անդրանիկ նիստն էր, որը վարել է կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Չնայած մամուլում լուրեր տարածվեցին, թե Փաշինյանն այդ օրը բավականին անտրամադիր է եղել եւ ՔՊ-կաններին հասկացրել է, թե չի ներում վարչության ընտրությունների կեղծիքները, սակայն մենք տեղեկացանք, որ օրվա ավարտին նա բոլորի համար անակնկալ առաջարկել է, որ «մուզիկանտներին» բերեն հյուրանոց՝ լավ քեֆ ենք անելու։ Կուսակցականներին առաջին պահին թվացել է, թե Փաշինյանը հումոր է անում կամ իրենց է փորձում՝ չեն հավատացել, որ քեֆի տրամադրություն կա, երբ փակ է Արցախի ճանապարհը, եւ հազարավոր մարդիկ բլոկադայի մեջ են։ Մեզ ասացին, որ ողջ գիշեր ՔՊ-ականները տժժացել են Ջերմուկում»:
    11:37
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում արձանագրում են՝ Ադրբեջանի իշխանություններն ուղիղ առնչություն ունեն Լաչինի միջանցքը փակելու հետ
    Արցախի Հանրապետության դատախազությունը մի շարք արձանագրումներով հերքել է ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններն առ այն, թե Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ չէ և անվտանգ է երթևեկության համար, թեև դեկտեմբերի 12-ից մինչ օրս հենց Ադրբեջանի կողմից ճանապարհը փակ է: Ադրբեջանը հերքում է նաև այսպես կոչված «բնապահպանների» ակցիային իր մասնակցությունը, սակայն՝ ըստ Արցախի դատախազության, փաստերը խոսում են հակառակի մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը. «Ինչպես հայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիների կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և առ այսօր այն պահվում է անանցանելի վիճակում: Ադրբեջանը պաշտոնապես հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետության մասնակցությունը, հայտարարում է ճանապարհի բաց և անվտանգ լինելու մասին: Այդուհանդերձ որոշակի տվյալների համադրումը, ինչպես նաև իրականացված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ձեռք բերված փաստերը թույլ են տալիս կատարելու որոշակի եզրահանգումներ և արձանագրումներ, որոնք ամբողջապես փոխում են գործողությունների ողջ տրամաբանությունն ու բացահայտում ադրբեջանական կողմի հայտարարությունների իրական նպատակները: Այսպես. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում»: Նշվածից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է պետություններին (ոչ թե զինված ուժերին), ինչից հետևում է, որ Կողմերը ստանձնել էին որոշակի շփման գիծ չխախտելու պարտականություն, որը ադրբեջանական կողմը չի կատարել: Բնապահպան ներկայացող անձինք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատված հասել են Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինների ուղեկցությամբ, քանզի 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ազատ տեղաշարժն արգելված է: Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատվածում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների թվում կան հատուկ ծառայությունների կամ զինված ուժերի նախկին ու գործող ներկայացուցիչներ, ներգրավված են պետական ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների անդամներ: Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջպետական հայցին ի պատասխան Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է, որ ճանապարհը փակ է պահվում ռուս խաղաղապահների կողմից, մինչդեռ հրապարակված տեսանյութերը փաստում են հակառակը: ՄԻԵԴ-ին ներկայացված գրավոր պարզաբանումներում Ադրբեջանը բացառել է «բնապահպանների կողմից Լաչինի միջանցքում տեղակայվելու» գործընթացին պետության մասնակցությունը կամ կազմակերպումը, իսկ այդ դեպքում տարակուսելի են ճանապարհը երթևեկության համար անվտանգ ու երաշխավորված լինելու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն ու պնդումները: Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակմանը բացահայտորեն մասնակցել են այնպիսի անձինք, ովքեր նախկինում հրապարակայնորեն հանդես են եկել հակահայ խոսքով ու վարքով, սոցիալական ցանցերում հպարտորեն ներկայացել են ատելություն քարոզող գրառումներով, հայի սպանության համար դատապարտված անձի հետ լուսանկարով: Նման պայմաններում ճանապարհը «բաց և անվտանգ» լինելու մասին հայտարարությունները խաբկանք են և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձեր: 2020թ. 44-օրյա պատերազմից հանրությանը հայտնի՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված ամենադաժան վայրագությունների պայմաններում Ադրբեջանը Արցախի նույն բնակչությանն առաջարկում է ճանապարհի շրջափակված հատվածով «անխոչընդոտ ու անվտանգ» կապ Հայաստանի հետ»:
    11:28
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական պահանջների հանրայնացումը բավականին տեղեկատվություն է փոխանցում Հայաստանի նկատմամբ հավանական ագրեսիայի ուղղությունների մասին. Աբրահամյան
    Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հիմնական թեման, ինչպես որ ակնկալվում էր, Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում ստեղծված ծանր իրադրությունն է, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Ի տարբերություն հեռախոսազրույցի առնչությամբ ֆրանսիական պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանցիներն իրենց հաղորդագրությունում ևս մեկ նախադասություն են մտցրել՝ կապված Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի 8 գյուղերի (Տիգրանաշեն և այլն) նկատմամբ ներկայացրած տարածքային պահանջների մասին։ «Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ։ Ի դեպ, ադրբեջանական պահանջների հանրայնացումը բավականին տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանի հնարավոր ջանքերի և Հայաստանի նկատմամբ հավանական ագրեսիայի ուղղությունների մասին», - նշել է Աբրահամյանը:
    11:26
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ճանապարհներին առկա է մերկասառույց, բարձրադիր գոտիներում մառախուղ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:22
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազամաբազայի պայմանագրային զինծառայողը կնոջ է սպանել
    Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/24/1229378/
    11:19
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիի Երևանայան խճուղում մեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում,«ՎԱԶ-21110» մակնիշի մեքենան Գյումրիի Երևանայան խճուղում բախվել է գովազդային վահանակի սյանը: Վարորդը՝ 36-ամյա Խաժակ Էլբակյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:15
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկը Արցախից տեղափոխվել է Հայաստան
    Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 4 ամսական փոքրիկը, որի առողջական վիճակը ծանր էր, այսօր տեղափոխվել է Հայաստան։ «Այսօր մենք միջնորդել ենք, որ 4 ամսական երեխան տեղափոխվի Հայաստան, քանի որ կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Երեխայի ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
    11:13
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հարկավոր է փրկել 120 հազար արցախցիներին. ֆրանսիացի մտավորականների հայտարարությունը
    Ֆրանսիայում Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության վրա։ Հոդվածի հեղինակների շարքում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Կարոլ Բուկեն, Վիրժինի Լըդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը և Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուեն, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրյուքներն ու Միշել Օնֆրեն, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեժիտիմուսը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ և այլք։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՓՐԿԵԼ 120 000 ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ Սուրբ Ծննդյան այս օրերին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներն ու արվեստի գործիչները համախմբվում են՝ ի սատարում Արցախի 120 հազար հայերի, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում: Այս երեկո, երբ մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու համար Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից: Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն. որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն: 2020 թվականին այնքա՜ն կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքնեի պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել բժշկական անհրաժեշտ շտապօգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, և շատ հիվանդների, այդ թվում՝ նաև երեխաների կյանքը վտանգված է: Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք, խուճապի տրվելու փոխարեն, կազմակերպվում են և դիմադրում: Նրանք դիմադրում են և կդիմադրեն մինչև վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, և մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին: 2022 թվականի Սուրբ Ծննդյան այս տոնը տարակուսելի է: Մենք տոնում ենք աղքատության՝ ծղոտե շապիկ հագած մի թագավորի ծնունդը, որն աշխարհ եկավ՝ մարդկությանն իր լույսի ջերմությունը բերելու համար: Եվ հենց այս օրն է, որ դիտմամբ ընտրել է նավթի ու տնտեսական աճի բռնակալը՝ ընկղմելու համար ողջ մի բնակչություն խավարի ու ցրտի մեջ: Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք բռնակալությունը և բարբարոսությունը մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի հանդեպ, մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի, կամուրջ հանդիսացող մի ժողովրդի դեմ, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջև երկխոսությանը: Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկայանան իբրև մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո՜ կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին իրենց անամոթաբար համարել 1915 թ-ի դահիճների հետնորդն ու ժառանգը և նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, ում նրանք ատում են, որովհետև այդ ժողովուրդը մեզ է նման: Արդյոք ուրեմն մեր ցանկությունը, որ երբեք 20-րդ դարի ատելի սարսափները չկրկնվեն մեր դարում, սոսկ միայն ցանկություն էր: Արդյոք ուրեմն այս աշխարհում էլի հաղթում են չարերը, քանի որ նրանք իրենց հարևաններին վաճառելիք և մատակարարելիք բարիքներ ունեն: Հայոց ոգին ապրում է ռոմանական արվեստի մեր գլուխգործոցներում, մինչև Արևելքի սահմաններ ճառագող մեր մշակույթում, Լուսավորության դարաշրջանի մեր փիլիսոփաների մտքում, ռոմանտիկ պոեզիայում, արդարության համար մղած մեր պայքարներում, ակորդեոնի մեր մեղեդիներում և կակաչների փնջերում, որ միգուցե այս երեկո մենք կնվիրենք մեկին: Հիշենք, վերջապես, որ եթե մենք գիտենք, թե ինչ բան է Սուրբ Ծնունդը, ապա դա նաև շնորհիվ հայերի է, որ 5-րդ դարում մեզ ուխտագնացներ են ուղարկել, համեմունքով հաց, որ ամենայն հավանականությամբ մեր տոնական սեղանին կլինի, և Մանուկ Քրիստոսին տեսության եկած թագավորների անունը: Հիշենք ու, ամենակարևորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքում է: Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին:
    11:07
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դի Մարիան որոշում է կայացրել
    «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան որոշել է շարունակել հանդես գալ Արգենտինայի հավաքականում: Այս մասին հաղորդում է ինսայդեր Գաստոն Էդուլը: Նշվում է, որ նրա որոշումը կապված է ԱԱ-2022-ուն հաջող ելույթների հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են բրազիլական ու հյուսիսամերիկյան ակումբներ: Նրան հրավիրում են նաև ԱՄԷ-ի ակումբները:
    11:00
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ կփոխարինի էդուարդ Աղաջանյանին. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս՝ դեկտեմբերի 21-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրում էր, որ Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: Ըստ մեր տեղեկությունների՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Աղաջանյանի՝ հանձնաժողովի պաշտոնից հրաժարական հայտնելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում է, թե ով կարող է նրան փոխարինել: ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ մի քանի անուն է շրջանառվում: «Առաջին հերթին ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչ, կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի անունն է շրջանառվում: Թեկնածուների շարքում նաև Հռիփսիմե Գրիգորյանն է, որի ամուսինն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիմակիցն է, այժմ էլ նրա հետ արտգործանախախարարությունում է աշխատում: ՔՊ-ականները նաև Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցն են քննարկել»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: «Ինչպե՞ս է ստացվել, որ եվրոպացիներին շատ սիրող Մարիա Կարապետյանի անունը չի՞ շրջանառվել»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան՝ մեզ ասացին, որ Կարապետյանը հենց Սարգիս Խանդանյանի թեկնածությունն է առաջարկել ու առաջ մղել: Նրանք երկուսն էլ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են»:
    10:52
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնվել են Կամերովոյի ապաստարանում բռնկված հրդեհի հետևանքները ներկայացնող կադրերը
    «Известия»-ի թղթակից Ալեքսանդր Շեմետովը ցուցադրել է Կեմերովոյում բռնկված հրդեհի հետեւանքները, որի հետեւանքով զոհվել է 20 մարդ։ Կադրերում երևում են գրեթե ամբողջությամբ այրված երկհարկանի շենքի ավերակները՝ 180 քմ մակերեսով։ Շեմետովի խոսքերով, բոցերը արագ կլանել են ամբողջ շենքը։ Հյուրերի մեծ մասն այդ պահին գտնվում էր երկրորդ հարկում։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էր լինել վառարանի ոչ պատշաճ շահագործումը։ Ըստ «Իզվեստիա»-ի՝ հրդեհի պատճառ կարող էր լինել նաեւ ջեռուցման կաթսայի անսարքությունը։ Նույն օրը ավելի վաղ հրշեջներն ավարտել են հրդեհի վայրում փլատակների մաքրումը: Փրկարարների աշխատանքը խոչընդոտել է ձնաբուքը: Դեկտեմբերի 24-ի գիշերը բռնկված հրդեհի մասին հայտնել են արտակարգ ծառայությունները։ Երբ կանչի վայր են հասել փրկարարները, հրդեհը տեսանելի է եղել շենքի պատուհաններից և տարածվել նաև տանիքի վրա։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի մակերեսը կազմել է 180 քմ։ Այս պահին այն լիովին վերացված է։ Հրդեհի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20 մարդ, ևս վեցը վիրավորվել են։ Երկու տուժած հոսպիտալացվել են. Բժիշկները նրանց վիճակը գնահատել են միջին ծանրության։
    10:45
    24.12.22
    Ավելին
  • Հասարակական
    Վերանորոգում, կահավորում, բարեկարգում, կենցաղային տեխնիկա՝ մեկ հարկի տակ. «Դոմուսը» նոր հասցե ունի
    Վերանորոգում, կահավորում, բարեկարգում, կենցաղային տեխնիկա՝ մեկ հարկի տակ: Ծովակալ Իսակով 29/1՝ նոր հասցե ունի «Դոմուս» խանութ-սրահը:
    10:37
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ճանապարհային իրավիճակը ՀՀ-ում՝ Ժամը 10։20-ի դրությամբ
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։20-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    10:30
    24.12.22
    Ավելին