Լրահոս
Քաղաքական
10:52
24.12.22
69

Ո՞վ կփոխարինի էդուարդ Աղաջանյանին. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օրերս՝ դեկտեմբերի 21-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրում էր, որ Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: Ըստ մեր տեղեկությունների՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Աղաջանյանի՝ հանձնաժողովի պաշտոնից հրաժարական հայտնելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում է, թե ով կարող է նրան փոխարինել:

«ArmLur.am»-ին հասած տեղեկություններով՝ մի քանի անուն է շրջանառվում:

«Առաջին հերթին ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչ, կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի անունն է շրջանառվում:

Թեկնածուների շարքում նաև Հռիփսիմե Գրիգորյանն է, որի ամուսինն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիմակիցն է, այժմ էլ նրա հետ արտգործանախախարարությունում է աշխատում: ՔՊ-ականները նաև Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցն են քննարկել»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: 

«Ինչպե՞ս է ստացվել, որ եվրոպացիներին շատ սիրող Մարիա Կարապետյանի անունը չի՞ շրջանառվել»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան՝ մեզ ասացին, որ Կարապետյանը հենց Սարգիս Խանդանյանի թեկնածությունն է առաջարկել ու առաջ մղել: Նրանք երկուսն էլ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են»: