Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:22
24.12.22
61

Հայաստանին ու Արցախին նախատեսվող աջակցությունը կօգնի ամրապնդել տնտեսական զարգացումը. Ֆրենկ Փալոն

Img default alt hy

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցությունՀայաստանին ու Արցախին: Նա գրել է.

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։

Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»: