Լրահոս
Սպորտ
11:52
24.12.22
112

Մեսսին տեսածս լավագույն ֆուտբոլիստն է. Դել Բոսկե

Img default alt hy

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ով «կարմիր ֆուրիայի» հետ հաղթել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, իսկ սերուցքայինների հետ՝ երկու Չեմպիոնների լիգա, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է լավագույն ֆուտբոլիստը, որին երբևէ տեսել է իր կյանքում:

«Նրանց թվում, ում ես տեսել եմ այսքան տարիների ընթացքում ֆուտբոլում, Մեսսին իր կայունության և որակների շնորհիվ լավագույնն է։

Նա շատ ֆանտաստիկ մրցաշրջաններ անցկացրեց և միշտ առաջ էր տանում իր թիմերին»,- «ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ Դել Բոսկեին է մեջբերում Mundo Deportivo-ն: