Լրահոս
Առողջապահական
11:13
24.12.22
287

Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկը Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 4 ամսական փոքրիկը, որի առողջական վիճակը ծանր էր, այսօր տեղափոխվել է Հայաստան։ 

«Այսօր մենք միջնորդել ենք, որ 4 ամսական երեխան տեղափոխվի Հայաստան, քանի որ կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Երեխայի ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։