Լրահոս
Սպորտ
13:07
24.12.22
227

Երեք հայ բռնցքամարտիկ ընդգրկվել է Երևան քաղաքի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում

Img default alt hy

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ 3 հայ բռնցքամարտիկներ` մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Բազեյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, նաև երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ընդգրկվել են Երևան քաղաքի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում։

Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ողջունելի միջոցառման ժամանակ պարգևատրվել են նաև մեր բռնցքամարտիկների անձնական մարզիչներ Ռոբերտ Պետրոսյանը, Վլադիմիր Մարկարյանը և Արմեն Հովհաննիսյանը։