Լրահոս
Սպորտ
16:57
24.12.22
154

Մեսսիին և Արգենտինայի հավաքականին նվիրված ֆրեսկա՝ Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Armsport.am»-ի փոխանցմամբ՝ Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում շենքերից մեկի վրա հայտնվել է ֆրեսկա (որմնանկար)՝ նվիրված հարձակվող Լիոնել Մեսսիին և Արգենտինայի հավաքականի հաղթանակին Կատարի 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։

Որմնանկարը ստեղծել է արգենտինացի նկարիչ Մաքսիմիլիանո Բագնասկոն։ Որմնանկարում պատկերված է Մեսսին՝ գլխավերևում Աշխարհի առաջնության գավաթը պահած: Արգենտինացի հարձակվողի կողքին են դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, հարձակվող Պաուլո Դիբալան և կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։