Լրահոս
Տարածաշրջան
14:52
27.12.22
109

Էրդողանը հայտարարել է Սև ծովում նոր գազի պաշարների հայտնաբերման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սև ծովի թուրքական ջրերում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման մասին:

Ինչպես փոխանցում է «Ermenihaber»-ը՝ թուրքական «Fatih» հորատող նավի աշխատանքների արդյունքում Չայջումա կոչվող հանքավայրում 3023 մետր խորության վրա հայտնաբերվել են 58մլրդ խմ բնական գազի պաշարներ: Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված պաշարների ծավալը վերջնական ուսումնասիրությունից հետո դեռ կարող է մեծանալ:

Բայց այդ ավելի վաղ Սև ծովում հայտնաբերված ընդհանուր առմամբ 540մլրդ խմ գազի պաշարների ծավալը վերջնական ճշգրտումներից հետո վերանայվել է՝ գնահատվելով 652 մլրդ խմ: Այսպիսով Թուրքիայի հայտնաբերած գազի ծավալների հանրագումարը հասավ 710 մլրդ խմ-ի:

«Այսօրվա ցուցանիշներով միջազգային շուկայում մեր գազի պաշարների արժեքը հասնում է 1 տրիլիոն դոլարի»,- ասել է Թուրքիայի նախագահը: