Լրահոս
2022-12-29
-
ՔաղաքականՊատգամավորի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի հակասական հայտարարությունները«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե չի կարող ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել: Նման բան նա ասում է ի պատասխան ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն ուղիղ ստիպում է Հայաստանին միութենական պետության մաս կազմել: Ավելին, ըստ Գրիգորյանի, այդ պարտադրանքի շրջանակներում է տեղավորվում նաև թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, թե՛ այս օրերին Արցախի շրջափակման մեջ գտնվելը: ՀՀ ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը թեև նշում է՝ ՌԴ-ի հեռավար նպատակների մեջ գուցե տեսանելի նման ցանկություններ (Հայաստանը միութենական երկրի մաս դարձնելու) կան, բայց չի հաստատում Գրիգորյանի այն ասածը, թե պաշտոնական Մոսկվան ստիպում է: Ինչ է ստացվում՝ իշխանության տարբեր էշելոնի ներկայացուցիչները ոչ միայն համակարծիք չեն, այլ նաև տեղյակ չեն, թե իրենց իսկ կողմից ղեկավարվող երկիրն արտաքին քաղաքական ինչ վեկտոր ունի: Սա մեկը մյուսից անտեղյակ լինելու, կամ, որ ավելի վատ է, միմյանց «մերժելու» մասին է վկայում»:Ավելին11:0729.12.22 -
ՔաղաքականՖինանսների նախարարությունում նման հսկողություն երբեք չի իրականացվել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ միայն մի հսկա բանակ է աշխատում Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, որը քանիցս ավելի թանկ է նստում բյուջեի վրա, քան բոլոր նախկին իշխանությունների ժամանակ է եղել, այլեւ տարբեր օղակներում իրար հետ մրցում են վտանգի աղբյուրները «հայտնաբերելու եւ չեզոքացնելու» հարցում: Ֆինանսների նախարարության վաղեմի աշխատակիցներից մեկը պատմեց, որ նման հսկողություն իրենց մոտ երբեք չի իրականացվել: Նախ, նախարարություն մուտք գործելիս են հիմնովին զննում եւ, չգիտես ինչու, պահանջում, որ շենք մտնելիս միացնեն ձեռքի հեռախոսը եւ էկրանը ցուցադրեն անվտանգության աշխատողին: Ապա նախարարությունում աշխատանքային ժամերից դուրս գտնվելն է արգելվել: Եթե նախկինում աշխատակիցները կարող էին երկար մնալ կամ շաբաթ-կիրակի օրերին մտնել շենք, իրենց աշխատասենյակներում` համակարգչի մոտ աշխատել, ապա այժմ դա արգելված է: Առնվազն հազար թուղթ ու թույլտվություն պետք է ստանա տվյալ աշխատակիցը` հիմնավորի, թե ինչ անավարտ գործ ունի, որ շաբաթ օրն ուզում է գալ աշխատավայր: Եվ հիմնական պատճառն այն է, որ ֆիննախը հարակից է այն շենքին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է նստում»:Ավելին11:0029.12.22 -
ՔաղաքականԱզգային անվտանգության մարմիններում հավելավճար ստանալու նոր կարգ կգործի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ։ Այդ արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է հանրային քննարկման։ Ատեստավորման կարգը, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահպանմանը: Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում: Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը կհաշվարկվի այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Ընդ, որում երկրորդ անգամ նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրամանով: Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում»:Ավելին10:5429.12.22 -
Հասարակական«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները սահմանափակում են մարդու իրավունքները. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանին կարծիքի է ներկայացվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Պաշտպանի նկատառումները հանգում են հետևյալին։ Նախևառաջ Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը: Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը: Միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, կարծիքի արտահայտման ազատության ապահովման և պաշտպանության ՄԱԿ հատուկ զեկուցողի, ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցների և այլ միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում Պաշտպանը եզրահանգել է, որ Նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման։ Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն, ինչպես նաև թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները։ Կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն։ Պաշտպանը կոչ է անում նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները։Ավելին10:4729.12.22 -
ՔաղաքականԻշխանությունն ասում է՝ «բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու. ԱբրահամյանՀայաստանում իշխանությունը փորձում է դիրք ընդունել, թե «մենք ինչ մեղավոր ենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության չեն գնում, իսկ մեր դաշնակիցն էլ ոչ միայն մեզ չի օգնում, այլև դրանց միացած ճնշում է», նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Իհարկե, իշխանությունը սրանով էլ չի սահմանափակում, ասում է՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում հավաքական ընդդիմությունը՝ խորհրդարանում և դրանից դուրս։ Հերիք չի պատասխանատվությունից փախչելու ճանապարհին բոլոր դերակատարներին թշնամացնում և մեր դեմ է տրամադրում, մի բան էլ՝ լուծումներն է փորձում հրել մնացածների վրա։ Այսինքն՝ իրենք իշխանություն ստանձնել են միայն ուտել/խմելու/վայելելու համար, իսկ երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պետք է միջազգային հանրությունն ու հասարակությունը ապահովի։ Եվ ամենակարևորը՝ իշխանությունը ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչու այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին՝ պետությունը դրեցին, «ռասկուլաչիտ» արեցին ու հիմա էլ թե՝ «բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու, դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով», - Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավորը։Ավելին10:4529.12.22 -
ՔաղաքականՇուշաննա Կոստանյանն ազատվել է փոխվարչապետի օգնականի պաշտոնիցՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել Շուշաննա Կոստանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Շուշաննա Կոստանյանին 2023 թվականի հունվարի 3-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։ Շուշաննա Կոստանյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնին նշանակվել էր 2021-ի դեկտեմբերի 15-ին։Ավելին10:4029.12.22 -
ՀասարակականԱմանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի ունենալիք արարողությունների ժամանակացույցըԱմանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի կունենան հետևյալ արարողությունները. Դեկտեմբերի 31 Ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հունվարի 1 Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում, Հունվարի 5 ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, Հունվարի 6 Ժամը 10:30-ին – Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Հունվարի 7 Ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում:Ավելին10:3229.12.22 -
ՍպորտԻնչպես է Մեսսին նշել Սուրբ Ծնունդն ու ԱԱ-ում հաղթանակը Ռոսարիոյի ակումբներից մեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին տոնել է 2022 թվականին Կատարում կայացած Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում իր թիմի հաղթանակը հայրենի Ռոսարիոյի գիշերային ակումբում։ Արգենտինացի հարձակվողը Սուրբ Ծննդյան տոների ժամանակ այցելել է հարազատ քաղաքի գիշերային ակումբներից մեկը, որտեղ շարունակել է տոնել իր հաղթանակը Աշխարհի առաջնությունում։Ավելին10:2529.12.22 -
Սպորտ«Փյունիկ»-ը նոր դարպասապահ ունիԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 26-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը: Ավագյանը նախկինում հանդես է եկել Երևանի «Միկայում», «Բանանցում» (ներկայիս «Ուրարտու»), «Ալաշկերտում», Չարենցավանի «Վանում» և «Նորավանքում»։ Նրա նախորդ թիմը եղել է ԲԿՄԱ-ն։ Նա «Ալաշկերտի» և «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր (2018/19 և 2021/22թթ․)։ Ավագյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, Ազգերի լիգայի խաղարկության Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում Հենրի Ավագյանն իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։Ավելին10:1729.12.22 -
ՀասարակականՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԴեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամըԱվելին10:1029.12.22 -
ԱրցախԱրցախի կառավարությունը որոշում է կայացրելԱրցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ: Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին:Ավելին10:0529.12.22 -
Հրդեհ Գյումրու Ռեպինի փողոցում գտնվող խանութում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչԴեկտեմբերի 28-ին, ժամը 23։44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շչերբինա փողոցի թիվ 1/1 հասցեում՝ «Պետրովիչ» շինանյութի խանութի պահեստում: Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 29-ին, ժամը 01։31-ին, մարվել՝ 03։05-ին։ Այրվել է խանութի պահեստը (մոտ 100 քմ), իսկ տանիքի փայտե կառուցատարրերը՝ ջերմահարվել (մոտ 100 քմ):Ավելին10:0029.12.22 -
ԱշխարհԱմերիկացի կինն իր 106-ամյակը նշել է խաղասրահում և բացահայտել երկարակեցության գաղտնիքըԱՄՆ-ում Վաշինգտոնի Սիեթլ քաղաքի բնակչուհի Բերտա Էնգսթլերը նշել է իր 106-ամյակը` այցելելով կազինո և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է KING-TV-ն։Ավելին09:5029.12.22 -
ՍպորտԱրսենալը պատրաստվում է իր մարզադաշտի մոտ տեղադրել Վենգերի արձանը«Արսենալը» պատրաստվում է իր մարզադաշտի մոտ տեղադրել թիմի նախկին մարզիչ Արսեն Վենգերի արձանը։Ավելին09:4029.12.22 -
ԻրավականԿումայրիի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտելԿումայրիի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտելԱվելին09:3029.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Հ1-ի եթերում անակնկալի է բերել նաեւ ՔՊ-ականներին։ «Ժողովուրդ» Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե չի կարող ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել: «Հրապարակ» Ընդդիմադիրները չեն հրավիրվել նախագահի տարեվերջյան ընդունելությանը: «Հրապարակ» Խիստ հսկողություն ֆիննախում, պատճառը, որ այն հարակից է այն շենքին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է նստում: «168 Ժամ» Նիկոլ Փաշինյանն է փակել Լաչինի միջանցքը, իր ենթակաների հետ՝ հանցավոր անգործությամբ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ:Ավելին09:2529.12.22 -
ՔաղաքականՇուշաննա Կոստանյանն ազատվել է փոխվարչապետի օգնականի պաշտոնիցՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել պաշտոնից ազատման վերաբերյալ։Ավելին00:0729.12.22 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:0529.12.22
2022-12-28
-
ՏարածաշրջանԻրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 60 նոր դեպքԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 60 նոր դեպք, 32 մարդ հոսպիտալացվել է:Ավելին23:5928.12.22 -
ԻրավականՄեքենայի հայելիները գողացած երիտասարդը ձերբակալվել է․ բացահայտումԴեկտեմբերի 26-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են մայրաքաղաքի Հովհաննիսյան փողոցում կայանված իր ազգականի «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները։Ավելին23:5328.12.22