Լրահոս
2022-12-29
-
ԱշխարհԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ կորոնավիրուսի թեստ կպահանջեն Չինաստանից ժամանող ուղևորներիցՄիացյալ Նահանգները հունվարի 5-ից Չինաստանից ժամանող բոլոր ուղևորներից կորոնավիրուսի SARS-CoV-2 թեստի բացասական արդյունք կպահանջի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche welle պարբերականից: Մայրցամաքային Չինաստանից, Հոնկոնգից կամ Մակաոյից Միացյալ Նահանգներ մեկնելիս անհրաժեշտ կլինի ավիաընկերությանը ներկայացնել ՊՇՌ թեստի կամ հակամարմինների թեստի արդյունքը: Կարելի է ներկայացնել նաև վկայական COVID-19-ից վերջերս ապաքինվելու մասին։ Սահմանափակումները վերաբերում են նաև Չինաստանի այն քաղաքացիներին, ովքեր Միացյալ Նահանգներ են ժամանում երրորդ երկրների միջոցով: Ավելի վաղ Չինաստանից ժամանած ուղևորների նկատմամբ նմանատիպ միջոցներ են սահմանել նաև Իտալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի իշխանությունները։ Նրանք բոլորը մտահոգված են COVID-19-ով վարակումների նոր հզոր ալիքի պատճառով, որը բարձրացել է Չինաստանում այն բանից հետո, երբ երկրի ղեկավարությունը դեկտեմբերի 7-ին անսպասելիորեն հրաժարվեց քովիդի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունից։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Չինաստանում այժմ կորոնավիրուսով վարակված է բնակչության 18 %-ը կամ 248 միլիոն մարդ։ CTV News պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հայտարարած սահմանափակումների և Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին Կանադայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի իշխանություններն ուշադրությամբ հետևում են ստեղծված իրավիճակին: Իսկ The Telegraph պարբերականը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն այսօր կքննարկեն երկիր մուտք գործելիս կորոնավիրուսի պարտադիր թեստի պահանջի հնարավորությունը Չինաստանից ժամանող ուղևորների համար:Ավելին12:5429.12.22 -
ԱռողջապահականԻնչպես առողջ սնվել տոնական օրերին. ԱՆԴժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս` սնվել չափավոր. սնունդն ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը, տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով, оգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սննդի փոխարեն, նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը, սահմանափակել շաքարի օգտագործումը, հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք, պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:Ավելին12:4729.12.22 -
ԱշխարհԿամբոջայի կազինոներից մեկում խոշոր հրդեհը 11 մարդու կյանք է խլելԿամբոջայի Պոյպետ քաղաքի հյուրանոց-կազինոներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել: Հաստատության այրվող շենքերից մարդիկ ցած են նետվել, որպեսզի փրկվեն կրակի ճիրաններից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: 221229111719-02-cambodia-hotel-fire.jpg (127 KB) Պոյպետ քաղաքը գտնվում է Թաիլանդի հետ սահմանին: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Թաիլանդի փրկարարները: Նրանք իրենց երկրի շուրջ 700 քաղաքացու փրկել են և ուղարկել Թաիլանդի հիվանդանոցներ: Ըստ փրկարարների՝ զոհերի մի մասը մահացել է ծխից, մի քանիսը՝ պատուհաններից դուրս ցատկելու հետևանքով: Որոշ մարդիկ էլ բարձրացել են տանիք՝ մտածելով, թե իրենց կարող է օգնության գալ և այնտեղից հանել ամբարձիչ կռունկը, «սակայն դա տեղի չի ունեցել»: 221229111726-03-cambodia-hotel-fire.jpg (100 KB) Ըստ CNN-ի զրուցակիցների, որոնք աշխատում են որպես փրկարար, հրդեհը կարող էր բռնկված լինել ներքևի հարկում գտնվող ռեստորանում: Կրակի տարածմանը նպաստել են նաև եղանակային պայմանները: Պոյպետ քաղաքը, որը Կամբոջայի Սիեմրիպ քաղաքի և Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի միջև տրանսպորտային հանգույց է հանդիսանում, հայտնի է իր կազինոներով: Քանի որ Թաիլանդում խաղամոլության գրեթե բոլոր տեսակներն անօրինական են, շատ թաիլանդցիներ հատում են սահմանը և կազինոներ այցելում Կամբոջայում:Ավելին12:4029.12.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Բլոկադայի 18-րդ օրը. Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ավելի է կոշտանումԱվելին12:3029.12.22 -
ԱշխարհՉինաստանում շղթայական ավտովթարում ներգրավված է եղել 200 մեքենա. կա զոհՉինաստանի Չժենչժոու քաղաքում մեկ մարդ է մահացել 200 մեքենաների ներգրավմամբ շղթայական ավտովթարի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին, քաղաքի կամուրջներից մեկի վրա՝ թանձր մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: 221229104000-02-vehicle-collision-zhengzhou-1228.jpg (236 KB) Ավտովթարի են ենթարկվել մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ, ֆուրգոններ և այլ տեսակի մեքենաներ: Բազմաթիվ վարորդներ և ուղևորներ իրենց մեքենաներում ծուղակում են հայտնվել: Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ և հրշեջներ: Մեքենաների կուտակումը ձգվել է մի քանի կիլոմետր, իսկ կամրջի վրա առաջացած խոնավության և ձմեռային ցածր ջերմաստիճանի պատճառով ճանապարհը սայթաքուն է դարձել: Փրկարարական աշխատանքների պատճառով կամուրջը մի քանի ժամով փակվել է:Ավելին12:2929.12.22 -
Իրավական21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ ատրճանակ է հայտնաբերվելԴեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա: Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ: Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:2229.12.22 -
ՔաղաքականԲոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից հերթական ռազմական սադրանքը պատրաստելու նախանշանների մասին։ «Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը, սակայն, հայկական կողմի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ «Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք Ռուսաստանի Դաշնության և մյուս միջազգային գործընկերների հետ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։ Պետք է նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»,- եզրափակեց Փաշինյանը։Ավելին12:1829.12.22 -
ՔաղաքականԶանգեզուրի միջանցքով շահագրգռված է ոչ թե Ռուսաստանը, այլ՝ Արևմուտքը․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին աղմկահարույց հայտարարությունը դեռ չէր մարսվել, երբ այն հերքվեց իշխանության մեկ այլ ներկայացուցչի շուրթերով։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Արմեն Գրիգորյանը Հ1-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը․ «Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով, այսպես կոչված՝ միջանցքային տրամաբանության որեւէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաեւ փոխկապակցված է սրա հետ, եւ ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է»։ Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Նաեւ: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»: «Այս ճնշումը՝ Լաչինում որ կա, այս իրադարձությունները․․․»։ Այս դիտարկմանն էլ Գրիգորյանն արձագանքել է․ «Բնականաբար, դրա մասին են այդ ամբողջ ճնշումները»: Նախօրեին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ չի կարող ասել, թե Ռուսաստանը Հայաստանին ուղիղ ստիպել է միութենական պետության կազմի մեջ մտնել, բայց նպատակների մեջ տեսանելի են նման ցանկություններ։ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը «սադրիչ» որակեց նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը։ «Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել եւ որեւէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- հայտարարել է Պեսկովը։ Հիշեցնենք․ «միութենական պետության» մասին առաջին անգամ տեղեկատվություն տարածեց Նիկոլ Փաշիյանն իր ընտանեկան թերթով՝ թաքնվելով «Հավաստի աղբյուրի» անվան տակ, բայց դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ ռուս գործընկերների հետ միութենական պետության մասին քննարկումներ չեն եղել։ Քաղաքագետ Արմեն Բադալյանն ասում է, որ կա աշխարհաքաղաքական ծրագիր, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք», իսկ այդ ծրագիրը պահանջում է կյանքի կոչել Արեւմուտքը․ «Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների դեմ դրված է այդ խնդիրը, միջանցքին դեմ է Իրանի Իսլամական Հանրապետությունը, ավելին՝ մեծ է հավանականությունը, որ զինված ուժերով թույլ չի տա այն բացել»։ Բադալյանի խոսքով՝ Լաչինի միջանցքը փակելը սրանով է պայմանավորված, որ Հայաստանի իշխանությունները կարողանան հայտարարել, թե պետք է տան միջանցքը, որ 120 հազար արցախցու ապաշրջափակեն։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ՌԴ-ն դեմ չի լինի միջանցքին, եթե այն վերահսկվի ռուսական զորքերի կողմից, եւ չլինի համապատասխան փաստաթուղթ, ինչն Արեւմուտքը պահանջում է, որ խաղաղության պայմանագրում ֆիքսվի միջանցքը, բայց առանց ռուսական կողմի վերահսկողության։ Այնպես չէ, որ Ռուսաստանը շահագրգռված է միջանցքով, դա կհանդուրժի ծայրահեղ դեպքում, եւ նշեցի, թե ինչ հանգամանքներում»,- շեշտեց քաղաքագետը։ Բադալյանի կարծիքով, աշխարհաքաղաքական այդ գործընթացում Ռուսաստանը երկու խաղաքարտ ունի․ առաջինն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործոնն է, երկրորդը՝ նոր պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ով Մոսկվայից է եկել Արցախ․ «Պետնախարարի առջեւ խնդիր է դրված՝ առաջին փուլում՝ տնտեսական, երկրորդ փուլում՝ ռազմաքաղաքական լծակները ՀՀ իշխանություններից վերցնելու, ՀՀ իշխանություն ասելով, նկատի ունեմ նաեւ ԱՀ նախագահին, որովհետեւ վերջինս նույն թիմում է խաղում։ Երկրորդ խաղաքարտն ունենալով՝ հնարավոր է մեծ դերակատարում ունենալ»։ Դա հասկացել են ոչ միայն Հայաստանում, որտեղ իշխանությունները թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին, այլեւ՝ Ադրբեջանում։ «Եթե նկատեցիք, ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ՝ թանգարանում, Ադրբեջանի նախագահը չկար, դա, կարծում եմ, բոյկոտի ցուցանիշ էր։ Ադրբեջանը հասկանում է, որ Ռուսաստանը հսկողությունը կամաց-կամաց վերցնում է իր ձեռքը։ Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում Արայիկ Հարությունյանն ինչ-ինչ պատճառաբանությամբ իր լիազորությունները հանձնի Ռուբեն Վարդանյանին եւ այնտեղից հեռանա»։ Բադալյանի խոսքով, ՀՀ իշխանությունները հատուկ ծրագիր են իրականացնում, եւ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ներկա իրողությունների համատեքստում է պետք դիտարկել՝ հակառուսական ալիք բարձրացնելու նպատակով․ «Իրենց ծրագիրը երեք կետ ունի․ առաջին՝ Ղարաբաղն ամբողջությամբ պետք է հանձնել Ադրբեջանին՝ առանց հայերի, դա տեղի չունեցավ, երկրորդ՝ միջանցքը պետք է բացվի Արեւմուտքի հսկողության տակ։ Երրորդ․ հակառուսական տրամադրություններ գեներացնելով՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, մտնել ՆԱՏՕ, իսկ դա նշանակում է արեւմտյան խաղաղապահների տեղակայում այստեղ։ Այս ծրագիրն իրականացնելու որոշ փուլերում իշխանությունը հաջողել է, հիմա միջանցքի խնդիրն է դրված»։ Բադալյանի համոզմամբ, Լաչինի միջանցքը, այդուհանդերձ, չի կարող երկար փակված մնալ, ՌԴ-ն շուտով լուծում կտա դրան, ընդհուպ մինչեւ ուժային ճանապարհով։Ավելին12:1529.12.22 -
Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹՍիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհահատվածը մաքրվում և մշակվում է աղով, ավազով։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:Ավելին12:0729.12.22 -
ՔաղաքականՓաշինյանը Ռուսաստանից հստակ պարզաբանման անհրաժեշտություն է տեսնումԼաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը։ Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին է և իրականության հետ ոչ մի կապ չունի։ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։ Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունը ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի դիտարկմամբ՝ այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ։ «Ո՞րն է իրադրության Ռուսաստանի Դաշնության գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրությունը սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ, բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը բարձրացնի։ Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ Սրան նախորդել են Փարուխի իրադարձությունները 2022 թվականի մարտին և Խծաբերդի իրադարձությունները 2020 թվականի դեկտեմբերին, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը պետք է դառնա իրենց ամենօրյա աշխատանքի մասը։ «Գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պետք է մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»,- եզրափակեց Փաշինյանը։Ավելին12:0129.12.22 -
ՀասարակականՄարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13, 28, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10։00-12։00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ալեք Մանուկյան, Արարատյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Անդրանիկի, Գայի, Ներսիսյան, Չաուշի, Դանիել Վարուժանի, Տերյան, Սևակի, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան, Մաշտոցի, Շիրազի, Նար-Դոսի, Կամոյի, Արմեն Բազոյան, Արտակ Բարսեղյան, Գետափ փողոցներ մասնակի Սուրենավան, Ուրցաձոր, Դաշտաքար, Շաղափ գյուղեր, Սուրենավան գյուղ՝ «Մանանա գրեյն» ՍՊԸ, Արմաշ գյուղ՝ Արմաշի լճեր, Արարատ գյուղ՝ «Արարատ կաթ» ՍՊԸ, «Խոստեղյան Վաչիկ» ընկերություն, ԱՁ «Սեդրակ Սարգսյան», Սեփականատեր «Կարեն Խոստեղյան», Զինմաս, «Սալակիդ» և «Նեոլիթա» ոչ բնակիչ-բաժանորդներ, «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ, «ԱՏԳ Սթոուն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Այգեստան գյուղ մասնակի, 11։00-16։00 Արտաշատ քաղաք` Երևանյան, Մասիսի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Ջրվեժ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան քաղաք՝ 6, 7, 8 միկրոշրջաններ, Քաղաքապետարան, Ոստիկանություն, «Հայփոստ» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Գեղաշեն, Զովք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայք գյուղ մասնակի, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր, Բագրևանդ թաղամաս մասնակի, Տավուշի մարզի` 11։00-15։00 Դիլիջան քաղաք` Մյասնիկյան, Լերմոնտովի, Սովետների, Մ. Գորկի փողոցներ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:0029.12.22 -
ԱրցախԱՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումըԱրցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված` «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում, որը ներկայացվում է ստորև. Արցախի Հանրապետության կառավարության որոշումը՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գործունեության հետ կապված հայտարարության մասին. Հայտարարություն Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար: Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար:Ավելին11:5729.12.22 -
ԵրևանԵրեկ Երևանում 48 երեխա է ծնվելԵրեկ Երևան քաղաքում ծնվել է 48 երեխա, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:Ավելին11:5229.12.22 -
Արտաքին քաղաքականությունԼավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է «РИА Новости»-ին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել լրագրողի այն հարցին՝ արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և արդյոք այնտեղ ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: «Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերում է այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։Ավելին11:4529.12.22 -
ԱրցախԲաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա. ավստրիական Die Presse-ի անդրադարձըՈւկրաինայի պատերազմի ստվերի ներքո բռնապետ Ալիևը ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը: «Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ. ինչպե՞ս է բռնապետ Ալիևն օգտագործում Ռուսաստանի թուլությունը»: Նման խորագրով հոդված է հրապարակել ավստրիական Die Presse պարբերականը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Հոդվածի հեղինակը նախ ներկայացնում է Լաչինի միջանցքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը, որի հետևանքով 120 հազար հայեր հայտնվել են շրջափակման մեջ: «Իբր բնապահպանական մտահոգությունների պատրվակով, այն է՝ Ղարաբաղում ապօրինի հանքարդյունաբերությունը կանխելու նպատակով, նրանք (խմբ. ադրբեջանցիները) գրավել են ճանապարհը», – նշվում է հոդվածում։ Die Presse-ը նաև նշում է, որ ռուս խաղաղապահները, որոնք պետք է հետևեն հրադադարի պահպանմանը և հսկեն միջանցքը, ոչինչ չեն անում: Պարբերականը կանխատեսում է, որ այս իրավիճակը «կարող է է՛լ ավելի սրվել՝ վտանգի տակ դնելով դիվանագիտական ճանապարհով խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերը և կարող է հանգեցնել հումանիտար առումով արտակարգ իրավիճակի մեկուսացված տարածքում»: Հոդվածի հեղինակը նաև ներկայացնում է այժմ Ստեփանակերտում տիրող իրավիճակը՝ փակ խանութներ, մրգի և բանջարեղենի պակաս, դեղերի և վառելիքի պակաս, ծանր հիվանդներ և վիրավորներ, որոնց հնարավոր չէ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել: Die Presse-ը մեջբերում է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, ով խոսել է հումանիտար աղետի և բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշման մասին: Այնուհետև անդրադարձ է կատարվում Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին: «Տասնյակ հազարավոր մարդիկ վերջերս Ստեփանակերտում ցույց էին կազմակերպել ճանապարհի բացման համար: Մարդիկ շարունակում են կտրված մնալ արտաքին աշխարհից։ Բողոքի ակցիան ցույց է տալիս ղարաբաղահայության խոցելիությունը. 2020 թվականի աշնանը հայկական և ադրբեջանական ուժերի միջև վերջին վեցշաբաթյա պատերազմից հետո նրանց անվտանգության վիճակը նկատելիորեն վատթարացել է», – գրում է պարբերականը։ Հոդվածի հեղինակը շեշտում է, որ հրադադարից հետո մարտերը շարունակվել են նաև Հայաստանի տարածքում: «Այս շրջափակումը Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո առաջին միջադեպը չէ: Այս տարի մարտեր են եղել տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի տարածքում», – նշվում է հոդվածում։ Խորհրդային տարիներից մինչև 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հակիրճ ներկայացնելուց հետո պարբերականն անդրադառնում է Բաքվի նպատակներին: «Բաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա։ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը, հավանաբար, փորձում է օգտագործել այս և նմանատիպ սադրանքները՝ բարելավելու իր դիրքերը խաղաղության երերուն բանակցություններում։ Ալիևը որոշ ժամանակ է՝ շահարկում է խաղաղության միջնորդ հանդիսացող Ռուսաստանի թուլությունը: Զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով՝ Մոսկվան ավելի քիչ ուշադրություն և ռեսուրսներ ունի այլ թեժ կետերի համար», – նշում է Die Presse-ը՝ հավելելով, որ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է իր գործընկեր Վլադիմիր Պուտինին, որ «հրատապ հարցը» պետք է վերջնական լուծում ստանա: Միևնույն ժամանակ Բաքվի կողմից ուղարկված ակտիվիստները պահանջում են ստուգել Լաչինի միջանցքով անցնող բոլոր մեքենաները։ «Այդ կերպ Ադրբեջանը կարող է ստեղծել իր սեփական անցակետերը և այդպիսով ավելի ընդլայնել իր մուտքը դեպի տարածք», – նշում է պարբերականը՝ հավելելով, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս նույնպես ասել է, որ Բաքուն պահանջում է մուտք գործել Ղարաբաղի հանքեր և միայն այդ դեպքում կդադարեցնի շրջափակումը:Ավելին11:3729.12.22 -
ՔաղաքականԼաչինի հարցով պայմանավորված՝ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել. աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։ «Լաչինի միջանցքի՝ շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է։ Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի։ Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։ Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- ասաց վարչապետը։ Նա նշեց, որ աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։Ավելին11:3329.12.22 -
ՔաղաքականՄեկ կուսակցության և գործող վարչապետին ծառայող նախագահ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարեվերջյան ընդունելություն է կազմակերպել։ ՔՊ-ական պատգամավորները հաստատել էին, որ հրավիրված են։ Մեզ հետաքրքրում էր, թե ուրիշ ում է հրավիրել ՀՀ նախագահը, որը թվում է՝ ողջ երկրի նախագահն է, այլ ոչ թե միայն իշխող քաղաքական ուժի։ Սակայն պարզվում է, որ Խաչատուրյանը միայն ՔՊ-ականների նախագահն է․ ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենք հրավիրված չեն նախագահական։ «Բնականաբար, հրավեր չենք ստացել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Հայաստան» դաշինքից եւս հայտնեցին, որ հրավիրված չեն։ Մինչդեռ նախկինում նախագահականում ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրում, այլեւ հանրային ընդդիմադիր դեմքերի, ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է․ «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով»։ Մինչդեռ այսօր ունենք ոչ միայն սուպերվարչապետ՝ անսահմանափակ լիազորություններով, այլեւ կոնկրետ մեկ կուսակցությանը եւ գործող վարչապետին ծառայող նախագահ, որը չի ներկայացնում հասարակության շահը»:Ավելին11:3029.12.22 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը սադրիչ հայտարարություն է արել«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Հ1-ի եթերում անակնկալի է բերել նաև ՔՊ-ականներին։ Սա արդեն ոչ թե «հավաստի աղբյուրի» կամ շարքային անձի շուրթերից է հնչում, այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ով բանակցային գաղտնիքի տիրապետողներից է։ Նա դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը՝ այս պատճառով են փակել Լաչինի միջանցքը։ Խորհրդարանական իշխող խմբակցության մեր աղբյուրը նշեց, որ անցած շաբաթ են փակ հանդիպում ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, սակայն բառ անգամ չի խոսվել Ռուսաստանի կողմից որևէ պարտադրանքի մասին, առավել ևս՝ միութենական պետության մասով։ Մեր աղբյուրն ասաց, որ վարչապետի ներկայությամբ քննարկել են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը։ Հիշեցնենք , որ Լուկաշենկոն ամիսներ առաջ բավականին տհաճ ձևակերպումներով անդրադարձել էր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություններին և խոսելով միութենական պետության, ինչպես նաև ապագայում հետխորհրդային տարածքում հնարավոր նոր ինտեգրացիայի մասին, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի», ապա հավելել․ «Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»: ՔՊ-ի փակ քննարկմանն անգամ առաջարկ է հնչել՝ գուցե միութենական պետությանը միանալը լինի Հայաստանի փրկության ճանապա՞րհը, բայց Փաշինյանը դրան չի արձագանքել։ ՔՊ-ի ոչ սորոսական թևում համաձայն են Պեսկովի բնորոշմանը, որ Արմեն Գրիգորյանը սադրիչ հայտարարություն է արել՝ Լաչինի միջանցքի փակ լինելու ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդելով Ռուսաստանի վրա»։Ավելին11:2229.12.22 -
ՔաղաքականՓաշինյանը հակված չէ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել՝ ոչ թե նրա հավատարմությանն է կասկածում, այլ որովհետեւ նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել եւ խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել։ Եվ չխայտառակվելու համար մտածում են, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակեն։ Թեեւ նա էլ սուպերնախարարի չի ձգում։ ՆԳՆ-ի կազմի մեջ կմտնեն ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։ Իսկ Վահե Ղազարյանը կշարունակի ղեկավարել ոստիկանությունը»:Ավելին11:1529.12.22