Լրահոս
2022-12-31
-
Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվել է մոտ 6 հա խոտածածկույթԴեկտեմբերի 31-ին, ժամը 12:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պրիվոլնոյե-Սարչապետ ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ի հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։55-ին, մարվել՝ 14։53-ին: Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, որից մոտ 3 հա անտառածածկ տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության 4 աշխատակից և 1 ինժեներական տեխնիկա։Ավելին18:5531.12.22 -
ՔաղաքականՏարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ. Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամանորյա ուղերձ է հղել․ «Տարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ։ Տոկունություն, քաջություն ու հաջողություն եմ մաղթում»:Ավելին18:5231.12.22 -
ՀասարակականԳեղարքունիքում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, անչափահասները տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Լարիսա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Հրազդան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Աշոտ Գ․-ին պատկանող «VAZ 21120» մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել գազատար խողովակներին։ Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռուբեն Բ․-ն և 13-ամյա Նարեկ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Ավելին18:4931.12.22 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է դիրքապահ զինվորներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱմենայն Հայոց Հայրապետը տարվա վերջին օրը այցելել է դիրքապահ զինվորներին, իր աղոթքն ու մաղթանքները բերել հայրենյաց պաշտպաններին։ Հայտնում են Մայր Աթոռից։Ավելին18:4031.12.22 -
ՄիջազգայինԼավրովն ու Չավուշօղլուն քննարկել են սիրիական հարցի կարգավորման հետագա քայլերըՇաբաթ օրը՝ դեկտեմբերի 31-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, դիվանագետները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Նախարարները փոխանակել են ամանորյա շնորհավորանքներ և քննարկել արտաքին գործերի նախարարությունների միջև 2023 թվականի համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ Սիրիայի կարգավորմանը նպաստող քայլերի հետագա համակարգումը», – ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:Ավելին18:2531.12.22 -
ՍպորտՄեր ու Արսենալի միջև տարբերությունը մեծ չէ. Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող Լոնդոնի «Արսենալի» մասին իր կարծիքով։ «Չեմպիոն դառնալը դժվար է. «Արսենալը» առայժմ փայլուն և մեզանից լավ է խաղում։ Նրանք վաղուց բարձունքներում չեն և ցանկանում են տեղ գրավել լավագույնների շարքում։ Բայց մեր կողմից էլ նպատակասլացություն եմ տեսնում։ Մենք մոտ ենք «Արսենալին». տարբերությունը 15 կամ 20 միավոր չէ։ Ես կնախընտրեի ավելի մոտ լինել, բայց դա այնքան էլ մեծ հեռավորություն չէ»,- Գվարդիոլան մեջբերում է BBC-ի խոսքերը։ «Արսենալը» 15 խաղում վաստակել է 40 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» (35) է։Ավելին18:1031.12.22 -
ՏարածաշրջանՊուտինի՝ 2023 թվականի ամանորյա ուղերձն ամենաերկարն է եղելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գալիք 2023 թվականի ամանորյա շնորհավորանքը դարձել է ամենաերկարը՝ այն տևել է 9 րոպե։ Նա ռուսաստանցիներին շնորհավորել է հատուկ գործողությանը մասնակցող զինծառայողներով շրջապատված։ Ավելի ուշ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ շնորհավորանքները Պուտինը ձայնագրել է Հարավային ռազմական շրջան կատարած այցի ժամանակ՝ դեկտեմբերի 31-ի առավոտյան։ Պուտինն իր շնորհավորանքում կրկին նշել է հատուկ գործողության պատճառները և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների դիրքորոշումը։Ավելին17:5531.12.22 -
Շոու բիզնեսՄենք լինելու ենք Եռաբլուրում, հետո՝ գնալու հրապարակ. Գարիկ ՊապոյանԴերասան, երգիչ Գարիկ Պապոյանը կրկին գրառում է կատարել՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Հանրապետության հրապարակում այսօր նախատեսված համերգին մասնակցությանը: Վերջինս հայտնել է, որ հետ չեն կանգնելու որոշումից, և դա անելու են հենց զոհված տղաների համար. «Կարդում էի ձեր մեկնաբանությունները: Շնորհակալ եմ մեկնաբանություններում մաքսիմալ կոռեկտ, իրար հարգող և խորը տրամաբանված կարծիքների համար: Միտքս չի հանգստանում. երեկ ամբողջ օրը ես ու Սոնան ստացել ենք զանգեր, նամակներ: Մեծ մասը մեզ ասում են, որ իրավունք չունենք համերգը չեղարկելու: Անմահացած զինվորներից մեկի մայրն ասում էր, որ «իմ տղայի թողած երկրում պիտի երաժշտությունը մի՛շտ հնչի...»: Արցախի ընկերներս կատակով ասում են՝ «նենց բարձր կնվագեք, որ մեզ մոտ էլ լսվի...»: Բայց, միևնույնն է, սրտում մի տեսակ դատարկություն եմ զգում. չէ՞ որ կան իսկապես սրտացավ հայրենակիցներ, ովքեր դե՛մ են: Բոլորը մեզնից սպասում են անել այն, ինչ իրենք են ճիշտ զգում: Բոլորդ ճիշտ եք, բոլորիդ սիրում եմ, բայց մենք այսպես ենք զգում. մենք լինելու ենք Եռաբլուրում, ոչ երթով, պարզապես, էլի առանց լուսաբանելու, ինչպես ամեն անգամ՝ մենք՝ միայնակ՝ մեր տղերքի հետ. խոնարհ, շնորհակալ: Եվս մեկ անգամ փորձելու ենք խորը գիտակցել, թե նրանց թողած երկրի ո՞ր մասի համար ենք մե՛նք պատասխանատու: Հետո գալու ենք Հրապարակ ու անելու ենք հենց դա՝ երգելու ենք հայկական ժողովրդական երգերը՝ հե՛նց երկրի կենտրոնից: Երգելու ենք մե՛ր էն երգերը, որոնք տականքները իրենց թուրքերենով երգում են Բերձորում՝ փորձելով գողանալ նաև մեր մշակույթը: Դա էլ մե՛ր կռիվն է: Ընկերներ, գիտեմ՝ դուք ասում եք՝ համբերե՛ք, ո՛չ հիմա, սպասեք՝ մի քիչ էլ անցնի. ինչպես կարելի է երգել, երբ Եռաբլուրում լռություն է: Գիտեմ, դուք էլ եք ճիշտ, բայց ինչը անցնի՞, ե՞րբ անցնի. ոչինչ չի անցնելու: Մենք ենք անցնելու, իսկ Եռաբլուրի տղերքը հավերժ են...: Կհանդիպենք Հրապարակում...»:Ավելին17:4031.12.22 -
ՔաղաքականՆոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ «Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին ՊԱՅՔԱՐՆ է, քանի դեռ մեր պետականության խարխլված հիմքերը կրկին չեն ամրացել, մեր սահմանները անառիկ չեն դարձել, քանի դեռ թշնամու առաջ ներսից մեր դարպասները բացողները խստագույն պատժի չեն արժանացել, և խաղաղություն մուրալը չի դարձել խաղաղություն պարտադրել: Սուրբ Ծննդյան հուսաբեր խորհուրդը այս դժվարին ժամանակներում թող նոր վճռականություն, կամք ու կորով հաղորդի Հայրենիքի բոլոր նվիրյալներին՝ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում՝ ՀՈՒՅՍՈՎ, ՀԱՎԱՏՈՎ ու ՍԻՐՈՎ տանելու ՊԱՅՔԱՐԻ ջահը մինչև հաղթական հանգրվան»:Ավելին17:3831.12.22 -
ՍպորտՊելեն փոխեց ֆուտբոլը. Տեն Հաագ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը արձագանքել է բրազիլացի հարձակվող Պելեի մահվանը։ «Շատ ցավալի լուր. Մեծագույն ֆուտբոլիստներից մեկը լքեց մեզ. Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և ողջ ֆուտբոլային հանրությանը։ Նա խփել է 1000-ից ավելի գոլ։ Պելեն փոխեց այս խաղը»,- մարզչի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին՝ 82 տարեկան հասակում։ Մահվան պատճառը հաստ աղիքի քաղցկեղի բացասական դինամիկայի հետեւանքով բազմաթիվ օրգանների անբավարարությունն էր։ Նա պատմության մեջ աշխարհի միակ աշխարհի եռակի չեմպիոնն է որպես։ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Լեգենդար ֆուտբոլիստին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 2-3-ը Սանտոսում։Ավելին17:2531.12.22 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ կլինի ողջ հունվարինՀունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7°C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -12°C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2°C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9°C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34°C: Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4°C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10°C-ից ցածր են եղել: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Եղանակի կանխատեսում 2023թ. hունվար ամսվա համար Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 2-3 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից պակաս։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում ` +0,3°C, Մեղրիում` +1,6°C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-20°C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008թթ: Բացառապես ցուրտ է եղել 1972թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հունրապետության տարածքում տատանվում էր -5.1°C-ից (Բերդ) մինչև -17.5°C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972թ. հունվարի 21-ին գրանցվել է -29.5°C, 2007թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -4…-11°C (Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2…+4°C), 2008թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5…-13°C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014թթ., ընդ որում 1966թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում այն եղել է +6°C (Գորիս, Կապան), Մեղրիում` +9°C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +5°C: Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքում դիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` 40-45մմ: Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991, 2006, 2010թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի 150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997, 1999, 2001, 2009թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Այն շրջաններում, որտեղ դեկտեմբերին ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է դրա ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ: Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978, 2006թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250մմ: Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60սմ-ի, իսկ ձմեռների 25-30% դեպքում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել: Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20սմ և ավելի) ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973թ. 62 ժամ, Երևանում` 1969թ. 47 ժամ տևողությամբ: Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971թ. հունվարին գրեթե 3 օր անընդմեջ (63ժամ) դիտվել է մառախուղ: Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ: Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956թ դիտվել է քամի 34մ/վրկ արագությամբ:Ավելին17:1031.12.22 -
ՍպորտԲարսելոնայի մեկնարկային կազմը՝ Էսպանյոլի հետ խաղումԻսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Բարսելոնան» կընդունի «Էսպանյոլին»։ Արդեն հայտնի է Չավիի գլխավորած թիմի մեկնարկային կազմը: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին:Ավելին16:5531.12.22 -
Տնտեսական2022 թվականին ծնվել է ավելի քան 10,000 երրորդ և հաջորդ երեխա2022 թվականին ծնվել է ավելի քան 10,000 երրորդ և հաջորդ երեխա, ում նշանակվել է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Շուրջ 3,000 ընտանիք օգտվել է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից․ պետբյուջեից վճարվել է շուրջ 1 մլրդ 900 մլն դրամ։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում:Ավելին16:4031.12.22 -
ՍպորտԵս դրական դինամիկա եմ տեսնում. Կլոպպը՝ Նունյեսի մասին«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի «Լեսթերի» հետ հանդիպումից հետո (2-1) խոսել է թիմի հարձակվող Դարվին Նունյեսի մասին։ «Նա թիմում այնքան էլ լավ չսկսեց իր կարիերան, նա շատ հնարավորություններ բաց թողեց մարզումների ժամանակ, բայց երբ նա գոլ խփելու հնարավորություններ ունի, դա արդեն լավ է: Ես դրական դինամիկա եմ տեսնում. Ինձ դուր եկավ, թե ինչպես են երկրպագուները երգում Դարվինի մասին այսօր»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։ 23-ամյա ուրուգվայցին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։Ավելին16:2531.12.22 -
Միջազգային«Իրավիճակը ռազմաճակատում բարդ է, հաղթանակն անխուսափելի է»․ Շոյգուն ամանորյա ուղերձով դիմել է Ռուսաստանի զինծառայողներինՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամանորյա ուղեդրձով դիմել է Դաշնության զինծառայողներին: Նա հավաստիացրել է, որ «հաղթանակն անխուսափելի է» և գովեստով է խոսել ռուս զինծառայողների սխրանքի ու հերոսության մասին: Շոյգուն նշել է, որ «իրավիճակը ռազմաճակատում մնում է բարդ», նա քննադատել է Ուկրաինային և այդ երկրին սատարող Արևմուտքին: «Մենք դիմավորում ենք նոր տարին ռազմաքաղաքական բարդ իրավիճակում, երբ կան ուժեր, որոնք փորձում են ջնջել մեր հերոսական պատմությունն ու մեծ նվաճումները, քանդել ֆաշիզմը պարտության մատնողների հուշարձանները և պատերազմի հանցագործներին դնել պատվանդանի վրա, չեղարկել ու պղծել այն ամենն, ինչ ռուսական է»,- ասել է Շոյգուն: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև բարձր է գնահատել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ռուս զինծառայողների անմահ արարքները, անձնուրաց խիզախությունն ու հերոսությունը նեոնացիզմի և ահաբեկչության դեմ պայքարում»:Ավելին16:1031.12.22 -
Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Վարսեր գյուղումԴեկտեմբերի 31-ին՝ ժամը 12:42-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարսեր գյուղի առաջին փողոցի 6-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր և ծածկից մոտ 25 քմ փայտյա կառուցատարրեր։Ավելին15:5531.12.22 -
ՀասարակականԵղանակը՝ առաջիկա օրերին. օդի ջերմաստիճանը կբարձրանաԵրևան քաղաքում՝ դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-5-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-3մ/վրկ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, հունվարի 1-2-ին կբարձրանա 3-5 աստիճանով։Ավելին15:4031.12.22 -
ՔաղաքականՄաղթում եմ, որ մեր պետությունը 2023 թվականին զերծ մնա արտակարգ իրավիճակներից, սահմանին տիրի խաղաղություն. ԱԻ նախարարԱմանորի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը. «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Փրկարար ծառայողներ, վետերաններ Ամփոփելով անցնող 2022 թվականը՝ ցանկանում եմ նշել, որ տարին բարդ էր բոլորիս համար․ պետության առջև ծառացած անվտանգային խնդիրներն անմասն չեն թողել ոչ ոքի և այդ մարտահրավերները հաղթահարելու, պետությունն ավելի ամրապնդելու առաքելությունը յուրաքանչյուրինս է։ Տարվա ընթացքում հաղթահարել ենք մի շարք փորձություններ, արտակարգ իրավիճակներ և բոլոր դեպքերում մեր փրկարարները ուժերի գերլարումով, մեծագույն նվիրումով և անձնվեր մոտեցմամբ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Չնայած դժվարություններին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունեցել է մի շարք ձեռքբերումներ․ շենքային և գույքային բարելավում, տեխնիկական հագեցվածություն, մասնագիտական վերապատրաստումներ, միջազգային սերտ համագործակցություն և փորձի փոխանակում։ Լիահույս եմ, որ արդեն իսկ դրված ամուր հիմքերի վրա եկող տարում կկարողանանք կառուցել ավելի հզոր քաղպաշտպանական համակարգ, աղետների և ռիսկերի կանխարգելմանը, նվազեցմանն ուղղված գործուն մեխանիզմներ։ Վստահ եմ, որ մշակվող հետագա ռազմավարության շրջանակներում նախատեսվող փոփոխությունները և բարեփոխումները կնպաստեն արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և ենթակա կառույցների զարգացմանն ու առաջընթացին։ Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ, որ մեր պետությունը 2023 թվականին զերծ մնա արտակարգ իրավիճակներից, սահմանին տիրի խաղաղություն, իսկ մեր ընտանիքներում հաջողությունները լինեն անպակաս»։Ավելին15:2531.12.22 -
ՏարածաշրջանԹուրքիան բացատրել է, թե ինչու են իր զորքերը ՍիրիայումԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում, քանի որ երկրի մեկ երրորդը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ։ «Մենք ընդգծեցինք հանդիպման ժամանակ, որ աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը և նրա ինքնիշխանությանը, և մեր միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է: Մենք նշել ենք, որ Սիրիայի տարածքի մեկ երրորդը վերահսկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասել է Աքարը։Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում, քանի որ երկրի մեկ երրորդը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ։ «Մենք ընդգծեցինք հանդիպման ժամանակ, որ աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը և նրա ինքնիշխանությանը, և մեր միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է: Մենք նշել ենք, որ Սիրիայի տարածքի մեկ երրորդը վերահսկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասել է Աքարը։Ավելին15:1031.12.22