Լրահոս

2023-01-03
2022-12-31
  • Img default alt hy
    Արցախ
    Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են, ներողություն եմ խնդրում․ Արցախի նախագահի ուղերձը
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ամանորյա ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 2023թ.-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ ագրեսիաներից ու սադրանքներից բացի, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին նաև փակեց Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ մեզ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև: Տարաբնույթ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին մեր ժողովուրդը դարձավ ավելի ուժեղ ու ամրակուռ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, արարելու կամքն ու վճռականությունը: Մեր ժողովուրդը նման զրկանքների պակաս չի ունեցել դարերի և հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, սակայն կարողացել է վճռական ու միասնական պայքարի միջոցով հաղթահարել մարտահրավերները: Ուստի, վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով: Թանկագի՛ն բարեկամներ, Այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ միմյանց սատարելու և առկա մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար: Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են: Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռևս անարդյունավետության համար: Ուզում եմ հիշենք և մեր խոնարհումը բերենք Հայրենիքի նվիրյալների հիշատակին. այն կարող ենք վառ պահել միայն հայկական Արցախով, Արցախում ապրելով և պայքարելով: Համոզված եղեք, որ, հայրենիքի այս գողտրիկ անկյունում ապրելով ու ծառացող դժվարությունները հերոսաբար հաղթահարելով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի կարևոր առաքելություն է կատարում՝ հանուն հայ ժողովրդի լինելության և նրա ապագայի: Ուզում եմ նաև խորին երախտագիտություն հայտնել մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին: Խաղաղություն, բարօրություն, վճռականություն, հույս ու հավատ բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
    23:38
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ
    Դեկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում մասնավորաբար նշել է. «Ավելի քան յոթանասուն տարի Նորին Սրբությունը անսահման նվիրումով ու հանձնառությամբ ծառայեց Եկեղեցուն և կարևոր դեր խաղաց կաթոլիկ աստվածաբանական ավանդության զարգացման գործում: Մենք ջերմորեն ենք հիշում Նորին Սրբության հետ մեր հանդիպումները և գոհություն ենք հայտնում Աստծուն երջանկահիշատակ պապի՝ Եկեղեցուն տարիների նվիրյալ ծառայության համար։ Սրտաբուխ աղոթք առաքելով առ Տերն Իր հավատարիմ ծառայի հանգստության համար՝ խնդրում ենք բարերար Աստծուն ընդունելու նրան Իր հավիտենական երանության մեջ»:
    23:31
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի հատուկ ծառայությունները հերթական կեղծ լուրերն են տարածում․ ԱՀ ԱԱԾ
    Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն։ «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշվում է ԱՀ ԱԱԾ հայտարարությունում:
    23:28
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արամ Ա կաթողիկոսի Ամանորի պատգամը
    Մեծի Տանն Կիլիիո Արամ Ա կաթողիկոսն Ամանորի պատգամ է հղել՝ կարևորելով Հայաստանի ու Արցախի փրկության համար համախմբումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա կաթողիկոսի պատգամում նշված է. «Տագնապալից պայմաններու մէջ կʼողջունենք Նոր Տարին։ Յուսահատութեամբ ու անորոշութեամբ լեցուն է հայ կեանքը։ Ահաւոր վտանգներով շրջապատուած են Հայաստանն ու Արցախը։ Իրատես հայեացքով դիտենք հայ կեանքը։ Պատմութիւնը ինքզինք կը կրկնէ. Հայաստանը դարձեալ դարձած է կռուախնձոր մեծ ուժերու միջեւ։ Թշնամին պաշարումի ենթարկած է Արցախը։ Ան կը գտնուի նաեւ ինքնիշխան Հայաստանի սահմաններէն ներս՝ վտանգելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը։ Նոյն թշնամին կը սպառնայ նման կացութիւններ ստեղծել որեւէ ժամանակ՝ անտեսելով միջազգային օրէնքներն ու մարդասիրական սկզբունքները։ Եւ աւելին, Հայաստանը կը մնայ միշտ ենթակայ աշխարհաքաղաքական շահերու բախումին, ինչպէս նաեւ ռազմական միջոցներով քաղաքական շահեր հետապնդելու ճնշումներու։ Փաստօրէն չունինք իրաւ բարեկամներ։ Առանձին ենք։ Չունինք ազգային ռազմավարութիւն։ Չունինք միացեալ ճակատ՝ ազգին տագնապները միա՛սնաբար դիմագրաւելու։ Միայն զիրար կʼամբաստանենք ու կը մեղադրենք։ Յաղթական Արցախը կորսնցուցած է իր ազատագրեալ հողերուն մեծ մասը ու կը դիմագրաւէ գոյութենական խնդիր։ Հայաստանը եւս ենթակայ է կորսնցնելու իր գերիշխանութիւնը։ Այս անել կացութեան դիմաց ի՞նչ ընել, որո՞ւ վստահիլ։ Պատասխանը յստակ է՝ մեր դարաւոր պատմութեան հարուստ փորձառութեամբ հաստատուած ու մեր բիւրաւոր նահատակներու արիւնով թրծուած.- վստահիլ մեր սեփական ուժին։ Հո՛ս է մեր հզօրութեան կռուանը, մեր փրկութեան միակ ճամբան։ Այլ ընտրանք չունինք։ 5-րդ դարուն, մեր պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին, մեր պատմահայրը, Մովսէս Խորենացին դարերէն եկող ու դարերուն գացող յիշեցում մը կատարեց ուղղուած մեր ազգին, ինչպէս նաեւ Հայաստանը շրջապատող կայսրութիւններուն, յայտարարելով՝ թէեւ փոքր ազգ ենք, սակայն «արութեան գործեր»ով լեցուն է մեր կեանքը։ Արդարեւ, մեր ազգը «արութեան գործեր»ով, այլ խօսքով՝ խոր հաւատքով եւ ազգին ու հայրենիքին համար արիւն թափելու ամուր վճռակամութեամբ հզօրացած հայրենիք կերտեց ու պաշտպանեց՝ հակառակ պարտադրուած բաժանումներուն, հալածանքներուն ու ցեղասպանութեան։ Վկա՛յ մեր դարաւոր պատմութիւնը։ Հետեւաբար, արթննա՛նք այլեւս ժողովուրդ հայոց, պատմական Հայաստանէն մնացած կտոր մը հողը եւս կրնայ մեր ձեռքէն երթալ։ Ներկայ ճակատագրական պայմաններուն մէջ, առաւել քան երբեք, հրամայական է ու անմիջական՝ համահայկական իտէալներու ու գերագոյն արժէքներու շուրջ մեր ազգին համախմբումը եւ անոր ազգային յանձնառութեան ամրացումը՝ քաղաքական հեռատեսութեամբ ու մարտունակ դիւանագիտութեամբ շաղախուած։ Այս պահը ազգային ուխտի վերանորոգման նուիրական պահ է։ Լսենք մեր սուրբերուն աղօթքը ու մեր հայրերուն պատգամը, եւ, հաւատարիմ մեր անցեալի ու ներկայի նահատակներու սրբազան կտակին, համախմբուի՛նք. համախմբուինք Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, որպէս մէկ ազգ, ի խնդիր Արցախի փրկութեան ու Հայաստանի անկախութեան պաշտպանութեան։ Այսօր մեր ազգին «արութեան գործ»ը պէտք է ըլլայ միասնականութիւն ամէն բանէ վե՛ր, մեր ողջ ներուժին ու մարդուժին համախմբումով ու հայոց բանակին վերակազմակերպումով։ Նոր Տարուան սեմին, իր երակներուն մէջ հայու արիւն ունեցող հայը ուրիշ մաղթանք չի կրնար կատարել։ Թող Աստուած անսասան պահէ մեր ազգը ու հզօր՝ Հայաստանն ու Արցախը։ Թող Աստուած մեր ժողովուրդին առջեւ բանայ սիրոյ ու համերաշխութեան, արդարութեան ու խաղաղութեան ճամբան»։
    22:20
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատեցին իմ աշխատանքը․ Արթուր Դավթյան
    Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ամփոփել է 2022 թվականը․ «Այս տարին շատ հաջողակ էր իմ համար։ 2022-ին դարձա աշխարհի բացարձակ գավաթակիր, եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն։ Մեծ պատիվ էր բարձրացնել հայոց եռագույնը, հնչեցնել հիմնը, և արժանանալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս էին և գնահատեցին իմ աշխատանքը։ Խաղաղություն մեր երկրին»,- գրել է Արթուր Դավթյանը և հրապարակել այս լուսանկարները։
    22:00
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահ եմ՝ մեր երկրին բաժին հասած փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած․ ՀՀ նախագահի ուղերձը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Րոպեներ անց մենք կշրջենք 2022 թվականի օրացույցի վերջին էջն ու մուտք կգործենք 2023 թվական: Անցնող տարին մեր պետականության համար լի էր փորձություններով ու մարտահրավերներով: Մեր պետության ինքնիշխանության ու անկախության համար շարունակական պայքարով ու ձեռքբերումներով, անդառնալի կորուստներով, սահմանային լարվածությամբ ու արցախահայության առջև ծառացած անվտանգային սպառնալիքներով: 2023 թվականի նախաշեմին, ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքներում, մեր տոնական սեղանների շուրջ, մտովի ամփոփելով անցնող տարին, մի ակնթարթ հետհայացք նետի և տեսնի, թե ի՞նչ է թողնելու անցնող տարում և ի՞նչը պետք է վերցնի իր հետ՝ դեպի գալիք նոր տարիներ: Ինչ փորձով ու գիտելիքով ենք մենք քայլ անելու դեպի եկող տարի, ինչ հույսերով, կամքով և հավատամքով ենք մենք, որպես պետություն, որպես ազգ ու հավաքական հանրություն շարունակելու մեր ուղին՝ դեպի մեր նվիրական երազանքի՝ զարգացող, բարեկեցիկ, անվտանգ ու խաղաղ Հայաստան: Հենց այսպիսի Հայաստան ունենալու համար, ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կարող է գիտակցել ու գնահատել իր պատմական փորձն ու փորձառությունը, հավատում եմ, որ այդ գիտակցման հանրագումարում մենք կարող ենք գտնել մեր բաղձալի հայրենիքի կերտման ներուժը: Վստահ եմ նաև, որ մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած: Սիրելի ժողովուրդ, Գալիք տարում մեր պետության, մեր քաղաքացիների ու պետական այրերի առաջնահերթությունները շարունակում են մնալ մեր երկրի զարգացումն ու հզորացումը: Մեր սահմանների խաղաղության ու անվտանգության, Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ ապրելու և իրենց հազարամյա հայրենիքում արարելու իրավունքների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի հանգուցալուծումը: Սիրելի հայրենակիցներ, Գալիք 2023 թվականին ընդառաջ ցանկանում եմ մաղթել բոլորիս խաղաղություն, անսպառ ընտանեկան երջանկություն, տոկունություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Շնորհավոր Նոր տարի»։ ԼՐԱՀՈՍ 21:24 • 31/12 Դեռևս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը, սա է մեր առաջնային մարտահրավերը․ ԱԺ նախագահի ուղերձը (տեսանյութ) 21:19 • 31/12 Վստահ եմ, որ մեր երկրին բաժին հասած փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած․ ՀՀ նախագահի ուղերձը (տեսանյութ) youtube subscribe 21:10 • 31/12 Մանչեսթեր Սիթին ոչ-ոքի խաղաց Էվերթոնի հետ 20:26 • 31/12 Հրդեհ` Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին 20:24 • 31/12 Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ քաղաքական քայլեր են անհրաժեշտ Սիրիայից զորքերը դուրս բերելու համար 19:43 • 31/12 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ 19:29 • 31/12 Բարսելոնան դերբիում ոչ-ոքի խաղաց Էսպանյոլի հետ 19:04 • 31/12 Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը 18:51 • 31/12 Տարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ. Ռոբերտ Քոչարյան 18:36 • 31/12 Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալվելիս հաղթեց Վուլվերհեմփթոնին 18:31 • 31/12 Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com 18:11 • 31/12 Ուկրաինական գերությունից վերադարձել է 82 ռուս զինծառայող 17:40 • 31/12 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է դիրքապահ զինվորներին (լուսանկարներ) 17:33 • 31/12 Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ Սարգսյան 17:09 • 31/12 Մենք լինելու ենք Եռաբլուրում, հետո՝ գնալու հրապարակ. Գարիկ Պապոյան 17:03 • 31/12 Պուտինի՝ 2023 թվականի ամանորյա ուղերձն ամենաերկարն է եղել 16:50 • 31/12 Փաշինյանն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր (տեսանյութ, լուսանկարներ) 16:27 • 31/12 Ռուսական խաղաղապահ զորախումբը վճռական ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում․ ՌԴ դեսպանի ուղերձը 15:54 • 31/12 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Րոպեներ անց մենք կշրջենք 2022 թվականի օրացույցի վերջին էջն ու մուտք կգործենք 2023 թվական: Անցնող տարին մեր պետականության համար լի էր փորձություններով ու մարտահրավերներով: Մեր պետության ինքնիշխանության ու անկախության համար շարունակական պայքարով ու ձեռքբերումներով, անդառնալի կորուստներով, սահմանային լարվածությամբ ու արցախահայության առջև ծառացած անվտանգային սպառնալիքներով: 2023 թվականի նախաշեմին, ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքներում, մեր տոնական սեղանների շուրջ, մտովի ամփոփելով անցնող տարին, մի ակնթարթ հետհայացք նետի և տեսնի, թե ի՞նչ է թողնելու անցնող տարում և ի՞նչը պետք է վերցնի իր հետ՝ դեպի գալիք նոր տարիներ: Ինչ փորձով ու գիտելիքով ենք մենք քայլ անելու դեպի եկող տարի, ինչ հույսերով, կամքով և հավատամքով ենք մենք, որպես պետություն, որպես ազգ ու հավաքական հանրություն շարունակելու մեր ուղին՝ դեպի մեր նվիրական երազանքի՝ զարգացող, բարեկեցիկ, անվտանգ ու խաղաղ Հայաստան: Հենց այսպիսի Հայաստան ունենալու համար, ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կարող է գիտակցել ու գնահատել իր պատմական փորձն ու փորձառությունը, հավատում եմ, որ այդ գիտակցման հանրագումարում մենք կարող ենք գտնել մեր բաղձալի հայրենիքի կերտման ներուժը: Վստահ եմ նաև, որ մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած: Սիրելի ժողովուրդ, Գալիք տարում մեր պետության, մեր քաղաքացիների ու պետական այրերի առաջնահերթությունները շարունակում են մնալ մեր երկրի զարգացումն ու հզորացումը: Մեր սահմանների խաղաղության ու անվտանգության, Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ ապրելու և իրենց հազարամյա հայրենիքում արարելու իրավունքների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի հանգուցալուծումը: Սիրելի հայրենակիցներ, Գալիք 2023 թվականին ընդառաջ ցանկանում եմ մաղթել բոլորիս խաղաղություն, անսպառ ընտանեկան երջանկություն, տոկունություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Շնորհավոր Նոր տարի»։ ԼՐԱՀՈՍ 21:24 • 31/12 Դեռևս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը, սա է մեր առաջնային մարտահրավերը․ ԱԺ նախագահի ուղերձը (տեսանյութ) 21:19 • 31/12 Վստահ եմ, որ մեր երկրին բաժին հասած փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած․ ՀՀ նախագահի ուղերձը (տեսանյութ) youtube subscribe 21:10 • 31/12 Մանչեսթեր Սիթին ոչ-ոքի խաղաց Էվերթոնի հետ 20:26 • 31/12 Հրդեհ` Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին 20:24 • 31/12 Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ քաղաքական քայլեր են անհրաժեշտ Սիրիայից զորքերը դուրս բերելու համար 19:43 • 31/12 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ 19:29 • 31/12 Բարսելոնան դերբիում ոչ-ոքի խաղաց Էսպանյոլի հետ 19:04 • 31/12 Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը 18:51 • 31/12 Տարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ. Ռոբերտ Քոչարյան 18:36 • 31/12 Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալվելիս հաղթեց Վուլվերհեմփթոնին 18:31 • 31/12 Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com 18:11 • 31/12 Ուկրաինական գերությունից վերադարձել է 82 ռուս զինծառայող 17:40 • 31/12 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է դիրքապահ զինվորներին (լուսանկարներ) 17:33 • 31/12 Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ Սարգսյան 17:09 • 31/12 Մենք լինելու ենք Եռաբլուրում, հետո՝ գնալու հրապարակ. Գարիկ Պապոյան 17:03 • 31/12 Պուտինի՝ 2023 թվականի ամանորյա ուղերձն ամենաերկարն է եղել 16:50 • 31/12 Փաշինյանն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր (տեսանյութ, լուսանկարներ) 16:27 • 31/12 Ռուսական խաղաղապահ զորախումբը վճռական ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում․ ՌԴ դեսպանի ուղերձը 15:54 • 31/12
    21:35
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    130 մլն եվրո․ Չելսին մոտ է նոր տրանսֆեր իրականացնելուն
    Էնցո Ֆերնանդեսը մոտ է «Բենֆիկայից» «Չելսի» տեղափոխվելուն։ Ակումբները գործարքի վերջին փուլում են, հայտնում է պորտուգալացի լրագրող Պեդրո Ալմեյդան։ Տրանսֆերի ընդհանուր գումարը, ներառյալ բոնուսները, կարող է կազմել ավելի քան 130 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ։ Հաղորդվում էր, որ «Չելսին» պորտուգալական ակումբին սահմանված 120 մլն եվրո հրաժարագնից ավելի գումար է առաջարկում, որպեսզի բանակցի վճարումների ժամանակացույցի համար։ Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 14 խաղում Ֆերնանդեսը դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
    21:15
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալվելիս հաղթեց Վուլվերհեմփթոնին
    Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Հանդիպման միակ գոլը 76-րդ րոպեին խփեց ընդմիջումից հետո փոխարինման մտած Մարկուս Ռեշֆորդը։ ՄՅՈւ-ն 32 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։ «Վուլվերհեմփթոնը» 13 միավորով 18-րդ տեղում է։
    20:55
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնան դերբիում ոչ-ոքի խաղաց Էսպանյոլի հետ
    Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Էսպանյոլին»։ Կատալոնական դերբի ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Մարկոս Ալոնսոն։ 73-րդ րոպեին Խոսելուն հավասարեցրեց խաղի հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Ժորդի Ալբան։ 80-րդ րոպեին «Էսպանյոլի» կազմում դաշտից հեռացվեց Վինիսիուս Սոուզան։ «Բարսելոնան» 38 միավորով առաջին տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև Մադրիդի «Ռեալը»։ «Էսպանյոլը» 13 միավորով 16-րդ տեղում է։
    20:35
    31.12.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 20։30
    20:30
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան առաջարկել է հունվարի երկրորդ կեսին Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել, հնարավոր է՝ երրորդ երկրում։ «Մենք ասացինք, որ եկեք դա անենք հունվարի երկրորդ կեսին, հանդիպումը կարող է կայանալ երրորդ երկրում», – Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում NTV-ն։ Ըստ Habertürk հեռուստաալիքի, ասելով, որ դեռ պարզ չէ, թե որտեղ է կայանալու հանդիպումը, Չավուշօղլուն ասել է, որ «դա կարող է լինել Մոսկվան կամ երրորդ երկիր»։ Ավելի վաղ սիրիական Al-Watan թերթը, հղում անելով Դամասկոսի աղբյուրներին, հայտնել էր, որ Անկարան Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո համաձայնել է դուրս բերել իր զորքերը Սիրիայի տարածքից։ Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն այս շաբաթ Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, ավելի վաղ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը պարզաբանել է, որ «հանդիպումից հետո կողմերը նշել են այս ձևաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ելնելով տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման շահերից»: Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին, նշում է Hürriyet թերթը։
    20:15
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերը կրկին աճում են
    ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաղորդել է երկրի հիվանդանոցներում կորոնավիրուսով հոսպիտալացումների թվի աճի մասին: Ըստ Yahoo News-ի՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների միջին թիվը հինգշաբթի օրը հասել է 42,140-ի՝ 4,2%-ով ավելի, քան երկու շաբաթ առաջ։ Կորոնավիրուսով հիվանդների ամենօրյա հոսպիտալացումը ամերիկյան բժշկական կենտրոններում և հիվանդանոցներում հասել է 5 հազար 125 դեպքի՝ 9 տոկոսով ավելի, քան երկու շաբաթ առաջ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը կավարտվի։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեցին միջոցներ՝ կանխելու Covid-19-ի նոր ալիքը՝ Չինաստանում վարակվածների թվի աճի պատճառով։
    19:55
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական գերությունից 82 ռուս զինծառայողների վերադարձի մասին
    Ավելի քան 80 ռուս զինծառայողներ ազատ են արձակվել ուկրաինական գերությունից, հայտնում է ՊՆ-ն։ Ռազմական ինքնաթիռներով գերությունից վերադարձած բոլոր զինծառայողներին կհասցնեն Մոսկվա, որտեղ կտեղափոխվեն բուժման և վերականգնման։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բժշկակա-հոգեբանական օգնություն։
    19:35
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պելեի 100-ամյա մորը որդու վախճանի մասին չեն ասել
    Պելեի մորը՝ 100 տարեկան Սելեստե Արանտեսին, դեռ չեն հայտնել որդու մահվան մասին։ Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Լուչիա դո Նասիմենտոն։ «Մենք խոսում ենք, բայց նա չգիտի իրավիճակը։ Նա իր աշխարհում է: Նա բացում է աչքերը, երբ ես նշում եմ նրա անունը և ասում. «Մենք պատրաստվում ենք աղոթել նրա համար», բայց նա իրականում չի հասկանում, թե ինչ եմ ասում», – մեջբերում է Mirror-ը նրա խոսքերը: Աշխարհի եռակի չեմպիոն Էդսոն Արանտես դու Նասիմենտոն, ով ավելի հայտնի է Պելե անունով մահացել է դեկտեմբերի 29-ին։ Պելեի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 2-ին և կշարունակվի ողջ օրվա ընթացքում: Ֆուտբոլիստի աճյունը կտեղափոխվի այն մարզադաշտ, որտեղ նա իր նորամուտն է նշել «Սանթոսի» կազմում՝ 1956 թվականի նոյեմբերին։
    19:15
    31.12.22
    Ավելին