Լրահոս

2022-12-31
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը
    Վատիկանը հայտարարել է, որ 96 տարեկանում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը։
    13:47
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում 42 չվերթ է հետաձգվել, 61-ը՝ չեղարկվել
    Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, շաբաթ առավոտյան վատ եղանակի պատճառով հետաձգվել է առնվազն 42 չվերթ, իսկ 61-ը՝ չեղարկվել։ Շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 10.51-ի դրությամբ Վնուկովոյում 14 չվերթ հետաձգվել է, հինգը չեղարկվել, Դոմոդեդովոյում 21 չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել։ Շերեմետևոյում յոթ չվերթ հետաձգվել է, 55-ը՝ չեղարկվել։
    13:40
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռեալը հաղթեց Վալյադոլիդին, Բենզեման՝ դուբլի հեղինակ
    Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»։ Հանդիպման հաշիվը բացեց Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացի հարձակվողը 83-րդ րոպեին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ 6 րոպե անց «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը դարձավ դուբլի հեղինակ։ «Վալյադոլիդը» հանդիպումն ավարտեց 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր Սերխի Լեոնը (82ր՛)։ «Ռեալը» 15 խաղից հետո 38 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Բարսելոնան», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել, 37 միավորով երկրորդ տեղում է։
    13:25
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սանկտ Պետերբուրգում տղամարդը անձնագիր ստանալու դիմումին կցել է հրաձգության ժամանակ չփրկված երեխաների լուսանկարը
    Սանկտ Պետերբուրգի բնակիչը անձնագիր ստանալու մի քանի անհաջող փորձերից հետո իր հերթական դիմումին կցել է սպանված երեխաների լուսանկարը, հայտնում է 78.ru-ն։ 46-ամյա տղամարդը հանրային ծառայության պորտալի միջոցով փորձել է անձնագիր ստանալու համար դիմել, սակայն առաջին անգամ չի հաջողվել. Այնուհետ պետերբուրգցին փաստաթղթերին կցել է սպանված երեխաների լուսանկարը։ MFC-ի աշխատակիցները դիմումը փոխանցել են իրավապահ մարմիններին։ Պարզվել է, որ լուսանկարը պետերբուրգցին ներբեռնել է համացանցից, ենթադրաբար, կադրն արվել է Կազանի թիվ 175 մարզադահլիճում 2021 թվականի մայիսին տեղի ունեցած հրաձգության վայրում։ Տղամարդն իր գործողությունները բացատրել է նրանով, որ ցանկանում է գրավել MFC-ի աշխատակիցների ուշադրությունը։
    13:10
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակ թաղամասի կիսակառույց շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է մոխրացած դի
    Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում գտնվող կիսակառույց շինության մոտ մոխրացած դի կա։ Ոստիկաններն ու պարեկները կիսակառույց շինության մետ գտնվող կրակի համար օգտագործվող հատվածի հարևանությամբ հայտնաբերել են ամբողջովին մոխրացած դի։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։
    13:09
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Թթուջուր գյուղում
    Դեկտեմբերի 31-ին, ժամը 07:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկում ծուխ է նկատվում․ առկա է հրդեհի բռնկման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ նշված հասցեում այրվում է տանը կից օժանդակ շինության տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 08։10-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 20 քմ և հատակը մոտ 5 քմ։
    12:56
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իլոն Մասկը պատմության մեջ առաջին մարդն է, որը կորցրել է 200 միլիարդ դոլար
    Իլոն Մասկի կարողությունը 2021 թվականի վերջից նվազել է ավելի քան 200 միլիարդ դոլարով, սա ամենամեծ գումարն է, որ երբևէ կորցրել են համաշխարհային պատմության մեջ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Մասկի զուտ կարողությունը 2021 թվականի նոյեմբերին կազմում էր մոտ 340 միլիարդ դոլար, սակայն նրա հիմնադրած Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ անկման, ինչպես նաև 44 միլիարդ դոլարով Twitter-ը ձեռք բերելուց հետո նրա ակտիվները գնահատվում են 137 միլիարդ դոլար: Մասկը միլիարդատերերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է՝ ըստ Bloomberg-ի։ Վարկանիշը գլխավորում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն։ Նրա կարողությունը կազմում է մոտավորապես 162 միլիարդ դոլար:
    12:55
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր պայքարը նորմալ, ազատ կյանքի համար է, որին հասնելու ենք. Ռուբեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել արցախցիներին «Մեր միակ ճանապարհը մեր մեջ արժանապատվությունը, հայրենասիրությունը պահպանելն է, արժեքները պահպանելն է, պայքարելը մեր ազատ կյանքի համար։ Դա մենք պետք է անենք, ուրիշները մեզ կօգնեն։ Մեր պայքարը նորմալ, ազատ կյանքի համար է, որին հասնելու ենք։ Գնալու ենք ճիշտ ճանպարհով։ Միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»,– ասել է Վարդանյանը։
    12:46
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տագնապալի պայմանների մեջ ենք ողջունում Նոր Տարին, Հայաստանն ու Արցախը ահավոր վտանգներով են շրջափակված. Արամ Ա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Ամանորի ուղերձ է հղել․ «Չունենք ազգային ռազմավարություն, չունենք միացյալ ճակատ` ազգային տագնապները միասնական դիմագրավելու։ Միայն իրար ենք ամբաստանում և մեղադրում, հաղթական Արցախը կորցրել է իր ազատագրված հողերի մեծ մասը և գոյության համար է պայքարում»,– ասել է կաթողիկոսը։ Ավելին՝ տեսանյութում․
    12:40
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ-ը շարունակում է միջազգային կազմակերպություններին ներկայացնել ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները. Պաշտպանի ուղերձը
    ՀՀ ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Անցնող 2022 թվականը լի էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, որոնցից շատերի հաղթահարման ուղղությամբ դեռ պետք է միասին աշխատենք։ 2020 թվականի աղետաբեր պատերազմի վերքերը դեռ չբուժած՝ 2022-ի սեպտեմբերին ճաշակեցինք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դառնություններն ու մարդկային և այլ կորուստները։ Մեր երկրի սահմանամերձ մի շարք բնակավայրերում ապրող մարդկանց խաղաղ կյանքը կանխամտածված կերպով խոցվեց, իրենց համայնքում ապրող անմեղ մարդկանց պատճառելով նյութական ու հոգեբանական վնասներ։ Որպես հաստատություն, մենք աշխատեցինք հավաքագրել խախտումների վերաբերյալ բոլոր փաստերն ու դրանք հետևողական կերպով ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու դերակատարններին։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու անձամբ իմ անունից գլուխ եմ խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր հերոս տղամարդկանց ու կանանց անմար հիշատակին: Անցնող տարում Պաշտպանի հաստատությունն իր մանդատի շրջանակներում ջանքեր գործադրեց գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Մենք շարունակեցինք աշխատել անհետ կորած ու բռնի անհետացած մեր եղբայրների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ամբողջությամբ լուծել այս հարցերը, ուստի, գալիք տարում մենք կբազմապատկենք մեր ջանքերը ամենօրյա, ամենժամյա աշխատանքով իրականացնելու հաստատության նաև այս առաքելությունը։ Պաշտպանի հաստատությունն աշխատանքներ իրականացրեց ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքների համար պետության ու հասարակական դերակատարների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մենք աշխատեցինք հայրենադարձված մեր ռազմագերիների հետ՝ միջազգային հանրությանը ներկայացնելու հայ զինվորների նկատմամբ կատարված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը՝ որպես պետական մակարդակով իրականացվող ադրբեջանական հայատյացության քաղաքականության դրսևորում։ Տարին հարուստ էր նաև երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության համար առաջացած մարտահրավերներով։ Պաշտպանի հաստատությունում աշխատեցինք անձանց խաղաղ հավաքների, կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ու խախտումների վերացման, անազատության մեջ գտնվող, փակ ու կիսափակ հաստատություններում պահվող անձանց, խոցելի այլ խմբերի իրավունքների երաշխավորման ու պաշտպանության ուղղությամբ։ Բևեռացված ու ծայրահեղ խոսքը շարունակեց մնալ մեր ուսումնասիրությունների ու մտահոգությունների նշանակետում։ Ցավոք, այս ուղղությամբ առաջընթաց չունենք։ Բայց մենք նաև ներգրավեցինք ու ոգեշնչեցինք երիտասարդների ու երեխաների՝ ստեղծելով Պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդների խորհուրդը։ Քաջալերեցինք կանանց քաղաքական ու տնտեսական ակտիվացման նախաձեռնություններն ու ձևավորեցինք Պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհուրդը, որը հատկապես մարզային կանանց կազմակերպությունների խնդիրները բարձրացնելու և լուծումներ գտնելու ձևաչափ է։ Մարտահրավերները շատ են. այսօր էլ արդեն 20-րդ օրն է, որ արգելափակված է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելով 120 հազար խաղաղ մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց։ Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Ծնողներն ու երեխաները մնացել են արգելափակված ճանապարհի երկու կողմերում։ Պաշտպանի հաստատությունը շարունակում է միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացնել ճգնաժամի փաստերն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները, ինչպես նաև պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով։ Այս տարի Պաշտպանի հաստատությունն էլ ավելի ամրացավ՝ անցնելով դժվարություններով ու հաղթահարելով ճգնաժամային իրավիճակները՝ համբերության, համագործակցության, մասնագիտական շարունակական զարգացման ու նվիրումի միջոցով։ Ի հեճուկս դժվարություններին ու մարտահրավերներին՝ մեր սրտերում տեղ կա նաև լավատեսության ու հույսի համար, մենք ուժ և կամք ունենք շարունակելու մեր աշխատանքը նշված բոլոր մարտահրավերների հաղթահարման, մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության համար բարենպաստ միջավայրի ստեղծման ու մեր բոլորի անվտանգ ապագան կերտելու համար։ Բոլորիս մաղթում եմ համբերություն, շրջահայացություն, ուժ և կորով։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։
    12:25
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդու, բարի գալուստ քո նոր տուն. Ալ-Նասր
    Ալ-Նասրի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո։ «Սա ավելին է, քան պատմությունը։ Սա պայմանագիր է, որը կոգեշնչի մեր ակումբին, մեր լիգային, մեր երկրին և տղաների ու աղջիկների ապագա սերունդներին դառնալ իրենց լավագույնը: Կրիշտիանու, բարի գալուստ քո նոր տուն»: Ավելի վաղ Ալ-Նասրը հայտարարել էր 37-ամյա պորտուգալացու տեղափոխության մասին։ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է 2022 թվականի նոյեմբերի 22-ից։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նա լքել է անգլիական թիմը լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
    12:10
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ներդրումային խորհրդատուն կանխատեսել է դոլարի արժեքը 2023 թվականին
    Otkritie Investments-ի ներդրումային խորհրդատվական բաժնի տնօրեն Անդրեյ Շենկը Prime գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե հաջորդ տարի տնտեսական կատակլիզմը չընդգրկի աշխարհը, դոլարը կարժենա 72-ից 75 ռուբլու սահմաններում։ Նա կարծում է, որ ռեցեսիայի ժամանակ աշխարհը կարող է բախվել ավելի էժան էներգետիկ ռեսուրսների հետ։ Սակայն եվրոն կամ դոլարը, նրա խոսքով, կարող են հասնել 100 ռուբլու արժեքի։ Այնուամենայնիվ, ոչ մեկը դեռ չի սպասվում, ասել է Շենկը: Տնտեսական գիտությունների թեկնածու, ֆինանսական վերլուծաբան Միխայիլ Բելյաևը նախօրեին կանխատեսելել է, որ դոլարը ամանորյա տոներից հետո կարժենա 63 ռուբլի։
    11:55
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: Այս մասին տեղեկացնում են երրորդ նախագահի գրասենյակից։
    11:40
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են BMW-ն ու VAZ 21102-ը, կա վիրավոր
    Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Թևոսյան փողոցում, Ջրվեժի սկզբնամասում բախվել են 36-ամյա Տիգրան Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 28-ամյա Ալբերտ Մուսայելյանի վարած VAZ 21102 մակնիշի ավտոմեքենաները։ 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է VAZ-ի վարորդը, ով Բագրևանդի փողոցից դեպի Թևոսյան փողոց ընթանալիս, չի զիջել գլխավոր փողոցով երթևեկող BMW-ին։
    11:31
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի առողջապահության նախարարությունը զգուշացնում է
    Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետներին, կիսապատրաստի, հում և պատրաստի սննդամթերքների պահպանման պայմաններին: Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը՝ 70 աստիճանից բարձր: Պատրաստի սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաններով՝ 72 ժամից ոչ ավելի: Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ: Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե, բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ:
    11:25
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Queen-ի կիթառահար Բրայան Մեյը ստացել է ասպետի կոչում
    Queen-ի կիթառահար Բրայան Մեյը Մեծ Բրիտանիայում ասպետ-բակալավրի կոչում է ստացել՝ համաձայն ամանորյա պետական պարգևների ցանկի, որն առաջինն է Չարլզ III թագավորի գահ բարձրանալուց հետո: Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված ցուցակում ընդգրկված է ավելի քան հազար մարդ։ Մասնավորապես, Կիևում Միացյալ Թագավորության դեսպան Մելինդա Սիմոնսը և Մոսկվայում բրիտանական դիվանագիտական առաքելության ղեկավար Դեբորա Բրոներտը դարձան Սուրբ Միքայել և Գեորգի շքանշանի տիկին-կոմանդորներ։ Տարբեր մրցանակների են արժանացել նաև դերասան Սթիվեն Գրեհեմը, դերասանուհի Վիրջինիա Մաքքեննան, 2022 թվականի Եվրոպայի առաջնությունում հաղթած Անգլիայի կանանց ֆուտբոլի հավաքականի մի շարք խաղացողներ և նրանց մարզիչ Սարինա Ուիգմանը, ինչպես նաև նկարիչ Գրեյսոն Փերին։
    11:10
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ. «Թաթոյան» հիմնադրամ
    Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր արաքների հետևանքով առաջացել են լքված գյուղեր, խմելու ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ կամ չկա առհասարակ, խաթարված է մարդկանց անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «022թ. դեկտեմբերի 29-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ` փաստագրելու համար ՀՀ-ի նկատմամբ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների ու առաջխաղացումների հետևանքով խաղաղ բնակիչներին պատճառված վնասները: Կուտական, Վերին Շորժա, Փոքր Մասրիկ, Արփունք, Արեգունի, Սոթք և մյուս գյուղերի հետ կապված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020 թ. մայիսյան ներխուժումներից հետո ստեղծված իրավիճակն էլ ավելի է խորացել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի` պայմանավորված ադրբեջանական զինված առաջխաղացումներով: Տասնյակ գյուղեր, բազմաթիվ բնակելի տներ, հայտնվել են ադրբեջանական ուղիղ դիտարկման ներքո, հազարավոր հեկտարների արոտավայրեր, խոտհարքներ, վարելահողեր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության կամ դիտարկման նեքո են: Դրանք պարզապես չի լինում օգտագործել: Ընդ որում, այս հողատարածքների նկատմամբ մարդիկ ունեն սեփականության օրինական իրավունք: Օրինակ`Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր: Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել կամ չկա հասանելիություն առհասարակ: Բնակիչների, համայնքային մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումները ցույց են տալիս, որ գյուղերից լսվում են ադրբեջանական կրակոցների ձայները, որոնք մարդկանց ահաբեկելու նպատակ ունեն: Սոցիալական առկա խնդիրները խորացել են, ավելացել են կյանքի ու անվտանգության սպառնալիքները: Նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ նրանց հանցավոր տեղայակումներից։ Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով, ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին: Ներկայում կազմվում է անգլերենով զեկույց այս հարցերի առնչությամբ` հատուկ մեթոդաբանությամբ:
    11:00
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:55
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի 120 հազար մեր քույրերն ու եղբայրները դիմագրավում են ագրեսոր Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ցեղասպանական գործողությունը․ ՀՅԴ ԳՄ
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ամանորյա ուղերձ է հղել «Սիրելի հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2022 թվականը։ Տարեմուտը, սովորաբար, անցնող տարին ամփոփելու, նոր հանձնառություններ նախանշելու, նաև բարեմաղթությունների առիթ է։ Ցավոք, 2022-ը չեղավ համազգային ձեռքբերումների, խաղաղության ու պետականության ամրապնդման տարի։ Երկիրը շարունակում է դիմագրավել անհաղթահարելի դարձած և օրեցօր խորացող անվտանգային և գոյութենական մարտահրավերներ։ Կորցրած տարածքային ամբողջականության պայմաններում երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ միայն չի կարողանում երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, այլև հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու իր սահմանադրական հանձնառությունից։ Հենց այս պահին Արցախի 120 հազար մեր քույրերն ու եղբայրները դիմագրավում են ագրեսոր Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ցեղասպանական գործողությունը՝ արդեն քսան օր ձգվող, մարդասիրական ծանրագույն ճգնաժամ առաջացրած շրջափակումը։ 44-օրյա պատերազմից երկու տարի անց, մեր անանց ցավերին և անդառնալի կորուստներին գումարվում են նորերը․ թշնամու սեպտեմբերյան երկօրյա ագրեսիայի զոհ դարձած ավելի քան 200 զինվորներից ոմանք դեռևս չեն գտել իրենց հանգիստը հայրենի հողում։ Հազարավոր ընտանիքներ ապրում են որդիների կորստի, տասնյակ հազարներ՝ իրենց հարազատ բնօրրանի կորուստն ապրող փախստականի վշտով, տասնյակներ՝ գերեվարված որդիների վերադարձի հույսով։ Այս ցավալի իրականության մեջ՝ մի կողմից շարունակվում է Հայաստանի արտաքին մեկուսացումը, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական բացահայտ ռազմատենչ հռետորաբանությունն ու իրական ագրեսիան, որին ՀՀ իշխանությունը համարժեք պատասխան տալու ո՜չ կամք և ոչ էլ՝ կարողություն ցույց չի տալիս։ Նույնքան աղետալի է երկրում խորացող ներազգային պառակտումը, անստույգ հեռանկրով պայմանավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը։ Խորացող արտաքին մարտահրավերների կողքին շարունակվում է երկրի ինստիտուցիոնալ կազմաքանդումը՝ ժողովրդավարության բացահայտ նահանջները, ռեպրեսիվ գործիքակազմի որդեգրումը, քաղքական հալածանքներն ու իշխանության յուրացումը։ Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար շարունակվող այս վայրէջքը կասեցնելու, Հայոց պետականությանն ու Արցախ աշխարհին ուղղված ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, խորացող ներքին բաժանարարներն ու երկրի ապագա գահավիժումը կասեցնելու քաղաքական պատասխանատվությամբ և հանձնառությամբ՝ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ միասնաբար 2022-ին ՀՅ Դաշնակցությունն իր շարքերի անմնացորդ նվիրումով հունավորեց Դիմադրության շարժումը։ Հազարավոր մեր հայրենակիցներ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդությամբ ոտքի կանգնեցին՝ ամիսներ շարունակ աննահանջ մնալով իրենց համոզումներում՝ վստահ լինելով, որ միայն ազգային միասնականությամբ և համազգային պայքարով է հնարավոր շրջել մեզ պարտադրվող ուրացումը, փոխել խաղի նվաստացուցիչ կանոնները, ձևավորել իրապես ազգային հանձնառություն ունեցող իշխանություն, իրական խաղաղություն։ Մենք միասին հնարավորություն ունեինք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան։ Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել, բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն ու ժողովրդի պահանջն աննահանջ է։ Դա պետականություն ունենալու, արժանապատիվ ապրելու և արարելու մեր հավաքական չիրացված օրակարգն է։ Առջևում մեզ մեծ փորձություններ են սպասում, աշխարհաքաղաքական վերադասավորումների այս փոթորկոտ ժամանակներում իրավունք չունենք կորցնելու մեր զգոնությունը։ Ստեղծված փակուղային իրավիճակում մեզ ավելի քան ազգային միասնականություն է անհրաժեշտ, ազգային պետականության նոր բովանդակության և տեսլականի սահմանում։ Մենք պարտավոր ենք ելքեր գտնել՝ դիմակայել արտաքին մարտահրավերները, ամրացնել մեր երերացող պետականությունը։ Մեր ուժականության աղբյուրը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության մեջ է։ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թող 2023թ․ սեր, համերաշխություն և իրական խաղաղություն բերի մեր բոլորի ընտանիքներին, լինի զորացման ու վերածննդի տարի»։
    10:50
    31.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը փորձելու է նոր զիջումներ ստանալ․ Տիգրան Աբրահամյան
    Ադրբեջանը փորձելու է նոր զիջումներ ստանալ նաև Հայաստանի հաշվին՝ միջանցք, ՀՀ-ից բռնազավթված տարածքների լեգիտիմացում, ապառազմականացում։ Ֆեյբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Արցախցիների գլխավոր մտահոգությունն այդքան պարենի, վառելիքի ու դեղորայքի հետ կապված խնդիրները չի, որքան ապագայի նկատմամբ անորոշությունը։ Շրջափակման հետևանքով արցախցիները մեծ դժվարությունների առաջ են կանգնած՝ այն որևէ մեկին չի շրջանցել։ Անհարմարություններ, լուրջ անհանգստություն, հիասթափություն, նյարդային իրավիճակ և, իհարկե, այս ամենը հաղթահարելու կամային մեծ հատկանիշներ։ Բայց կրկնում եմ՝ մարդիկ իրենց մեջ մեծ ուժ ունեն՝ սա էլ կհաղթահարեն, բայց բոլորի մոտ մեկ ԲԱՅՑ կա՝ ի՞նչ կլինի հետո։ Հետոն անորոշ է առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական, առավելապաշտական քաղաքականության և Հայաստանում հաստատված օտար շահեր սպասարկող իշխանությունների ֆոնին։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ առաջացած բարդությունների հիմքում միայն փակ միջանցը չէ, այն Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի առանցքային, սակայն միակ բաղադրիչը չէ։ Միջանցքի փակումն Ադրբեջանի համար միջոց է՝ արագացնելու Արցախի հայաթափման գործընթացը, գլոբալ առումով՝ հանձնման պրոցեսը վերջնակետին հասցնելու համար։ Այս ճանապարհին, Ադրբեջանը փորձելու է նոր զիջումներ ստանալ նաև Հայաստանի հաշվին՝ միջանցք, ՀՀ-ից բռնազավթված տարածքների լեգիտիմացում, ապառազմականացում և այլն։ Յուրաքանչյուր օրը հայկական շահերի դեմ է աշխատում, իսկ այս վտանգավոր գործընթացը կանգնեցնելու որևէ լուրջ քայլ իշխանությունը չի իրականացնում, ավելին՝ պատերազմի շանտաժի ներքո հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների»:
    10:44
    31.12.22
    Ավելին