Լրահոս
2023-01-10
-
ՀասարակականԲախվել են BMW և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներԱյսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Տնակ» արագ սննդի կետի դիմաց, բախվել են BMW և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Ավելին20:4610.01.23 -
Արտաքին քաղաքականությունՇարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:Ավելին20:3810.01.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Ադրբեջանցիները՝ Երևան, հայերը Բաքու կգնան. Ալիևն ու Փաշինյանը խոստանում ենՀայլուր 20։30 Ադրբեջանցիները՝ Երևան, հայերը Բաքու կգնան. Ալիևն ու Փաշինյանը խոստանում ենԱվելին20:3010.01.23 -
ՀասարակականԱվտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։Ավելին20:2510.01.23 -
ՄիջազգայինԻրանի հետախուզական ծառայությունը ձերբակալել Է իսրայելական հետախուզության երկու օպերատիվ խմբի անդամներիԻրանի հետախուզական ծառայությունները ձերբակալել են Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայության ևս երկու օպերատիվ խմբերի անդամների: 2022 թ.-ի դեկտեմբերին բացահայտվել էր չորս օպերատիվ խումբ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:Ավելին20:2010.01.23 -
ՄիջազգայինԻրանը չի ներում Ադրբեջանին, բայց մեկ շանս էլ է տալիս. Թեհրան-Բաքու թյուրըմբռնումները վերանում ենԱնթալիայում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահների հանդիպումից հետո իրանցի պաշտոնյան հայտարարել է Բաքու մեկնելու պլանների մասին, ասել, թե «Ադրբեջանի հետ թյուրըմբռնումները վերացել են»: Փորձագետները կարծում են, քանի դեռ Բաքուն խոսում է Իրանի արտաքին ամենակարճ՝ 35 կմ-անոց սահմանը կտրելու մասին, պաշտոնական Թեհրանը չի կարող Բաքվի հետ խնդիրները լուծված համարել:Ավելին20:1510.01.23 -
ՏարածաշրջանԱնցած երկու տարիների ընթացքում մեզ հաջողվել է հասնել մեր ուզածին․ Ալիև«Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո մեր գերխնդիրը եղել է ռազմական փառավոր հաղթանակի ամրագրումը նաև քաղաքական հարթությունում։ Մենք անմիջապես գործի անցանք, քանի որ շատ լավ հասկացանք, որ եթե քաղաքական դաշտում հավանություն չտանք այս հաղթանակին, չհասնենք նրան, որ համաշխարհային հանրությունը դա ընկալի, ապա կարող ենք որոշակի խնդիրների առաջ կանգնել»,-այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ավելին20:1010.01.23 -
ՄիջազգայինԱՄՆ դատախազությունը կուսումնասիրի Բայդենի նախկին գրասենյակում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերըԱՄՆ Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը Չիկագոյի ԱՄՆ դատախազին հանձնարարել է ուսումնասիրել գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Վաշինգտոնի Փենսիլվանիայի համալսարանում Բայդենի անվան դիվանագիտական և գլոբալ համագործակցության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS News-ին հայտնել են հետաքննության մասին տեղյակ երկու աղբյուրներ:Ավելին20:0010.01.23 -
Միջազգային«Կանգուն պատեր չեն մնացել». ծանր մարտեր են Ուկրաինայում, Կիևն էլի զենք է ուզումԲախմուտի մերձակայքում գտնվող Սոլեդարի ուղղությամբ են ռուսներն առաջ գնում: Զելենսկին ասել է, որ քաղաքում կանգուն պատեր չեն մնացել: Վաշինգտոնը, Բեռլինն ու Փարիզը պատրաստվում են հավելյալ ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա։ Կրեմլը պնդում է, թե այդ օգնությունը միայն կերկարաձգի հակամարտությունն ու ուկրաինական կողմի տառապանքները։Ավելին19:5010.01.23 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Բույար Օսմանիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերըՀունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։Ավելին19:4510.01.23 -
ԱրցախՌուբեն Վարդանյանը ներկայացրել է հիմնադրամների նորանշանակ տնօրեններինԱրցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:Ավելին19:4110.01.23 -
ԻրավականՆախկին գլխավոր դատախազի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունվելԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսաներեքերորդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 3-ին վարույթ է ընդունել: Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:Ավելին19:3310.01.23 -
Միջազգային«Դուք ավերում եք այս երկիրը». բրազիլական փողոցներում երկիշխանություն էԲրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, որի դեմ զանգվածային ցույցեր են սկսվել Բրազիլիայի մայրաքաղաքում, աջակցություն է ստանում տարբեր պետությունների առաջնորդներից: Միացյալ Նահանգների, Մեքսիկայի նախագահները, Կանադայի վարչապետը համատեղ հայտարարություն են տարածել՝ hաջակցություն Լուլա դա Սիլվայի:Ավելին19:3010.01.23 -
ՄշակույթԵրևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը:Ավելին19:2510.01.23 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներըՀունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:Ավելին19:2010.01.23 -
Հասարակական«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ծառայողները կարտոֆիլի խյուսի մեջ նկատել են սպիտակ, բյուրեղանման զանգվածներՀունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձի համար բերված հանձնուքը:Ավելին19:1610.01.23 -
ՔաղաքականԱրդեն բացահայտ խոսում է, որ հատուկ եկել է Արցախը թշնամուն հանձնելու համար. Ավետիք ԻշխանյանԱչքի անցկացրեցի վարչապետ կոչեցյալի մամլո բալագանի որոշ դրվագներ։Սա , արդեն բացահայտ խոսում է , որ հատուկ եկել է իշխանության Արցախը թշնամուն հանձնելու համար։ Բացահայտ խոսում է, որ պատերազմն ու զոհերը այդ ծրագրի շրջանակներում էին։ Չշարունակեմ։ Ո՞վ է տեսել, որ որևէ երկրում մամլո ասուսլիս տա հայրենիքը դավաճանած ճիվաղը, և դեռ շարունակի լինել երկրի ղեկավար։Ավելին19:0810.01.23 -
ՏնտեսականԴոլարն ու եվրոն շարունակում են թանկանալԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 395.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին19:0010.01.23 -
ՄիջազգայինԹալիբները կփակեն գեղեցկության սրահները և կանանց կարգելեն աշխատել առևտրի կենտրոններումԹալիբների կողմից ձևավորված Աֆղանստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել կանանց նկատմամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:Ավելին18:5010.01.23 -
ԻրավականԳավառի ոստիկանները ապօրինի սիգ են հայտնաբերելՍիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում կատարված հերթական շրջագայության ժամանակ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 9-ին Հայրավանք բնակավայրի լճափնյա հանգստյան գոտիներից մեկում ստուգել են նույն բնակավայրի 54-ամյա բնակչի ռետինե նավակը: Հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ և ձկնորսական ցանց, որոնք տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:Ավելին18:4010.01.23