Լրահոս
2023-01-11
-
ԱրցախԱդրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել․ Արցախի օպերատիվ շտաբԱդրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին Արցախի օպերատիվ շտաբից: Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարելի է տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից:Ավելին11:2711.01.23 -
ԻրավականԽուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց․ «Yerkir.am»Yerkir.am-ի տեղեկություններով՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: Խուզարկությունների շրջանակներում նախնական տվյալներով բերման են ենթարկվել 4-5 դաշնակցական: Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն և իրականացրել խուզարկություն։Ավելին11:2311.01.23 -
ՔաղաքականԱլիևը վախեր ունի․ Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքել է երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալւևի հնչեցրած հայտարարություններին: Նա, մասնավորապես, նշել է. «Ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով։ Առաջինն այն է, որ նա վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռւոսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի։ Երկրորդը՝ որ նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իբր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո էլ Հայաստանը կարող է այդ բռնապետության ներսում կազմակերպել զանազան շարժումներ այդ կազմավորումը քայքայելու համար, որտեղ մեր դաշնակիցն ակնհայտորեն կարող է լինել Իրանը։ Բոլոր այս վախերը հիմնավոր են, որովհետև Բաքվի բռնապետը, նաև հաշվի առնելով թուրքական և իսրայելական որակյալ խորհրդատվությունը, կարծում եմ՝ լավագույնս է տեղյակ, թե՛ իր բռնապետության շուրջ և թե՛ դրանում առկա արտաքին ու ներքին մարտահրավերներից և խոցելի կետերից»։Ավելին11:2211.01.23 -
ՔաղաքականԵրեկվանից հետո Հայաստանում կա քաղաքական մեկ օրակարգ՝ նոր իշխանության ձևավորում․ Վահե ՀովհաննիսյանԵրեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը։ Հնչեցվել են պաշտոնական Երևանի՝ խիստ վտանգավոր, անհեռանկար ու մեր երկիրը ողբերգության տանող տեսակետները։ Այդ ասուլիսը բաժանարար գիծն է՝ մենք հո՞տ ենք, թե՞ հասարակություն, մենք արժանապատվություն ունե՞նք, թե՞ ոչ, պետությունը պահո՞ւմ ենք, թե՝ ոչ։ Հանրային բոլոր դեմքերն այս հարցին պետք է անհատապես պատասխանեն։ Թաքնվելու լիմիտը սպառվել է։ Պետությունը և պետության ղեկավարի երեկվա ասուլիսն անհամատեղելի չեն։ Կա´մ չպետք է լինի այդ ղեկավարը, կամ՝ պետությունը։ Սա պետք է հասցնել յուրաքանչյուր քաղաքացու։ Սա ընտրություն է, որին պետք է մասնակցենք։ Առաջին անհրաժեշտ քայլերն են. 1. Ընդդիմադիր խմբակցությունների բաց նիստ՝ տեսախցիկների առաջ, առաջնորդների մասնակցությամբ։ Պետք է պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին։ Գործող վարչապետը ի լուր աշխարհի ձևակերպեց Հայաստանի համար բոլոր վտանգավոր մոտեցումները։ Փակ, նեղ կազմով և այլ ձևաչափերի ժամանակը անցել է։ Հիմա ամեն ինչ բաց խաղաքարտերով է գնում։ Ժողովուրդը, դաշնակիցները, հարևանները և հակառակորդը պետք է տեսնեն, որ Երևանում (և բնության մեջ) կա այլ, հակառակ տեսակետ, իրավիճակի դեէսկալացիայի շուրջ կան նաև այլ մոտեցումներ, մեր տարածաշրջանում խնդիրները լուծելու ա´յլ տեսլական։ Սա պետության համար կենսական կարևորության է։ Իշխանության տեսակետին հակառակ ընկալելի ինստիտուցիոնալ տեսակետ՝ աշխարհի համար, կարող է ձևակերպել միայն տիտղոսային ընդդիմությունը։ Ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է բոլոր ընդդիմադիր պատգամավորների և առաջնորդների անհատական և միասնական հստակ դիրքորոշումը, գործողությունների ծրագիրը։ 2. Հանրային իմպիչմենտի պրոցես. այս իշխանությունն ասում է՝ ձեր անվտանգությունը չեմ կարողանում երաշխավորել։ Հետևաբար՝ այն այլևս իրավունք չունի լինել իշխանություն։ Հանրային բոլոր շերտերը պետք է ներգրավվեն նոր իշխանության ձևավորման պահանջի պրոցեսին. սա պետք է դառնա Հայաստանի մթնոլորտը։ Հանրային որևէ դեմք այլևս չպետք է խուսափի, այլևս թաքնվելու հնարավորություն չի կարող լինել։ 3. Երեկվա ասուլիսով, ըստ էության, չեղարկվել են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որովհետև երեկ ասվել է այն ամենի հակառակը, ինչ ասում էր նույն անձը՝ ժողովրդից քվե խնդրելու ժամանակ՝ ընտրություններից առաջ։ Հետևաբար՝ կան բոլոր բարոյական և տրամաբանական հիմքերը՝ գործող իշխանության հեռացման հարցում Նիկոլի ընտրազանգվածի ներգրավման համար։ Եվ կա հրամայական՝ անհատապես ճշտելու ՔՊ պատգամավորներից յուրաքանչյուրի տեսակետը։ Ալիևն ու Նիկոլը երեկ միաժամանակ ու բաց հնչեցրել են հայկական պետության համար սպառնալիք հանդիսացող իրենց տեսլականները։ Երեկվանից հետո Հայաստանում կա քաղաքական մեկ օրակարգ՝ նոր իշխանության ձևավորում։ Ամբողջ օդը պետք է էլեկտրականացվի այս գաղափարով։ Մնացածը հանցակցություն է։Ավելին11:1711.01.23 -
ԻրավականՏարոն Մարգարյանից ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան2022 թվականի դեկտեմբերի 27‑ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տ.Մ.-ից, նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ. Մեկ իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք. Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ. 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):Ավելին11:1511.01.23 -
ՔաղաքականՆիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը. Արտակ ԶաքարյանՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ուշ երեկոյան, ամբողջությամբ դիտել եմ Իլհամ Ալիևի երկուս ու կես ժամանոց ասուլիսը` սկզբնաղբյուրից: Երբեմնի վախվորած, երկու պատերազմներում պարտված, դիվանագիտական դաշտում ճնշված, ուրիշներից աջակցություն հայցող, Հայաստանի մասին միշտ հարգանքով խոսող Ադրբեջանի ղեկավարն ընդգծված միտումով ցուցադրում էր իր քամահրական վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ: Կինտոական ցինիզմով ու հեգնական տոնով, ծաղրող ժպիտով և հումորախառը տրված հարցերն ու պատասխաններն ասուլիսը վերածել էին հայությանն անարգանքի ենթարկող հերթական ցուցահանդեսի: Ալիևը Նիկոլին էր մեղադրում միջազգային աբիժնիկության ու գործտվողության մեջ` մոռանալով, որ 26 տարի շարունակ Ադրբեջանն է միջազգային հանրությունում շրջել աբիժնիկի ու գործտվողի կարգավիճակում: Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից բոլոր ճակատներում պարտված մարդն ինչպիսի հրճվանքով էր մեկնաբանում ու նկարագրում Հայաստանի ներկայիս ողորմելի վիճակը: Եվ դա բացառապես Նիկոլի շնորհիվ: Ինքնավստահության ավելցուկով փայլող Ալիևն ասուլիսում հանդիմանեց նաև Իրանին ու Հնդկաստանին: Երկար բարակ քննարկեց ու քննադատեց Ֆրանսիային: 2024-25թթ. մանդատի ավարտի թեմայով որոշ ակնարկներ արեց Ռուսաստանին: Բավականին երկար գլուխ գովեց Ադրբեջանի «հեքիաթային հաջողությունների» մասին, մոռանալով, որ իր երկիրն այլևս Թուրքիայի վասալն է, և բարոյա-քաղաքական խոշոր պարտքեր ունի Իսրայելին ու մի շարք այլ երկրների: Եթե թարգմանենք Ալիևի ասածը սովորական մարդկային լեզվի, ապա Հայաստանն իր համար ընդամենը դատարկ տարածք է, «ադրբեջանական հինավուրց» մի բնակավայր, որից երբ ուզի, ինչքան ուզի կարող է հետ գրավել: Մյուս կողմից էլ լրագրողների հետ ծիծաղախառը հանգում են այն եզրակացության, թե «բարություն» կցուցաբերեն և թույլ կտան մեզ հանգիստ ապրել, եթե իհարկե մեզ խելոք պահենք: Իսկ թե ինչպիսի՞ հեգնանքով ու ձեռքառնելով էր պատմում Քաշաթաղից, Սուսից, Աղավնոյից մեր ժողովրդին դուրս անելու մանրամասներն ու տեղի ունեցած խոսակցությունները` առանց կապիտուլյանտների հայհոյելու հնարավոր չէ նկարագրել: Նույնը նաև Նիկոլի «արտաքին քաղաքականության», Արցախի ապագայի մասին Ալիևի ծաղրալից պատմությունների պարագայում էր: Այ տղա Նիկո´լ, ա´յ անգիտակից ընտրազանգվածի առաջնորդ, բա դու ընդհանրապես ամոթ, աբուռ, ազգային արժանապատվություն չունե՞ս: Դու գոնե նայել ե՞ս կիրթ բարեկամիդ ասուլիսը. դուրդ եկե՞լ է, թե՞ քեզ միայն փողն ու թիկնազորիդ քանակն է հետաքրքրում... Հ.Գ. Նիկոլ-Իլհամ դուետի երեկվա ասուլիսներից ինձ մոտ այն մտավախությունն է, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը...»։Ավելին11:1111.01.23 -
ԵրևանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ զինկոմիսարիատի մոտ ավտոմեքենա է այրվելԱյսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N 1 տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Գոռ Հայրապետյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը` մինչև հրշեջ-փրկարարները մարեն Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մինչ հշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Հ․Հ․-ն ։ Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի շարժիչի պլաստմասե դետալները։ Ավտոմեքենան տեղափոխելու համար վարորդի կողմից օգտագործվել է ավտոքարշակ։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Ավելին11:0711.01.23 -
ՀասարակականԱռաջին անհրաժեշտության ապրանքներն արդեն սպառման եզրին են․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար«Իրավունք» թերթը գրում է․ «Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ի պատասխան հարցին, թե շրջապատման արդյունքում ինչ իրավիճակ է, նկատում է. - Առաջին անհրաժեշտության ապրանքները՝ շաքարավազ, ձեթ, նպարեղեն, մանկական կեր, տակդիրներն արդեն սպառման եզրին են: Այս պահին միայն հացի, կաթնամթերքի, մսամթերքի խնդիրներ չկան, մնացած առումով իրավիճակը գնալով ծանրանում է: Բայց չենք ընկճվում, դիմանալու ենք ինչքան հարկ եղավ, այլ ճանապարհ չկա: Գյուղերում բլոկադան ավելի մեղմ է դրսեւորված, գյուղի ժողովուրդը սովոր է սուղ պայմաններում ապրուստի միջոց հայթայթելուն: Գիտեք, արդեն ուտելու մասին էլ չենք մտածում, կարեւորը հիվանդների ու երեխաների խնդիրներն են առաջնային մեզ համար: Պինդ ենք, դիմանալու ենք, երբ նժարին ենք դնում հայրենիք կորցնելու կամ սովամահ լինելու վտանգը, միանշանակ ընտրում ենք հայրենիքը, սա է մեզ ուժ տալիս»։Ավելին11:0311.01.23 -
ՔաղաքականՓաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավարի ցուցմունքը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը: Այն շատ ուշագրավ է. երբ քննիչը Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ է նշել, որ արագության պահպանման համար իր պատասխանատվությունը տարածվում է շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանցում գտնվող անձանց անվտանգության վրա, պատասխանել է. «Այդ հիմնավորումները մեր աշխատանքային ծառայողական գործառույթներն են եւ դրանք կարգավորող իրավական ակտերը: Այդպիսի ուղեկցումների բնույթն էլ հենց կայանում է նրանում, որ պետք է ապահովվի շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանում գտնվող անձանց անվտանգությունը»։ Այսինքն՝ ավտոշարասյան արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով: Իսկ թե ինչ վտանգ կար Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որ պետք էր գերարագ շրջանցել՝ այդ թվում հղի կնոջը սպանելով, քննությունն այդպես էլ չի պարզել: Ողջ ցուցմունքից տպավորություն է, որ կարեւորը վարչապետին արագ տեղ հասցնելն է եղել, իսկ թե ով կհայտնվեր մեքենայի տակ, էական չէր: Հիմա կարեւորի մասին. ի՞նչ իրավական ակտի մասին է խոսքը: Հետաքրքիր է՝ գործը քննող ՀԿԳ քննիչ Ա. Ադամյանը ինչու հարց չի ուղղում, թե կոնկրետ որ իրավական ակտն է թույլ տալիս մարդկանց ոտնատակ անելով արագ սլանալ: Հավելենք, որ նման իրավական ակտ գոյություն չունի, եւ այդ մասին տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է նաեւ Սոնա Մնացականյանի գործով պաշտպան Րաֆֆի Ասլանյանը»:Ավելին11:0011.01.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետԱրտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հեռախոսազրույցի ժամանակ Բայրամովը, հավատարիմ մնալով ադրբեջանական պետական քարոզչության ստահոդ էությանը, հերթական անգամ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանք է հնչեցրել և նշել, որ «հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնությունները մշտապես խոչընդոտվել են Հայաստանի կողմից»։Ավելին10:5211.01.23 -
ԱշխարհՏարեց կինը չի հասցրել նստել ավտոբուս ու մնացել է անիվների տակԱվտոբուսի վարորդը Կրասնոյարսկի կանգառում չի տեսել թոշակառուին, ով փորձում էր մտնել սրահ և սկսել է շարժվել, ինչի հետևանքով կինը մահացել է՝ ընկնելով անիվների տակ, հայտնում է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչությունը։ Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Գլինկայի փողոցում գտնվող «Վոստոչնի» ավտոկայանի հասարակական տրանսպորտի կանգառում։ «Ութսունհինգ տարեկան մի կին փորձեց մտնել 60 համարի ավտոբուս։ Այդ պահին 63–ամյա վարորդը, չհամոզվելով, որ բոլոր ուղեւորները նստել են մեքենան, սկսել է մեքենայով հեռանալ կանգառից և փակել դռները, ինչի հետևանքով թոշակառուն նախ մնացել է դռների արանքում, իսկ հետո ընկել ավտոբուսի անիվների տակ, կինը մահացել է ստացած վնասվածքներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքի վայրում են ոստիկանության քննիչները։Ավելին10:4511.01.23 -
ԻրավականՎաղ առավոտից խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունը․ «Yerkir.am»Այսօր՝ վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության պետի որոշումով, ներխուժել են են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն (Արտաշատի շրջանի Դեղձուտ գյուղ) և ընտանիքի (Գերասիմ Վարդանյանի քնած մանկահասակ երեխաների, հաշմանդամ եղբոր ու հիվանդ մոր ներկայությամբ) իրականացնում են խուզարկություն։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Գերասիմ Վարդանյանի հարազատները։ Թե ինչ գործով է իրականացվում խուզարկություն՝ այս պահին պարզ չէ։ Հայտնի է նաև, որ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ ժամը երեքին, հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն՝ հարցաքննության։ Հայտնենք, որ հենց երեկ հրապարակվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել էր ՀՀ Վերաքննիչ դատարանի Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու մասին որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքարկումը։ Այդպիսով Գերասիմ Վարդանյանը պետք է շարունակի մնալ ազատության մեջ։ Վճռաբեկ դատարանի նման որոշման հենց հաջորդ օրը վերստին խուզարկություններ իրականացնելը մեկ բանի մասին է փաստում՝ Գերասիմ Վարդանյանի ազատության մեջ մնալը ծանր ոսկոր է Փաշինյանի իշխանության կոկորդին, և ծիծաղելի փորձեր է արվում, որպեսզի նորից «հիմքեր» ստեղծվեն Գերասիմ Վարդանյանին ազատազրկելու համար։ Այդ են փաստում նաև սույն խուզարկության ձևերն ու մեթոդները. իրավապահները գյուղ են ժամանել 4 մեքենայով, որոնցից մեկը հատուկ նշանակության գումարտակի է, շրջափակել են Վարդանյանի տունը, այդպիսով իսկ ապահովել շոուն՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել թե՛ Վարդանյանի ընտանիքի մոտ, թե՛ նրա հայրենի գյուղում։ Թե ինչպես կավարտվի Արցախի շրջափակման այս ճակատագրական օրերին փաշինյանական հերթական ու ճղճիմ բեմադրությունը` կտեղեկացնենք լրացուցիչ։ Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում նաև Գերասիմ Վարդանյանի հարազատների և կուսակցական ընկերների տներում։Ավելին10:4111.01.23 -
ՔաղաքականՀետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով. ԲաղդասարյանԻսկ ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով, ի՞նչ էիք անում՝ ոչինչ, անհոգ ու հանգիստ ձեր կառավարական առանձնատանն էիք... Այս մասին գրում է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ «Նիկոլ Փաշինյանը տեսեք, թե էսօր ինչ է ասել. որ իրենք գիտեին, թե մենք ուժեղ բանակ եւ հուսալի դաշնակիցներ ունենք: Բայց հետո պարզվել է, որ այդպես չէ: Մենք ունեցել ենք մարտունակ բանակ, փայլուն սպաներ, մեր զորքը կատարել է առավելագույնը: Նրանք սահմանի գրեթե ողջ երկայնքով կարողացել են պահել իրենց դիրքերը, նրանք կռվել են անպատկերացնելի վիճակում: Շատ տեղերում նրանց պետք է փոխարինեին, բայց չեն փոխարինել, շարքից դուրս եկած զենքերի փոխարեն նորերը չեն հասցրել ժամանակին: Նրանք մաշվում էին տեղերում, բայց շարունակում` կռվել: Ջրականի 3-րդ գումարտակը, որ կիսով չափ էր համալրված, 6 գիշեր եւ 7 ցերեկ կատաղի մարտեր է վարել` հետ մղելով թշնամու գրոհները, ոչնչացնելով տասնյակ տեխնիկա: Թշնամին հարյուրավոր դիակներ է թողել մարտադաշտում: Սա թշնամու հարձակման գլխավոր ուղղությունն էր: Իսկ թիկունքում, որտեղ գլխավոր հրամանատարը պետք է կառավարեր, իմանար տեղի ունեցող մարտերի, թշնամու առաջխաղացման մասին, հասցներ ամեն ինչ, իրականացներ մոբիլիզացիա, լայվեր էր մտնում, իր արբանյակների միջոցով ստեր տարածում: Հիմա գլխավոր հրամանատարն եկել, ասում է, թե մենք գիտեինք, թե ուժեղ բանակ ունենք: Մենք իսկապես ունեինք մարտունակ բանակ, ավելին՝ նույնիսկ բավարար զենք-զինամթերք, որ չի օգտագործվել, որի օգտագործման համար գլխավոր հրամանատարի հրամանը պետք է լիներ: Հիմա ամեն ինչ բանակի վրա բարդելը սրբապղծություն է: Հադրութի գունդն իր դիրքերում կանգնած էր մինչեւ հոկտեմբերի 27-ը, թշնամու ստորաբաժանումները թիկունքում առաջ էին գնում դեպի Շուշի, ու մերոնք մարտեր էին մղում մինչեւ նահանջի հրամանը: Իսկ ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով, ի՞նչ էիք անում՝ ոչինչ, անհոգ ու հանգիստ ձեր կառավարական առանձնատանն էիք... Նույնիսկ ձեր պաշտպանության նախախարը Հայաստանում չէր: Ո՞նց հասկացնենք էս մարդկանց, որ քո պետության սահմանների պաշտպանությունը կարող է իրականացնել միմիայն քո բանակը: Ո՞նց հասկացնենք, որ ոչ մի դաշնակից չի կռվելու քո փոխարեն: Ինչքան էլ գրկախառնվես Պուտինի, Մակրոնի կամ եսիմ էլ ում հետ, դրանից քո սահմանների պաշտպանությունը չի ամրապնդվելու: Երկու տարի առաջ, երբ զինվորականներին ասում էի՝ արագ բարձունքներն ամրացրեք, բարձրացեք բոլոր գագաթներում կառույցներ սարքեք, դիրքեր դրեք, ասում էին՝ առանց հրամանի չենք կարող դա անել: Իսկ հրաման չկար: Ես իսկապես խնդրում էի նրանց, ասում էի՝ այս իշխանությունները չեն հասկանում, գոնե դուք պետք է անեք դա, համոզեք, բացատրեք, թե ինչ կարող է լինել, եթե չանենք դա: Ասում էին՝ մեզնից կախված չէ: Ու դաժան մի իրականություն բացվեց ինձ համար, որ այս երկու տարում բանակից բան չեն թողել, այլեւս չկա մի հրամանատար, որ իր հետեւից կարողանա զինվորներ տանել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղդասարյանը:Ավելին10:3711.01.23 -
Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է, մարզերում՝ մառախուղ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Իջևանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, Մեղրիի լեռնանցքում և Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:3011.01.23 -
ՔաղաքականԱդրբեջանի նախագահը հայտարարել է, որ կրկնապատկել է հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը․ ԱբրահամյանՄինչ Փաշինյանը շարունակում է հայկական բանակի ստորացման, ոչնչացման արշավը՝ Հայաստանի և Արցախի տարածքային կորուստներն ու զիջումները բարդելով հայ զինծառայողի ուժի, կամքի ու հայրենասիրության վրա, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին երկու տարում ավելի քան 2 անգամ կրկնապատկել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանական բանակում հատուկ ջոկատայինների թվի աճը հիմնականում արձանագրվել է նոր ձևավորվող «կոմմանդո»-ների զորամասերի հաշվին, չնայած, ըստ տեղեկությունների, ավելացվել է նաև բանակային կորպուսների, բանակի հատուկ նշանակության ուժերը, ռազմածովային, Ազգային անվտանգության, սահմանապահ զորքերի, ՆԳՆ հատուկջոկատայինների թիվը։ Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում գրոհային ուժերի թվի մեծացման իրական նպատակը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունն ունի մեկ տարի ժամանակ՝ բանակցություններով համաձայնության գալու, հակառակ դեպքում Ադրբեջանն իր առաջ դրած տարածքային հավակնությունները կլուծի ռազմական ճանապարհով։ Հիշեցնեմ, որ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը, որոնք կազմված են տարբեր ուժային համակարգերի գրոհային ստորաբաժանումներից, առաջնային դեր են ունեցել ինչպես 2014-2016 թվականներին Արցախի ու Հայաստանի սահմանագծերի դիվերսիոն մարտերի, այնպես էլ 2016-ի ու 2020-ի պատերազմական գործողությունների օրերին։ Մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանի հիմնական գրոհային բրիգադը Յաշմայի հատուկ նշանակության 052 բրիգադն էր, որ հայկական զինուժի հետ մարտերում՝ 2014-16, մեծ կորուստների հետևանքով դարձավ անմարտունակ, իսկ 2016-ի մարտական գործողություններից անմիջապես հետո վերակազմավորվեց, սակայն մինչև հիմա խելքի չի եկել։ Հայկական բանակի դեմ իշխանության բարոյական և ֆիզիկական բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու և մարտական լուրջ առաջադրանք դնելու համար։ Սա այն հիմնական հարցադրումն է, որի մասին ամենաշատն է հարցեր հնչում։ Իմ պատասխանն է՝ այո՛, կա՛։ Այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը միանշանակ նիկոլական իշխանությունն է, որի օրոք ահռելի վնաս է հասցվել բանակին ու նրա հիմքերին և չնայած ժամանակը շատ սուղ է, սակայն այս իշխանության հեռացման պայմաններում վերականգնվելու, ոտքի կանգնելու հնարավորություն ունենք», - նշել է նա։Ավելին10:2211.01.23 -
ԱրցախԻրավիճակն՝ Արցախի Հանրապետության ճանապարհներինԱրցախի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում է ձյան տեսքով թույլ տեղումներ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում և Կիչան-Չլդրան-Դրմբոն ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի և Մարտունի-Բերդաշեն տանող ճանապարհի ոլորաններում, Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան ավտոճանապարհներին և բարձրադիր գոտիներում`առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Կատարվում է մաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ ՆԳ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում`բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:1511.01.23 -
ԱրցախԴավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժպ պաշտոնից. նոր նշանակումներ՝ ԱրցախումԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշում: Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, համաձայն հրամանագրերի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար: Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար: Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից: Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշում Արմեն Մանգասարյանին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:Ավելին10:1011.01.23 -
Մի շարք համայնքներում ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Կապան, Գորիս, Քաջարան, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում և Տավուշի մարզում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:0511.01.23 -
ՍպորտՄՅՈւ-ն համաձայնության է հասել Վեգհորսթի տեղափոխության հարցումՆիդերլանդների հավաքականի և «Բարնլիի» հարձակվող Վաութ Վեգհորսթը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։Ավելին10:0011.01.23 -
ԱշխարհՄոլդովացի սակրավորները վնասազերծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր ավիառումբերԵրեքշաբթի օրը մոլդովացի զինվորականները պայթեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու օդային ռումբ, որոնք հայտնաբերվել են Մերձդնեստրյան հակամարտության անվտանգության առանձնացված գոտում գտնվող Պուգաչենի գյուղի մոտ հողային աշխատանքների ժամանակ։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Նովոստի Պրիդնեստրովյա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պրիդնեստրովյեում խաղաղապահ գործողությունների կառավարման Համատեղ վերահսկողական հանձնաժողովի (ՀՎԿ) վարչությանը։Ավելին09:5011.01.23