Լրահոս
2023-01-18
-
ՀասարակականՀրդեհ՝ էլեկտրական ենթակայանումՀունվարի 18-ին, ժամը 09:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի ետնամասում գտնվող ենթակայանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։19-ին, մարվել՝ 10։27-ին։ Էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (մոտ 10 գմ), աղբ (մոտ 0,4 խմ), և ջերմահարվել՝ էլեկտրական հաշվիչներ (մոտ 20 հատ)։Ավելին12:5418.01.23 -
ՔաղաքականՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել է ՀայաստանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ժամանել է Հայաստան։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։Ավելին12:5118.01.23 -
ՄիջազգայինՀանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներըԻրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբդոլլահյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այնուհետև տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իրենք քննարկել են առևտրային հարաբերություններից, էներգետիկայից և տարածաշրջանային զարգացումներից մինչև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Կովկասյան գործընթացների համատեքստում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Կովկասում 3+3 և Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման իրականացումը Կովկասի կայունության և բոլորիս համար կարևոր է։ Վերահաստատեցինք, որ Կովկասում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերը բոլորի համար շահավետ են»։ Իրանի արտգործնախարարն էլ ներկայացրել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Կովկասին վերաբերող հարցում։ «Վստահ ենք՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է և տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն: Տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցական ուղիների բաց լինելը այս ուղղությամբ կարևոր հարցերից է, և այն տարածաշրջանում առևտրային զարթոնքի ու կայուն անվտանգության ամրապնդման միջոց ենք համարում»:Ավելին12:4718.01.23 -
ԱշխարհՈւկրաինայի ՆԳՆ ղեկավարը և նրա տեղակալը զոհվել են` ուղղաթիռի ընկնելու հետևանքովՈւկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին եւ նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը զոհվել են ուղղաթիռի ընկնելու հետևանքով, հայտնում է Вести-ն։ Նշենք, որ Կիևի շրջանում՝ Բրովարի քաղաքում, առավոտյան ուղղաթիռ է վթարվել, որում էլ գտնվել են պաշտոնյաները։ Վթարի հետևանքով հաղորդվում է նաև 16 զոհի մասին, այդ թվում՝ երկու երեխայի։Ավելին12:4318.01.23 -
ՀասարակականՎթար՝ ճանապարհին․ ուղևորի կյանքը փրկել չի հաջողվելՀունվարի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 309,5-րդ կմ-ին բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին: Ուղևորը՝ 40-ամյա Արմեն Բադալյանը, մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:4018.01.23 -
ԱշխարհԱլյասկայում բևեռային արջը սպանել է կնոջ և տղայիԲևեռային արջը հարձակվել է Ալյասկայի արևմուտքում գտնվող հեռավոր բնակավայրերից մեկի բնակիչների վրա և սպանել երկու մարդու: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Ըստ լրատվամիջոցի՝ Ալյասկայի նահանգային զորքերը հայտնել են, որ հարձակման մասին հաղորդում են ստացել տեղի ժամանակով ժամը 14:30-ին Սյուարդ թերակղզու արևմտյան ծայրում գտնվող Ուելս քաղաքից: «Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ բևեռային արջը ներխուժել է համայնք և հետապնդել բազմաթիվ բնակիչների: Արջը հարձակվել է և սպանել չափահաս մի կնոջ և անչափահաս մի տղայի», - գրել են զինվորականները։ Հաղորդվում է, որ արջին կրակել և սպանել է տեղի բնակիչներից մեկը, երբ նա հարձակվել է կնոջ և տղայի վրա: Սպանված երկու անձանց անունները չեն հրապարակվում։ Ուելսը փոքր, հիմնականում ինուպիատներով (խմբ.՝էսկիմոսական ժողովուրդ) բնակեցված գյուղաքաղաք է, որտեղ բնակվում է մոտ 150 մարդ: Այն գտնվում է Նոմից 160 կմ հյուսիս-արևմուտք: Գործակալությունը նշում է, որ Ալյասկայի նորագույն պատմության մեջ բևեռային արջի մահացու հարձակումներ հազվադեպ են եղել: 1990 թ.-ին սպիտակ արջը սպանել էր մի տղամարդու Ուելսից ավելի հյուսիս՝ Փոյնթ Լեյ գյուղում: Ավելի ուշ կենսաբանները հայտնել էին, որ կենդանու մոտ սովի նշաններ կային: ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտնականները, որոնք զբաղվում են Ալյասկայի ուսումնասիրությամբ, 2019 թ.-ին հայտնաբերել էին, որ ծովի սառույցի բնական միջավայրի փոփոխություններին զուգահեռ փաստեր են ի հայտ եկել, որ բևեռային արջերն ավելի շատ են օգտագործում ցամաքը, ինչն էլ մեծացնում է նրանց հետ հանդիպելու հավանականությունը:Ավելին12:2918.01.23 -
ԻրավականԴատարանի նախագահի ցուցմունքն՝ ԱԱԾ-ում դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանի ցուցմունքը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով: Ինչպես հայտնի է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն արդեն երեք ամիս է՝ կալանքի տակ է, իսկ Գագիկ Պողոսյանն էլ հարցաքննվել է ԱԱԾ-ում: Հենց առաջին հարցով քննիչը հետաքրքրվել է, թե երբվանից է Պողոսյանն աշխատում այդ պաշտոնում եւ Արուսյակ Ալեքսանյանի հետ ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում: Ի պատասխան՝ դատավորը նշել է. «1996թ.-ից աշխատում եմ դատավորի պաշտոնում, իսկ 2022թ.-ի օգոստոսի 10-ից աշխատում եմ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար: Արուսյակ Ալեքսանյանին անձնապես չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ դատավոր է»: Ապա քննիչը հետաքրքրվել է, թե միջնորդությունները դատարան ինչ կարգով են մակագրվում: «Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ անձամբ՝ մակագրման թերթիկի վրա նշում կատարելով համապատասխան դատավորի անվան դիմաց, իսկ ժամը 18:00-ից հետո եւ ոչ աշխատանքային օրերին դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ էլեկտրոնային եղանակով»:Ավելին12:1518.01.23 -
ԱրցախԱրցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերըԱրդեն 10-րդ օրն է Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը: ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը մեկնել են կանչի վայր, բացել վերելակի դռները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին: Հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում փակված դռան մասով ստացվել է 3 ահազանգ: Համալրված լինելով համապատասխան տեխնիկական սարքավորումներով, փրկարարներն արձագանքել և կարճ ժամանակում վերացրել են վտանգը: ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին լինել զգոն, հովհարային անջատումների ժամանակ՝ վերելակի աշխատանքի խափանման դեպքում զանգահարել շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարներին. 911, 101 կամ 112:Ավելին12:0718.01.23 -
ՍպորտՔենիայի ազգային թիմի ֆուտբոլիստը միացել է «Արարատ-Արմենիա»-ին«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել քենիացի 23-ամյա կիսապաշտպան, Քենիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ամոս Նոնդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոնդին թեև սկսել է կարիերան հայրենի Քենիայում` վերջին տարիներին հանդես էր եկել հարազատ եզերքից շատ ավելի հեռու ու մեզ շատ ավելի մոտ` Վրաստանի առաջնությունում։ 2017 թվականին 23-ամյա ֆուտբոլիստը համալրել է «Կոլխեթի Փոթիի» կազմը, իսկ կես տարի անց տեղափոխել է Գորիի «Դիլա», որտեղ էլ հանդես էր գալիս մինչև 2022-ի ավարտը։ Վրացական Էրովնուլի լիգայում Նոնդին ընդհանուր առմամբ անցկացրել է 144 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ «Դիլայի» կազմում ֆուտբոլիստը 2 տարի անընդմեջ մասնակցել է UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի ընտրական փուլի 3 խաղի։Ավելին12:0018.01.23 -
ԻրավականԴանակահարել էր համագյուղացուն. Արտաշատի քրեական հետախույզների բացահայտումըՀունվարի 12-ի երեկոյան Արտաշատի շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դվինի գյուղապետարանի մոտ դանակահարված մարդ կա: Րոպեներ անց հաղորդում ստացվեց Արտաշատի բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Վերին Դվին գյուղի 35-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տուժողն ու 64-ամյա մի տղամարդ Դվինի Բուզանդի փողոցի տներից մեկի բակում վիճել էին, որի ընթացքում էլ 64-ամյա տղամարդը դանակով խփել էր 35-ամյա համագյուղացուն: Հունվարի լույս 13-ի գիշերը իրավապահները Դվին գյուղում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Արարատի մարզային քննչական վարչություն ներկայացրին կասկածվողին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին11:5218.01.23 -
ԱշխարհՀնդկաստանը կարող է բնակչության թվով գերազանցել Չինաստանին արդեն 2023 թ.-ինՀնդկաստանը կարող Է ընթացիկ տարում բնակչության թվաքանակով առաջ անցնել Չինաստանից։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով World Population Review վիճակագրական կազմակերպության հետազոտությունը: Կազմակերպության տեղեկատվական հարթակում իրական ժամանակի ռեժիմով ներկայացված տվյալների համաձայն՝ Չինաստանն այժմ հանդիսանում է աշխարհի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող երկիրը, որի բնակչության թիվը կազմում է 1 425 831 172: Հնդկաստանի ներկայիս բնակչությունը կազմում է 1 422 710 100: Սակայն, ինչպես նշված է հետազոտության մեջ, Հնդկաստանի բնակչությունը կաճի մինչև առնվազն 2050 թ.-ը, մինչդեռ Չինաստանի բնակչության թիվը կրճատվում է: Այս կրճատումը և Հնդկաստանի բնակչության շարունակական աճը կհանգեցնեն այն բանին, որ մինչև 2030 թ.-ը Հնդկաստանը կփոխարինի Չինաստանին՝ որպես աշխարհի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող երկիր: Հետազոտության հեղինակները միևնույն ժամանակ նշում են, որ Հնդկաստանը կարող է Չինաստանին բնակչության թվով գերազանցել արդեն 2023 թ.-ին: Այս տարվա ընթացքում, ըստ կանխատեսումների, «Չինաստանում (խմբ.` բնակչության թվաքանակի) աճի տարեկան տեմպը կկազմի -0,1%-ից մինչև -0,3%, մինչդեռ Հնդկաստանում (խմբ.` բնակչության թվաքանակի) աճի տեմպերը կկազմեն 0,69%-ից մինչև 0,92%: Հաշվի առնելով աճի ներկայիս տեմպերը՝ կանխատեսվում է, որ մինչև 2060 թ.-ը Չինաստանի բնակչության թիվը կնվազի և կկազմի 1.2 միլիարդ, իսկ Հնդկաստանի բնակչության թիվը կհասնի 1.7 միլիարդի: Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ յուրաքանչյուր րոպե մոլորակի վրա ծնվում է 140 մարդ, և երկրների մեծ մասում ծնունդները գերազանցում են մահերին: Սակայն բնակչության աճը վերջին մի քանի տասնամյակներում դանդաղել է, իսկ2080-2100 թթ.-ին բնակչության աճը կհասնի զրոյի (երբ հավասար թվով մարդիկ կծնվեն և կմահանան): Այդ ժամանակ մոլորակի բնակչության թիվն, ըստ կանխատեսումների, կկազմի 10.4 միլիարդ մարդ, որից հետո կդիտվի աշխարհի բնակչության թվի նվազում: Բնակչության թվով աշխարհում երրորդ հորիզոնականը զբաղեցնում Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Ինդոնեզիան և Պակիստանը:Ավելին11:4518.01.23 -
ԱշխարհԿյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց բնակիչը․ հայտնի է նրա տարիքըԱշխարհի ամենատարեց բնակիչը՝ 118-ամյա ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռենդոնը, մահացել է ծերանոցում քնած ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նա Երկրի ամենատարեց բնակիչն է դարձել 2022 թվականի ապրիլին ճապոնուհի Քեյն Տանակայի մահից հետո: «Մեծ տխրություն է, բայց… իր ցանկությունն էր միանալ իր սիրելի եղբորը: Նրա համար սա ազատում է»,- ասել է Տուլոնում գտնվող Sainte-Catherine-Labour ծերանոցի ներկայացուցիչը, որտեղ ապրում էր միանձնուհին: Լյուսիլ Ռենդոնը ծնվել է 1904 թվականի փետրվարի 11-ին։ Նա միանձնուհի է դարձել 1979 թվականին. կինը 30 տարի անցկացրել է Սավոյի մենաստանում։ Լյուսիլ Ռենդոնը շարունակել է աշխատել մինչև 108 տարեկանը։ 2010-ականների սկզբին նա ամբողջովին կուրացել է և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով: Կինը պատմել է, որ իր երկարակեցության գաղտնիքը գինու ու շոկոլադի օգտագործումն է։Ավելին11:3718.01.23 -
ԱշխարհՔիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանըՀամաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է հրապարակել և տեղադրել է Հայաստանի դրոշը: 324062157_488611753487449_6244538966477274556_n.jpg (77 KB) «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութում Արցախում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը: Հոլավակի հերոսներից մեկը Դիանան է: Նա պատմում է, որ Արցախում բնակվող 120 000 հայերից մեկն է, որը մեկ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կառավարության կողմից: Հերոսներից մեկն էլ հիշեցնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է:Ավելին11:3018.01.23 -
Քաղաքական«Լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ». Թագուհի ԹովմասյանԱդրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 երեխայի՝ հայ լինելու համար, երեխաներից մեկն ուշաթափվել է, այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ հրատապ նամակներ է պատրաստում միջազգային իրավասու մարմիններին։ «Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում․ թիրախավորել են նույնիսկ անչափահաս երեխաներին, ովքեր խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան մեկ ամիս անց վերադառնում էին Արցախ՝ ծնողների մոտ։ Սակայն, Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, երեխաներին ենթարկել հոգեբանական բռնության։ Ադրբեջանցիների հանցավոր գործողությունները այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո, ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։ Այս սանձարձակ պահվածքով Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները, որը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։ Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ ևս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ», - Facebook-ում գրել է Թովմասյանը։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: ԼՐԱՀՈՍ Այսօր, 11:22 «Լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ». Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է պատրաստում միջազգային իրավասու մարմիններին Այսօր, 11:13 Երբ իշխանությունն առանց իզմ-երի է, ծնվում է գուրգենարսենյանիզմ Այսօր, 11:02 Բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունն ամբողջությամբ ընդունվել է Այսօր, 10:43 Արցախից այսօր վեց հիվանդ տեղափոխվել է Հայաստան Այսօր, 10:40 Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և Նիկոլ Փաշինյանին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք (Տեսանյութ) Այսօր, 10:26 Ադրբեջանի շարունակական սադրանքները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին. Արարատ Միրզոյան Այսօր, 10:24 «Ժողովուրդ». Ապաշրջափակման համար զանազան քայլեր են իրականացվում Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի կողմից Այսօր, 10:21 «Ժողովուրդ». Ինչ ցուցմունք է տվել դատարանի նախագահը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով Այսօր, 10:16 Արցախցին պետք է որոշի, թե ոնց է շարժվում, ումով կամ ում հեռացնելով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:07 «Հրապարակ». Ամենավճռորոշը եղել է ՌԴ-ից եկած ազդակը, ինչից հետո հետքայլ է արվել Այսօր, 10:01 «Հրապարակ». Հայաստանյան պատվիրակությունը բավականին մարտական է տրամադրված Այսօր, 09:51 Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ԱԺ խորհրդի նիստով կորոշեն հարցը ուղարկել ՍԴ, որն էլ կորոշի ընդդիմադիրներին մանդատից զրկելու կամ չզրկելու հարցը Այսօր, 09:44 «Հրապարակ». Ով է նշանակվել ԱԺ արարողակարգի վարչության պետ Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է դեսպան նշանակվել, քանի որ շատ հիասթափված է իր քաղաքական ուժից Այսօր, 09:33 «Հրապարակ». Ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային. Ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը և ում միջոցով Այսօր, 00:30 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն․ Արցախի ՄԻՊ-ը մանրամասնում է ճանապարհի շրջափակված հատվածում ադրբեջանցիների ձեռնարկած սադրանքի մասին 17/01/2023 21:25 Ֆոլաթթվի սպառման անհրաժեշտությունը սպորտով զբաղվող և առողջ կյանք վարող մարդկանց առօրյայում 17/01/2023 21:13 Կիսապաշտպան Սերոբ Գալստյանը երկարաձգել է «Արարատի» հետ պայմանագիրը 17/01/2023 21:00 Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը սկսել է մարզումները 17/01/2023 20:47 Բուրսիտ. Հոդերի շարժունակությունն ապահովող բարձիկների քրոնիկ բորբոքում 17/01/2023 20:36 ԱՄՆ-ում արգելվել է օգտվել TikTok-ից՝ աշխատավայրերում 17/01/2023 20:23 Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը հնարավոր է՝ նորից հանդիպեն 17/01/2023 20:11 Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքը շուտափույթ ապաշրջափակելու անհրաժեշտությունը 17/01/2023 19:53 ԱՄՆ-ն էլ ավելի է սրում էներգետիկ ճգնաժամը Սիրիայում՝ գողանալով սիրիական նավթը․ Չինաստանի ԱԳՆ 17/01/2023 19:38 Արարատ Միրզոյանն Ավստրիայի արտգործնախարարի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 17/01/2023 19:26 Ինչու է կարևոր խոլեսթերինի և լիպիդների պարբերական լաբորատոր հետազոտությունը 17/01/2023 19:14 ՀՀ ԳԱԱ-ում մշակվել և իրականացվել են ֆոտովոլտայիկ լավիտներ` միկրո և նանոօբյեկտների գերման և ղեկավարվող տեղաշարժման համար 17/01/2023 19:02 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի պատասխանատուները վերահաստատել են Արցախի շահերի պաշտպանության շուրջ Հայ դատի պայքարի հաստատակամությունը 17/01/2023 18:50 Արցախում գազամատակարարումը վերականգնվել է 17/01/2023 18:34 Հրաչյա Սարգսյանին Իրան են հրավիրել 17/01/2023 18:21 Ժաննա Անդրեասյանն ու Անդրեա Վիկտորինը կարևորում են Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը 17/01/2023 18:08 Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է դիտարկվի որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս․ Միրզոյան 17/01/2023 17:55 Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական 17/01/2023 17:44 Արցախը էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական նկրտումներն անհերքելի են․ Գեղամ Ստեփանյան 17/01/2023 17:32 120 000 հայ պայքարում է և չի դադարի պայքարել հանուն Արցախի ու մայր Հայաստանի․ Կարևոր է, որ մայր Հայաստանը չթողնի Արցախին․ Մետաքսե Հակոբյան 17/01/2023 17:20 Շրջափակված Արցախի բնակիչներին վաղվանից կտրոններ կտրամադրվեն՝ սննդամթերք գնելու համար 17/01/2023 17:08 Վիետնամի նախագահը հրաժարական է ներկայացրել 17/01/2023 16:56 Էստոնիայի խորհրդարանի նախագահը Վահագն Խաչատուրյանին ասել է՝ Շուշի է այցելել զուտ տեղում ծանոթանալու ընդհանուր իրավիճակին 17/01/2023 16:47 Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում ջրանջատում է սպասվում 17/01/2023 16:33 Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարների 17/01/2023 16:14 Խավիեր Կոլոմինան կայցելի Երևան և Բաքու 17/01/2023 16:02 Լաչինի մարդասիրական միջանցքը չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը. Էստոնիայի խորհրդարանի նախագահ 17/01/2023 15:48 Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածի Արջահովիտ և Քարաձոր բնակավայրերի վարչական սահմանի հարակից հատվածում տեղադրվել է լուսանկարահանող սարք 17/01/2023 15:34 Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան 17/01/2023 15:19 Շրջափակման մեջ մնացած օտարերկրացիները Արցախի կառավարության և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձել են հայրենիք. Վարդանյան 17/01/2023 15:01 Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ 17/01/2023 14:52 Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Պաշտպանության նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը 17/01/2023 14:42 Տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն՝ Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա. Արցախի ԱԳՆ 17/01/2023 14:36 Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել 17/01/2023 14:31 ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել. ԵԽԽՎ-ում ու ԵԱՀԿ ԽՎ-ում Էդուարդ Աղաջանյանին փոխարինողներին են որոշել 17/01/2023 14:18 Աղետը շեմին է, իշխանությունը՝ սալոնային հյուրախաղերի, իսկ դիմացը՝ անգործություն. Վահե Հովհաննիսյան 17/01/2023 14:01 «Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նա դառնալու էր ԱԱԾ լավագույն ղեկավարներից մեկը». Միքայել Համբարձումյանը հետաքրքիր հուշերով է կիսվել Գեորգի Կուտոյանի մասին 17/01/2023 13:50 Դնեպրում 9-հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս ուկրաինական հարվածներից կան զոհեր 17/01/2023 13:29 Արցախում գազամատակարարումը դադարեցվել է 17/01/2023 13:11 Ադրբեջանը պետք է վերաբացի Լաչինի միջանցքն՝ առանց որևէ նախապայմանի. Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար 17/01/2023 12:57 Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով 17/01/2023 12:44 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք 17/01/2023 12:29 ՊԵԿ-ը հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր 17/01/2023 12:24 Կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվող ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17/01/2023 12:12 Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ 17/01/2023 12:07 Նախորդ տարում Հայաստանի ազգային գրադարանը սպասարկել է 111 687 ընթերցողի 17/01/2023 11:58 Արգիշտի Քյարամյանը երկու քննիչի ազատել է պաշտոնից ու հեռացրել համակարգից 17/01/2023 11:47 Արցախում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է 17/01/2023 11:34 Երբ դիրքորոշում կհայտնեք, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը կլսեք. Մամիջանյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ) 17/01/2023 11:26 ՀՀ նախագահը Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն այցելությունների շրջանակում քննարկել է համատեղ ծրագրերի հնարավորությունները 17/01/2023 11:17 Ռուբեն Ռուբինյանը ենթադրում է՝ ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից (Տեսանյութ) 17/01/2023 11:04 Արազ Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» 17/01/2023 10:53 «Ժողովուրդ». Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս ժամանակահատվածում պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել 17/01/2023 10:50 «Փաստ». Ժաննա Անդրեասյանը փորձում է համակարգը «իրենով անել», որ հանկարծ որևէ մեկը իր թրի տակից «չպլստա» 17/01/2023 10:42 «Ժողովուրդ». ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից 17/01/2023 10:38 «Հրապարակ». Վիտալի Բալասանյանը վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից 17/01/2023 10:33 Միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրվում է, այդ թվում՝ պետնախարարի հրաժարականի թեման. Տիգրան Աբրահամյան 17/01/2023 10:25 Լույս չի լինի 17/01/2023 10:23 «Փաստ». Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել». Փաշինյանը հաստատակամ է, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվի 17/01/2023 10:15 Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան՝ առնվազն երկու տարով 17/01/2023 10:13 «Հրապարակ». Իշխանություններին ավելորդ գլխացավանք պետք չէ, մանավանդ, որ ընդդիմադիրները դադարեցրել են բոյկոտը 17/01/2023 10:04 «Ժողովուրդ». Փաշինյանի դիմանկարից ոգեշնչվող նախկին նախարարը լրագրողներին թողել է դրսում. արգելքներ է սահմանում 17/01/2023 09:53 «Հրապարակ». Պարզվեց, որ սին հույսեր են 17/01/2023 09:49 «Փաստ». Երբ անձը հակադրվում է ՀՀ քաղաքկան կուրսին, փորձում են, օրինակ՝ այդ անձի խնդիրը պաշտոնանկ անելով լուծել 17/01/2023 09:42 «Ժողովուրդ». Հրաժարականի պահանջը գալիս է Հայաստանի իշխանություններից և Արևմուտքից. Ինչ է խոսվել Արցախի նախագահի և պատգամավորների հանդիպման ժամանակ 17/01/2023 09:36 «Հրապարակ». Արցախի նախագահը փորձում է իր հավատարմությունը հայտնել Փաշինյանին և վստահեցնել, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկում է 16/01/2023 22:29 Արարար Միրզոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում կարևորել է Արցախ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու հարցը 16/01/2023 21:35 Ինչու՞ չի կարելի ականջները հաճախակի մաքրել բամբակե փայտիկներով 16/01/2023 21:25 Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 16/01/2023 21:15 Իրանի արտաքին գործերի նախարարը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի խնդիրը 16/01/2023 21:05 ԱՄՆ-ն մտածում է միայն իր հեգեմոնիան պահպանելու մասին․ Չինաստանի ԱԳՆ 16/01/2023 20:55 ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել ԵԽ Նախարարների կոմիտեին՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով 16/01/2023 20:42 Սեպտեմբերին ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն մեզ պետք է ռազմական օգնություն ցույց տային, ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ, բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մինչև հիմա չեն եղել․ Վահագն Խաչատուրյան (Տեսանյութ) 16/01/2023 20:27 Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն են քննարկել ՀՀ ԱԽ քարտուղարն ու Արցախի ԱԳ նախարարը 16/01/2023 20:13 Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի հետ 16/01/2023 20:01 Կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկել վիրաբույժի հետ՝ մինչև վիրահատվելը 16/01/2023 19:45 Համաշխարհային ունիվերսիադայում Վիկտորիա Ազրոյան- Արթուր Գրուզդև պարային զույգը 13-րդն է 16/01/2023 19:31 Մեկնարկել է ԲՈՒՀ-երի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը 16/01/2023 19:15 Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա հունվարի համեմատ՝ ցածր է 14 սմ-ով 16/01/2023 19:02 Որոշ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման և սեքսուալ խանգարումների․ Մասնագետ 16/01/2023 18:47 Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի վարչապետի հետ քննարկել է տիեզերագնացությանն առնչվող հարցեր 16/01/2023 18:34 Վաղվանից Արցախում անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն 16/01/2023 18:21 Շրջափակված Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը, ձեթը կվճառավեն միայն կտրոնով, յուրաքանչյուր անձին՝ ամսական 1 կգ 16/01/2023 18:09 Խնդիր կա Արցախի պետական ինստիտուտները չքանդելու, չվերացնելու՝ այդպիսով Ադրբեջանին մեծ ծառայություն չմատուցելու. Աբրահամ Գասպարյան ՏՎՅԱԼ ԲԱԺՆԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒԹԵՐԸԱվելին11:2518.01.23 -
ՍփյուռքԿ. Պոլսի հայ պատրիարքն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել ԵրուսաղեմԿ. Պոլսի հայ պատրիարք Ն.Ա.Տ. Սահակ արք. Մաշալյանն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Երուսաղեմ՝ Սուրբ երկրում մասնակցելու Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության տարածած հաղորդագրությունից: «Հայ Եկեղեցին Երուսաղէմի մէջ, ըստ հին տոմարի, սովոր է տօնել Քրիստոսի Ծնունդը եւ Աստուածայայտնութիւնը Յունուար 19-ին: Այս տօնախմբութեան եւ հոգեւոր վերազարթնումին իր օրհնաբեր մասնակցութիւնը բերելու նպատակով Կ. Պոլսոյ Հայ Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեան, իր շքախմբով ժամանեց Սուրբ Երկիր: Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեան, իր տասնօրեայ ուխտագնացութիւնը դէպի Սուրբ Երկիր սկսաւ 17 Յունուար, 2023-ին: Այս Նորին Ամենապատուութեան առաջին պաշտօնական այցն է Սուրբ Երկիր՝ իբրեւ Կ. Պոլսոյ Հայ Պատրիարք: Թէլ Ավիվի «Պէն Կուրիոն» օդակայանի մէջ Ս. Աթոռոյս Դիւանապետ՝ Հոգշ. Տ. Կորիւն Վրդ. Բաղդասարեանի կողմէ դիմաւորուելէ ետք, Նորին Ամենապատուութիւնը մեկնեց Երուսաղէմ: Երուսաղէմի՝ Հին քաղաքի Եաֆայի դրան մուտքին Պատրիարք Սրբազան Հայրը դիմաւորելու եկած էին Սրբոց Յակոբեանց միաբան հայրերը, քրիստոնեայ համայնքներու հոգեւոր պետերը եւ ներկայացուցիչները, Իսրայէլի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիար Արման Յակոբեանը, ժառանգաւոր սաները, Երուսաղէմացի հայերը, ուխտաւորները՝ Հայաստանէն, Կ. Պոլիսէն եւ արտասահմանէն, ՀԵՄ-ի սկաուտական խումբը, ինչպէս նաեւ օտարականներ, որոնք անհամբեր կը սպասէին Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Սրբազան Հօր ժամանումին: Ժամը 13:30-ին, Պատրիարք Սրբազան Հօր ինքնաշարժը ժամանեց Եաֆայի դուռ, ապա Սուրբ Աթոռոյս Լուսարարապետ՝ Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեան, որ կը նախագահէր թափօրին, բարի գալուստ մաղթեց Նորին Ամենապատուութեան, որմէ յետոյ եկեղեցականաց թափօրի ուղեկցութեամբ եւ ՀԵՄ-ի սկաուտներու թմբուկի եւ փողերու նուագակցութեամբ Պատրիարք Սրբազան Հայրը անցնելով հին քաղաքի փողոցներէն՝ մուտք գործեց Հայոց Պատմական Վանք եւ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար: Նորին Ամենապատուութիւնը «Հրաշափառ»-ով առաջնորդուեցաւ Սբ. Գլխադիր, խնկարկեց եկեղեցին եւ եկեղեցականներուն, ապա ծնրադրելով՝ իր ուխտի աղօթքը բարձրացուց առ Աստուած: Ուխտի աղօթքէն ետք, Աւագ Խորանին առջեւ Լուսարարապետ Սրբազան Հայրը դարձեալ բարի գալուստ մաղթեց Պատրիարք Սրբազան Հօրը, եւ իր ուրախութիւնը յայտնեց, որ Կ. Պոլսոյ Հայ Պատրիարքն իր շքախմբով ուխտի եկած է Սուրբ Երկիր՝ տօնելու մեր Տիրոջ Հրաշափառ Սուրբ Ծնունդը եւ զօրակցելու Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ Ժառանգաւոր սաներուն: Ապա հրաւիրեց Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Սրբազան Հայրը իր խօսքն ըսելու ներկաներուն, որ նախ՝ փառք տուաւ Աստուծոյ իրեն ընծայուած այս բացառիկ առիթին համար, ապա իր ուրախութիւնը յայտնեց, որ կը գտնուի Երուսաղէմի մէջ, եւ ըսաւ, թէ Երուսաղէմը իրեն համար բացառիկ արժէք ունի, քանի որ երեք տարի ծառայած է Ս. Աթոռոյս, իսկ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի կամարներուն տակ գտնուիլը իրեն համար իր տան մէջ գտնուիլ ըսել է: Իր խօսքին մէջ, Նորին Ամենապատուութիւնը շնորհակալութիւն յայտնեց նաեւ Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ամեն. Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանին, որու տնօրինութեամբ իրականացաւ սոյն ուխտագնացութիւնը, Զինուորեալ միաբանութեանը, որու իւրաքանչիւր անդամ իր կեանքը նուիրաբերած է Քրիստոսակոխ սրբավայրերը անվթար պահելուն եւ Հայ եկեղեցւոյ դարաւոր իրաւունքները պահպանելուն: Ան իր սէրը եւ խոնարհումը բերաւ Ս. Աթոռոյս ծառայող իւրաքանչիւրի միաբանի եւ ժողովուրդի հանդէպ: Պատրիարք Սրբազան Հօր խօսքէն ետք, Ս. Աթոռոյս օրհներգի՝ «Օրհնեցէք» շարականի երգեցողութեամբ միաբանութիւնը, ժառանգաւոր սաները եւ ուխատւոր ժողովուրդը թափօրով Ն.Ա.Տ. Սահակ Պատրիարք Մաշալեանը առաջնորդեցին Պատրիարքարան, ուր ան դիմաւորուեցաւ Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանի կողմէ: Ապա Սուրբ Աթոռոյս Գահակալը «Պահպանիչ»-ով փակեց Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեանի դիմաւորման արարողութիւնը, որմէ յետոյ ներկաները մօտեցան աջհամբոյրի՝ ստանալու երկու գահակալներու օրհնութիւնը: Վերջաւորութեան Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեան սոյն այցելութեան որպէս յիշատակ Սուրբ Աթոռոյս Գահակալին նուիրեց խեթական ոճով ապակեայ թանկագին սրուակ մը»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին11:2218.01.23 -
ՔաղաքականԵրբ իշխանությունն առանց իզմ-երի է, ծնվում է գուրգենարսենյանիզմ․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»Այլընտրանքային նախագծեր խումբը, արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարություններին, գրում է. «Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ»: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է, որեւէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան» Սա Գուրգեն Արսենյանն է՝ 2023 թվականի ռազլիվի։ Նկարում պատկերված է Գուրգեն Արսենյանը՝ 2013 թվի։ Երբ գնում էր Երևանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Մարդու, որը 10 տարի պայքարում էր Արցախի ինքնորոշման համար, և որն այսօր նույնպես իրատեսական է համարում Արցախի պետականությունը։ 2013-ին, դրանից առաջ ու հետո, Գուրգեն Արսենյանը մեկ բառ անգամ չի առարկել Վ. Օսկանյանին։ Ի դեպ, նրանք ընտրության էին գնում ԲՀԿ ցուցակով՝ մի կուսակցության, որի համար Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախ Արցախը հստակ ծրագրային դրույթ էին։ Բայց դա չէր խանգարում Գ. Արսենյանին՝ խոնարհաբար հանգրվանել ԲՀԿ խմբակցությունում։ Իսկ Գուրգեն Արսենյանի քաղաքական բեմելն ավելի վաղ էր՝ 2003-ին, երբ ՄԱԿ կուսակցությունը հայտնի կոմերցիոն տեխնոլոգիաներով մտավ ԱԺ։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ թվականների «Հայկական Ժամանակ» օրաթերթում։ Հիմա հարց՝ 2003- իշխանություններին. ինչպե՞ս կարելի էր թույլ տալ բոլորին հայտնի մեթոդով ամբողջական խմբակցության հայտնվելը ԱԺ-ում։ Ինչպե՞ս և ինչո՞ւ, որ հիմա էլ Արսենյանը ունիսոն խոսի Ալիևի հետ։ Սև հումորի շրջանակներում՝ սա այն դեպքն է, երբ իսկապես «նախկիններն են մեղավոր»։ Եվ մի հարց էլ հազարավոր զոհերի, վիրավորների ընտանիքներին ու հայ ժողովրդին՝ ընդհանրապես. Արսենյանը Թուրքիայից երբեք վտանգ չի տեսել, բայց մենք հո տեսե՞լ ենք, թե թուրքական բայրաքթարները ինչպե´ս են սպանել մեր տղերքին, նրանց հատուկջոկատայինները և հրամանատարները ինչպե´ս են մասնակցել 44-օրյա պատերազմին, մենք հո լսո՞ւմ ենք, թե Էրդողանն ինչպես է ամեն անգամ սպառնում Հայաստանին, և թե ինչպե´ս օրեր առաջ Թուրքիան սատարեց Լաչինի ճանապարհի փակմանը, 44 օրյա պատերազմը սկսվեց թուրք-ադրբեջանական չդադարող զորավարժուըթյուններից անմիջապես հետո, իսկ այսօր էլ Կարսում մեծ զորավարժություններ են՝ մեր սահմանին, մեր՝ դեմ»։Ավելին11:1518.01.23 -
ՔաղաքականԻնչպես նախագահ Ալիևը դարձավ Ադրբեջանի կոռումպացված բռնապետ․ Հարութ Սասունյան«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է․ «Լրագրող Ֆին Դեպանսյեն Սան Ֆրանցիսկոյում լույս տեսնող «Պալադիում» եռամսյայում ծավալուն բացահայտում է հրապարակել՝ «Իլհամ Ալիևը և Ադրբեջանի ստեղծումը» վերնագրով։ Հոդվածը սկսվում է Իլհամ Ալիևի մոսկովյան կյանքի առաջին տարիներից, երբ նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, Խորհրդային Միության իշխող մարմնի՝ Քաղբյուրոյի անդամ էր։ Իլհամ Ալիևը 16 տարեկան հասակում «ընդունվել է Ռուսաստանի ամենահեղինակավոր համալսարանը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը»՝ շնորհիվ հոր ԿԳԲ-ական կապերի։ Նա պատմական գիտությունների թեկնածու էր և 1985-1990 թվականներին դասավանդել է համալսարանում։ Նա վարժ տիրապետել է անգլերենին և մասնագիտացել բրիտանական պատմության մեջ: 1987 թվականին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը Հեյդար Ալիևին հեռացրեց Քաղբյուրոյից։ Նրա որդին՝ Իլհամը, ազատվեց համալսարանի աշխատանքից այն բանից հետո, երբ «Հեյդարը քննադատեց Գորբաչովի կառավարությանը՝ Բաքվում ադրբեջանցի բնակիչներին սպանելու համար»։ Քանի որ Իլհամի անունը սև ցուցակում էր, չկարողացավ աշխատանք գտնել։ «Նա հայտնվեց հագուստի բիզնեսում՝ գործարան գնելով Մոսկվայի ծայրամասում… Այնուհետև կարճ ժամանակով տեղափոխվեց Ստամբուլ»: 1993 թվականին Հեյդարը դարձավ Ադրբեջանի Հանրապետության նախագահ և որդուն հետ կանչեց Բաքու ու նշանակեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահ։ Երբ Հեյդարը վեճերի մեջ էր արևմտյան նավթային ընկերությունների հետ Կասպից ծովի նավթի իրավունքների շուրջ, նա խոսեց նորընտիր նախագահ Բիլ Քլինթոնի հետ, որը ստիպեց ընկերություններին ընդունել Ալիևի պայմանները։ Իլհամը մեկնեց Հյուսթոն և պայմանագիր ստորագրեց, որով SOCAR-ը ստացավ նոր նավթային ընկերության 20 տոկոս բաժնեմասը, իսկ մնացածը բաշխվեց British Petroleum-ի, Aramco-ի, ռուսական Lukoil-ի, Pennzoil-ի և մյուսների միջև։ Հոր մահից հետո Իլհամը 2003 թվականին վիճահարույց ընտրությունների շնորհիվ դարձավ Ադրբեջանի նախագահ։ Նա մաքրեց հին գվարդիան օլիգարխներից ու պաշտոնյաներից և բանտարկեց «գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հարյուրավոր պաշտոնատար անձանց»։ Բանտարկյալների թվում էին «հարյուրավոր լրագրողներ, ակտիվիստներ և վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանության այլ հակառակորդներ: 2015 թվականի դրությամբ Ադրբեջանը երկու անգամ ավելի շատ քաղբանտարկյալ ուներ, քան Բելառուսն ու Ռուսաստանը միասին վերցրած»։ Այնուամենայնիվ, «Ալիևն ակնկալում էր, որ կոռուպցիայի մեծ մասը կհոսի իր և իր ընտանիքի միջոցով»։ 1983 թվականին «Իլհամն ամուսնացավ Մեհրիբան Փաշաևայի հետ, որի պապը ադրբեջանցի հայտնի գրող էր, որն արդեն հսկայական հարստություն էր կուտակել։ Նա ընդլայնեց առանց այն էլ Փաշաևի մեծ կարողությունը՝ ընտանիքի անդամներին պաշտոններ տալով կառավարությունում, որոնք նրանք շահագործել են անձնական շահերի համար»։ Ահա մի քանի օրինակ. «Նարգիզ Փաշաևան՝ Ալիևի կնոջ քույրը, Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորն է։ Նրա աները՝ Արիֆ Փաշաևը, ղեկավարում է ազգային ավիացիոն ակադեմիան, Արիֆի եղբայրը՝ Հաֆիզ Փաշաևը, Արտաքին գործերի փոխնախարարն է և ավելի քան 13 տարի եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը, և այսպես շարունակ։ Փաշաևներն այժմ Ադրբեջանի ամենահարուստ ընտանիքն են: Նրանց ընկերության՝ PASHA Holdings-ին պատկանում են Ադրբեջանի տասը խոշորագույն բանկերից յոթը, զբոսաշրջության և ապահովագրության ընկերությունների շահաբաժինների հետ մեկտեղ»։ 2017 թվականին նախագահ Ալիևն իր կնոջը նշանակեց Ադրբեջանի փոխնախագահ՝ որպես իր իրավահաջորդը։ Ալիևին հաջողվել է լռեցնել իր օտարերկրյա քննադատներին «ահաբեկելու և կաշառքի միջոցով»: Ադրբեջանում գործում է հաստատությունների ցանց, որի նպատակն է գումարներ բաշխել Արևմուտքում և ապահովել լրատվամիջոցների դրական լուսաբանում, դաշնակիցներ բիզնես աշխարհում և պաշտպաններ քաղաքականության մեջ: Ցանցն ամենաակտիվն է եղել Եվրոպայում. 2012 թվականին Եվրոպական կայուն զարգացման նախաձեռնությունը օգտագործել է «խավիարային դիվանագիտություն» եզրույթը՝ նկարագրելու Ադրբեջանի սովորությունը՝ կաշառելու Եվրոպական Միության քաղաքական գործիչներին: Ադրբեջանում պետական բիզնեսով զբաղվելը հարմարավետ է։ Վարչակարգը շռայլորեն ծախսում է հյուրանոցային համարների և իր հյուրերի ճաշերի վրա: Մտերիմ լրագր-ողներին առաջարկվում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և այլ ընտրված վայրեր: 2017 թվականին Ալիևը որոշել է անվճար բնակարաններ հատկացնել 255 ադրբեջանցի հավատարիմ լրագրողների՝ վարչակարգին ծառայության համար»։ 2017 թվականին Համաշխարհային հակակոռուպցիոն միավորումը «բացահայտեց մի դավադիր ծրագիր, որով Ադրբեջանի կառավարությունը 2.9 միլիարդ դոլար է լվացել Մեծ Բրիտանիայի չորս կեղծ ընկերությունների միջոցով… Համաձայն «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի»՝ մյուս ստացողների թվում էին «առնվազն երեք եվրոպացի քաղաքական գործիչներ, մի լրագրող, որը գրում էր վարչակարգի համար բարեհաճ պատմություններ, և գործարարներ, որոնք գովաբանում էին կառավարությանը… Որոշ դեպքերում այս նշանավոր անձինք կարողացան զորաշարժել կարևոր միջազգային կազմակերպություններին, ինչպես ՅՈւՆԵՍԿՕ-ն և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որպեսզի [հանրային կապերի] հաղթանակներ ապահովեն վարչակարգի համար»: Եվրոպական կայունության նախաձեռնությունը ծրագիրը որակեց որպես «Եվրախորհրդի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սկանդալը»: Լրագրող Դեպանսյեն հաղորդել է, որ British Petroleum-ը «պայմանագիր է շահել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շահագործման համար: Բրիտանական հանքարդյունաբերական հսկան՝ Anglo American PLC-ը, մեծ ներդրումներ ունի Ադրբեջանում և ահռելի օգուտներ է քաղել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից, քանի որ հայերից խլվել են հանքարդյունաբերական վայրեր… 2021 թվականին պարզվեց, որ Ալիևն ու իր ընտանիքն անշարժ գույքի գաղտնի հավաքածու են ունեցել Լոնդոնում՝ ապշեցուցիչ 694 միլիոն դոլար արժողությամբ»։ Բրիտանացի քաղաքական գործիչները ևս ներգրավված են եղել։ «Բրիտանացի պատգամավոր Բոբ Բլեքմանը 2011 թվականից ի վեր տասնյակ հազարավոր ֆունտ արժողությամբ յոթ անվճար ուղևորություն է կատարել Ադրբեջան»։ Ադրբեջանը նաև սերտ հարաբերություններ է զարգացրել Իսրայելի հետ։ «2012 թվականի Wikileaks-ի զեկույցը ցույց տվեց, որ Իսրայելը գաղտնի բազաներ ունի Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ: Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը խրախուսվում էր ԱՄՆ-ի կողմից»։ Ամերիկացի պաշտոնյաները ենթադրում էին, որ «ԱՄՆ-ի կողմից աջակցվող Իսրայել-Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը հակակշիռ կլինի Սիրիա-Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքին: Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է նրա ներմուծվող սպառազինության 69 տոկոսը, իսկ Ադրբեջանը Իսրայելին մատակարարում է նրա էներգետիկ կարիքների 40 տոկոսը»: Դեպանսյեն եզրակացրել է. «Ալիևը կառավարում է դե-ֆակտո միապետի պես, որն ունի անառարկելի իշխանություն: Նա «չի վախենում, որ իրեն կանվանեն կոռումպացված, բռնակալ կամ չարակամ»։ Չնայած Հայաստանի հետ ռազմական դաշինքին, Ռուսաստանը չպաշտպանեց Հայաստանին Ադրբեջանի կրկնվող հարձակումներից։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը, գայթակղված Ադրբեջանի նավթ ու գազով, խուլ մնաց Հայաստանի դժբախտ վիճակին»։Ավելին11:1018.01.23 -
Աշխարհ13-ամյա աշակերտուհին սմարթֆոնի պատճառով դաժանորեն սպանել է քնած մորըՃապոնիայի Շիզուոկա պրեֆեկտուրայում 13-ամյա աշակերտուհուն կասկածում են քնած մոր վրա դանակով հարձակվելու և նրան դաժանորեն սպանելու համար. հայտնի է, որ նախօրեին աղջիկը սմարթֆոնի պատճառով վիճաբանել էր ծնողի հետ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Ընտանիքի անդամները, որոնք ննջարանում հայտնաբերել են արնահոսող կնոջը՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով, ոստիկանություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Հարազատները հայտնել են, որ 13-ամյա դուստրը մահացու վնասվածքներ է հասցրել մորը. աղջիկը ոստիկանությունում խոստովանել է արարքը։ Պարզվել է, որ սպանությունից կարճ ժամանակ առաջ աշակերտուհին սմարթֆոնի մշտական օգտագործման պատճառով հաճախ է վիճել մոր հետ ու որոշել սպանել նրան։ Աղջիկը սպասել է, մինչև մայրը քնել է, մտել է նրա ննջասենյակ և դանակով հարձակվել կնոջ վրա. սպանության զենքը հանցանքի վայրից առգրավվել է։ Աշակերտուհուն տեղափոխել են անչափահաս իրավախախտների հետ աշխատանքի հատուկ հաստատություն, նա դեռ չի հասել այն տարիքին, որով հնարավոր է քրեական հետապնդում։Ավելին11:0718.01.23