Լրահոս

2023-01-18
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել է Գյուլբենկյան փողոցի բենզալցակայանի աշխատակցի գլխին հարվածած և փողը գողացած անձի ինքնությունը
    Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է բանալին և մոտ 30 րոպե զուգարանից դուրս չի եկել, իսկ երբ ինքը փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, նա անսպասելի հրել և գետնին է գցել իրեն, քարով խփել գլխին և հափշտակելով իր մոտ եղած փողը՝ դիմել է փախուստի: Ավազակության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի 37-ամյա բնակիչը: Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում 37-ամյա տղամարդը հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատգամավորները գրանցվեցին ու գնացին․ քառօրյան ավարտել են մեկ օրում
    Ազգային ժողովը մեկ օրում ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքները, երեկ՝ փետրվարի 17-ին, տեղի ունեցան պատգամավորների հայտարարություններ, իսկ այսօր նախատեսվում է հարցուպատասխան կառավարության հետ։ Պատգամավորները ներկայացան աշխատանքի, գրանցվեցին և գնացին։
    10:58
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախցին պետք է որոշի՝ ոնց է շարժվում, ումով կամ ում հեռացնելով. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ինչ-որ կենտրոնից նպատակ է դրվել Արցախի խնդրի հետ կապված հանրային-քաղաքական օրակարգը փոխել. նա նման եզրակացության է եկել, երբ Արցախում վերջին 5 օրերի իրադարձություններն է վերլուծել։ «Տեսեք, Արցախի հարցը շուրջ մեկ ամիս քննարկվում էր միջանցքի փակման ու դրա հետևանքների, միջազգային դերակատարների ու ՀՀ իշխանության անբավարար ջանքերի համատեքստում, իսկ վերջին օրերին՝ Արցախի ներքին ինտրիգների ու Արցախի իշխող վերնախավի հարաբերությունների համատեքստում։ Ավելին՝ մի պահ քննարկումները տեղափոխվեցին այն հարթություն, թե Արցախում և Հայաստանում ով ում է սատարում, ով ում է ատում կամ քննադատում։ Իրավիճակը մի պահ այնպիսի պրիմիտիվ դաշտ մտավ, որ ով պայմանականորեն հայտարարում էր, որ Արցախում արտահերթ ընտրությունները նոր սպառնալիք են առաջացնում, մատուցվում էր որպես պետնախարարի գծի սատարող և հակառակը։ Կա մի պարզ բան, որը կա՛մ լավ չի բացատրվում, կա՛մ չի հասկացվում, կա՛մ որոշ խմբեր նպատակային չեն ուզում հասկանալ։ Կա ընտրության հարց, թե գաղափարական առումով ինչ ճանապարհով ենք առաջնորդվում՝ մտնում ե՞նք Ադրբեջանի խաղի կանոնների դաշտ, թե՞ ոչ։ Արցախը գնում է ինքնորոշմա՞ն, Ադրբեջանի հետ խաղաղ համակեցությա՞ն, թե՞ Ադրբեջանի կազմում լինելու ուղով։ Հայաստանը պե՞տք է ամբողջությամբ, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային բաղադրիչով սատարի Արցախին, թե՞ սահմանափակվի սոցիալական, տնտեսական և հումանիտար հարցերով։ Ընտրությունն իր դաժանություններն ունի, և որոշում կայացնողը արցախցին է, իսկ Հայաստանը պետք է ողջ փաթեթով սատարի այդ ընտրությանը։ Ես իմ գաղափարական ընտրությունը շատ վաղուց եմ արել, ինքս բազմաթիվ թելերով կապված եմ Արցախի հետ, դեռ չեմ խոսում այն մասին, որ կյանքիս լավագույն 6 տարիներն Արցախում եմ եղել, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում Երևանից ասելու, թե ինչպես պետք է ապրի կամ ինչ ճանապարհ ընտրի Արցախում ապրող մարդը։ Ես կարող եմ վերլուծել, դիտարկումներ անել, ռիսկերը մատնանշել, բայց արցախցին պետք է որոշի, թե ոնց է շարժվում, ումով կամ ում հեռացնելով։ Իմ նպատակն է թույլ չտալ, որ Արցախի հարցով իրական օրակարգը զիջի արհեստականին, իսկ քննարկումների առանցքից գաղափարական հարցերը դուրս գան ու այն տեղափոխվի կենցաղային հարթություն, որովհետև այսօր Արցախում սպրող մեր արյունակիցների համար կյանքի ու մահվան ընտրություն է և մեր ողջ ջանքերը պետք է ուղղվեն Արցախի գոյության պայքարին», - Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։
    10:54
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում այսօրվանից մեկնարկել է սննդի ստացման կտրոնների տրամադրման գործընթացը
    ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին հիշեցնում է, որ այսօրվանից մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը: Կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել ԱՀ Նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն՝ 119 կամ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում գործող թեծ գիծ՝ 114 հեռախոսահամարներով:
    10:50
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի շարունակական սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին. Միրզոյան
    Հունվարի 17-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մտքեր փոխանակել նույն օրը կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը: Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ֊ն՝ իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին:
    10:47
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են զանգվածային անկարգությունների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձինք, ովքեր ձերբակալվել են։ Մասնավորապես. Ա.Բ-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված ամբոխին: Այնուհետև, Ա.Բ-ն խախտելով բնակարան հանդիսացող ՀՀ կառավարական կեցավայրի անձեռնմխելիությունը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը` պարսպի վրայով ներս ցատկելով ներխուժել է կեցավայրի տարածք, ապա նաև՝ մտել ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն: Այնուհետև, դուրս գալով կեցավայրի տարածքից գնացել է Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Տ. Պ-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին: Այնուհետև, Տ. Պ-ն, օգտվելով զանգվածային անկարգությունների մասնակիցների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած իրադրությունից, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը` պարսպի վրայով ներս ցատկելով ապօրինի մուտք է գործել կեցավայրի տարածք, որից հետո, նույն եղանակով, ինչպես նաև՝ արդեն իսկ բացված դարպասով կեցավայրի տարածք ներս մտած անձանց հետ քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն: Վերոգրյալից հետո Տ. Պ-ն, նույն դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ, հաստատապես գիտակցելով իր գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, անտեսելով դրանք, ննջասենյակում գտնվող պահարանից բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը: Դրանից հետո, Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով և 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտաս պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում: Ա. Բ-ի և Տ.Պ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, վերջիններիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:40
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից Հայաստանի բուժհաստատություններ են տեղափոխվել ևս 6 հիվանդներ
    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «OU- Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանքի պղտորում, լեյկորիա, աֆակիա», «Th12 ողի մարմնի նորագոյացություն, Th12 L1 ողերի մարմինների օստեոիդ օստեոմա», «Գլխուղեղի նորագոյացություն», «Հղիություն I, 8 շաբաթական», «Գլխուղեղի ձախ ճակատային բլթի նորագոյացություն» և «Հետխոլեցիստեմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, խոլանգիտ, ռեզիդուալ խոլեդոխոլիթիազ» ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ վեց հիվանդները 󠆽տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ։
    10:32
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արայիկ Հարությունյանն ասել է՝ ծանր օրեր են սպասվում․ «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել։ Մեկը Ռուբեն Վարդանյանի ազատումն է, մյուսը Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը եւ ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները: Հաջորդ պահանջը ՊԲ ծանր տեխնիկայի դուրսբերումն է, որը 44-օրյա պատերազմից հետո մի քանի փուլով իրականացվել է։ Նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ, ըստ էության, բանակցություններ չկան, այս պահանջներն իրենց ներկայացվել են միջնորդավորված: Ենթադրվում է՝ ՀՀ իշխանությունների միջոցով, ընդ որում՝ վերջնագրի տեսքով, քանի որ շաբաթներ առաջ արցախյան կողմը հայտնել էր կոմպրոմիսի գնալու պատրաստակամության մասին, մասնավորապես, երբ դեռ միայն Կաշենի հանքն էր թեման, ԱՀ իշխանությունները հակված էին ընդառաջել ադրբեջանական կողմին եւ «բնապահպանների» խմբին թույլատրել, որ մտնեն հանք ու մոնիթորինգ անեն։ Սակայն դրանից հետո նոր պահանջներ են առաջ քաշել: Հարությունյանը հայտնել է, որ իրենք մերժել են այդ պահանջները, քանի որ չկա երաշխիք, որ դրանց կատարումից հետո միջանցքը կբացվի կամ բացվելուց 1-2 շաբաթ անց նորից չի փակվի։ Թերեւս սրան ի պատասխան՝ երեկ Ադրբեջանը մի քանի ժամով դադարեցրեց գազամատակարարումը։ Նախագահն ասել է նաեւ, որ ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային»:
    10:25
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Այգեձոր գյուղում այրվել է ավտոմեքենա
    Հունվարի 18-ին, ժամը 00:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել` 01:12-ին: Այրվել է Այգեձոր գյուղի 5-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում կայանած «VAZ-2107» ավտոմեքենան:
    10:18
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոճանապարհների վիճակը՝ Հայաստանում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    10:16
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Peugeot» -ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքի պատին
    Հունվարի 18-ին, ժամը 00։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Արցախի պողոտայի թիվ 28/15 շենքի պատին։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
    10:14
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարբախում ավտոմեքենան կամրջից ընկել է գերեզմանատան տարածք. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում
    Հունվարի 17-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կամրջից ընկել է գերեզմանատան տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
    10:12
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ․ Թաթոյան
    Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ` դեմքերը փակած ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենա ու բացահայտ ցինիկ պահվածք դրսևորելով: Այնուհետև, բացահայտ անօրինական նկարահանել են երեխաներին, այնուհետև երեխաների բաց դեմքերով ցինիկաբար տարածել ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում: Այս սադրիչ գործողությունների պատճառով երեխաներից մեկն անգամ ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։ Փաստն արձանագրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Գեղամ Ստեփանյանը (Gegham G. Stepanyan):
    10:09
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը. Արցախգազ ՓԲԸ
    Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը։
    10:07
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Չեմ հեռանա մինչև չխնդրեն․ Կլոպ
    «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբում անհրաժեշտ փոփոխությունների մասին։
    10:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ատրճանակով սպառնացած երիտասարդը ձերբակալվել է
    Ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հունվարի 16-ին Արտաշատի բաժին է հրավիրվել Ուրցաձոր գյուղի 58-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա բանավոր հաղորդում է տվել, որ Մրգավետ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի հասցեներից մեկում դստեր և նրա ամուսնու հետ կապված միջադեպը քննարկելու ժամանակ դստեր ամուսնու 30-ամյա եղբայրը ատրճանակը պահել է իր դեմքին և տվել սպանության սպառնալիքներ:
    09:50
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ալաշկերտը նոր պաշտպան ունի
    «Ալաշկերտի» կազմը համալրել է վենեսուելացի պաշտպան Դանիել Կարիլյոն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
    09:40
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» ՌԴ-ից Արցախի իշխանություններին ասվել է, որ խաղաղապահները չեն կարող ապահովել ընտրությունների խաղաղ եւ անվտանգ ընթացքը, ուստի հորդորում են ձեռնպահ մնալ նման քայլից, ինչից հետո հետքայլ է արվել: «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը ասել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը պահանջել է Ռուբեն Վարդանյանի ազատումը, Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը եւ ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ- ից Արցախ եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները: «Հրապարակ» Հունվարի 22-28-ը ԵԽԽՎ-ում քննարկվելու է նաեւ Լաչինի միջանցքի հարցը: «Ժողովուրդ» Էդուարդ Աղաջանյանը շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ. ցանկանում է լքել Հայաստանը և դեսպան աշխատել: «Ժողովուրդ» Ադրբեջանական ագրեսիայի եւ սադրանքի ապօրինի գործողությունների հակազդման համար Մայր Աթոռի կողմից դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:
    09:25
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
    Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    00:10
    18.01.23
    Ավելին