Լրահոս
14:22
23.01.23
87

Գիշերային դիվերսիայի վարկածը չեն բացառում Տավուշի սահմանապահ Մովսես գյուղում

Սահմանապահ Մովսես գյուղում գիշերը հանգիստ է անցել: Գյուղ տագնապ էր գցել այն, որ, բնակիչների պնդմամբ, հունվարի 19-ին՝ գիշերը 1 անց կեսից 2-ի սահմաններում, 3-ից 4 անհայտ անձինք մոտեցել էին տներին, վնասել գյուղի կոմբայնի, ևս 7 մեքենայի անվադողերը, այրել 5-ից 6 տուկ անասնակեր։ Տեղեկությունը «Հայլուր»-ի թղթակից Ալբերտ Սերոբյանի հետ զրույցում հաստատել է գյուղապետ Զավեն Պապյանը։ 

Նրա խոսքով՝ դեպքից հետո գյուղի տղամարդիկ իրավապահների հետ գիշերային հերթապահություն են սահմանել, որ գտնեն չարագործներին, բայց առայժմ չի հաջողվել: Վարչական ղեկավարը չի բացառում նաև, որ այս ամենը կարող է թշնամին արած լինել: Այն թաղամասը, որտեղ կատարվել են դեպքերը, սահմանից մոտ 500 մ հեռավորության վրա է։