Լրահոս
Քաղաքական
15:29
23.01.23
88

ՄԻՊ-Ը հրաժարկա՞ն կտա․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է․

«Շուրջ մեկ շաբաթ է՝ մենք լուրեր էինք ստանում, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մեր հարցին ի պատասխան՝ անցած շաբաթ ՄԻՊ խոսնակ Ամալյա Մարգարյանը հերքել էր այդ փաստը՝ նշելով, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ 

Հենց նոր տեղեկացանք, որ իրականում ՄԻՊ-ը պատրաստվում է հրաժարական տալ։ «Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ նրա դիմումը ուղարկվել է ԱԺ։ 

Մեր աղբյուրը նշում է,որ Գրիգորյանին պատրաստվում են գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ»։