Լրահոս
Իրավական
19:20
23.01.23
113

Ջրի շշում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող կասկածելի զանգված

Img default alt hy

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են կասկածելի զանգվածի ներթափանցումը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկում ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձ Ա. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննությամբ հանձնուքում առկա մեկ լիտր տարողությամբ ջրի պոլիէթիլենային շշում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող կասկածելի զանգված: