Լրահոս

2023-01-25
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես ֆրանսիական ֆուտբոլը հասցրել եմ համաշխարհային մակարդակի․ Իբրահիմովիչ
    «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչ է մտածում Ֆրանսիայի առաջնությունում հանդես գալու ժամանակահատվածի մասին։ «Ես սիրում եմ Ֆրանսիան, այնտեղ անցկացրել եմ չորս տարի և ֆրանսիական ֆուտբոլը հասցրել եմ համաշխարհային մակարդակի: Սա մեծամտություն չէ, սա ինքնավստահություն է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: Իբրահիմովիչը ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին: Թիմի կազմում նա դարձել է Ֆրանսիայի քառակի չեմպիոն, Ֆրանսիայի գավաթի կրկնակի հաղթող, երեք անգամ հաղթել է Սուպերգավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը։
    16:15
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
    Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կապան-Կարմրաքար ճանապարհի 21-րդ կմ-ին կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր 4 խմ վառելափայտով: Գորիսցի 34-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է երկու բոխի: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
    16:07
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    H1N1. որոնք են ախտանշանները
    Գրիպը վիրուսային ծագումնաբանությամբ սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է հանկարծակի սկիզբը և կարճ տենդը` վերին շնչուղիների ախտահարմամբ և ընդհանուր ինտոքսիկացիայով: Կլինիկական նկարագիր ✔ Ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում 39°C և ավելի ✔ Շնչառական ախտանշաններ ✔ Ընդհանուր թուլություն ✔ Կոկորդի ցավ ✔ Հազ ✔ Մկանային ցավ և գլխացավ:
    16:00
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ 20 նահանգներ հայց են հարուցել Բայդենի միգրացիոն քաղաքականության դեմ. ԶԼՄ-ներ
    Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող գլխավոր դատախազներ ունեցող ԱՄՆ-ի 20 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ՝ միգրացիոն քաղաքականության մեջ կատարված խոշոր փոփոխության առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Նահանգները դիմել են դաշնային դատավորին՝ ներգաղթյալների օգնության ծրագիրը դադարեցնելու պահանջով։ Նախաձեռնությունը պատկանում է Տեխասի նահանգին։ Հայցը ներկայացրած նահանգների շարքում են Ալաբաման, Ալյասկան, Արկանզասը, Այդահոն, Այովան, Վայոմինգը, Արևմտյան Վիրջինիան, Կանզասը, Կենտուկին, Լուիզիանան, Միսիսիպին, Միսսուրին, Մոնտանան, Նեբրասկան, Օհայոն, Թենեսին, Ֆլորիդան, Հարավային Կարոլինան, Յուտան: Ըստ CBC հեռուստաընկերության՝ նոր նախաձեռնության շրջանակներում որոշում Է ընդունվել, որ ամեն տարի Վենեսուելայի, Հայիթիի, Նիկարագուայի և Կուբայի մինչև 360 հազար քաղաքացիներ կկարողանան երկու տարի ժամկետով մուտք գործել ԱՄՆ՝ աշխատանքի իրավունքով, եթե Միացյալ Նահանգներում կան նրանց հրավիրելու իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև պայմանով, որ նրանք անցնեն ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ստուգումը: Վերոնշյալ նահանգները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր միջոցների դեմ: Դրանց իշխանությունները նաև կարծում են, որ նախագահի աշխատակազմը պետք է իմանար հասարակական կարծիքը, նախքան այս ծրագրի իրագործումն սկսելը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմը մեծացրել է Արևմտյան կիսագնդի երկրներից փախստականների քվոտան, որոնց պատրաստ է ընդունել 2023-2024 ֆինանսական տարում։ ԱՄՆ մշտական ​​բնակության իրավունքով տեղափոխվելու կարող է հավակնել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներից մինչև 20 հազար փախստական: Սահմանապահ ծառայության տվյալների համաձայն՝ շուրջ 5 միլիոն միգրանտ Է հատել ԱՄՆ-ի հարավային սահմանն այն ժամանակից ի վեր, երբ 2021 թ.-ին Բայդենը դարձավ նախագահ:
    15:54
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է
    Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցեց ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի հետ: 2 ժամից ավել ձգված մրցախաղից հետո Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո` 6:1, 6:2. 6:4 հաշվով: Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Թոմ Պոլի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունվարի 27-ին: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին
    15:47
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լիբանանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի փակման համար
    Լիբանանի Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումների ընթացքում ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի պետական լրատվական գործակալությանը: Այսօր տարածված հայտարարության մեջ Լիբանանի ԱԳՆ-ն ասել է, որ խորապես ափսոսում է Լաչինի միջանցքի փակման և այն լարվածության առնչությամբ, որ այդ քայլն առաջացրել է տվյալ տարածքում ապրուստի և մարդասիրական պայմանների համար: Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երկկողմ բանակցություններ վարել՝ ընդգծելով, որ երկխոսությունը վեճերի լուծման միակ միջոցն է։
    15:40
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Հունվարի 24-ին Երևան քաղաքում ծնվել է 70 երեխա
    Հունվարի 24-ին Երևան քաղաքում ծնվել է 70 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    15:29
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանդիպման ժամանակ Պապիկյանի հրաժարականի հարցը չեն քննարկել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ՝ հունվարի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման առիթը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպն էր, ինչի հետեւանքով 15 ժամկետային զինծառայող հրդեհի զոհ դարձավ։ «ժողովուրդ» օրաթերթին Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից մանրամասներ հայտնի դարձան։ Այսպես, ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ թեեւ ամենասուր հարցերն են ուղղվել պաշտպանական գերատեսչության ղեկավարին, բայց հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է բավականին հանգիստ, ոչ լարված մթնոլորտում։ «Խոսել ենք այն բոլոր խնդիրների, մտահոգիչ երեւույթների մասին, որ կա ոչ միայն բանակի, այլ նաեւ հասարակության ներսում առհասարակ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դեպքի պատասխանատուն (գոնե քաղաքական մակարդակում) բոլորս ենք, թիմն է, հետեւաբար իրավիճակը լարելու կամ լարվածություն ստեղծելու կարիք ընդհանրապես չկար»,- ասաց մեր աղբյուրն ու ավելացրեց, որ հանդիպման ժամանակ Պապիկյանի հրաժարականի հարցը չեն քննարկել. այդ մասին անգամ հարց-տեսակետ չի հնչել։ Ավելին՝ ներկաները Պապիկյանին քաջալերել են, որ օրհասական այս պահին, երբ բանակն իսկապես մեջքն ուղղելու կարիք ունի, չպետք է թույլ տալ, որ նա հանկարծ որոշի թողնել հեռանալ։ Տեղեկացանք նաեւ, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը շատ թվով պատգամավորներ են բացակայել. մի մասը՝ գործուղումների մեջ գտնվելու, մի մասը՝ այս օրերին տարածված վիրուսային հիվանդությունների, մի մասն էլ պարզապես նպատակահարմար չգտնելու պատճառաբանությամբ է բացակայել»:
    15:22
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանի ռազմածովային ուժերը մեկնարկել են TROPEX-23 խոշորագույն զորավարժությունները
    Հնդկաստանի ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում մեկնարկել են TROPEX-23 խոշորագույն զորավարժությունները, հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: TROPEX օպերատիվ մակարդակի զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ. դրանց մասնակցում են ոչ միայն Հնդկաստանի ռազմածովային ուժերի բոլոր ստորաբաժանումները, այլև հնդկական բանակը, ռազմաօդային ուժերը և առափնյա պահպանության ծառայությունները։ «TROPEX-23-ը կանցկացվի երեք ամիս՝ 2023 թ. հունվարից մինչև մարտ: Զորավարժությունների շրջանակներում Հնդկաստանի ռազմածովային ուժերի բոլոր վերջրյա մարտական նավերը, այդ թվում՝ Էսկադրային ականակիրները, ֆրեգատները, հետախուզական ռազմանավերը, ինչպես նաև սուզանավերն ու ինքնաթիռները, իրականացնում են բարդ ծովային օպերատիվ գործողություններ՝ ստուգելու և ճշտելու ռազմածովային ուժերի գործողությունների հայեցակարգը, ներառյալ օպերատիվ լոգիստիկան և այլ ծառայությունների հետ փոխգործակցությունը», - հաղորդել են երկրի պաշտպանության նախարարությունում: Գերատեսչությունում նշել են, որ «տարիների ընթացքում այս զորավարժությունների աճող մասշտաբներն ու բարդությունը հնարավորություն են տալիս ստուգել Հնդկաստանի ռազմածովային ուժերի միացյալ նավատորմի մարտական ​​պատրաստվածությունը բազմաթիվ սպառնալիքների պայմաններում գործողությունների համար»: «Ծովային վարժանքները նաև նպաստում են հնդկական բանակի, հնդկական ռազմաօդային ուժերի և առափնյա պահպանության ծառայությունների հետ օպերատիվ մակարդակով փոխգործակցությանը, ինչն Է՛լ ավելի կամրապնդի օպերատիվ համատեղելիությունը և համատեղ գործողությունները բարդ պայմաններում», - հավելել են պաշտպանության նախարարությունում:
    15:15
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նոր Զելանդիայի վարչապետը ստանձնել է պաշտոնը
    Կիրակի օրը Նոր Զելանդիայի Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավար ընտրված Քրիս Հիփքինսը երդում է տվել որպես երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Նա այդ պաշտոնում կփոխարինի Ջասինդա Արդերնին, որն ավելի վաղ անսպասելիորեն հայտարարել Էր իր հրաժարականի մասին։ Հունվարի 24-ին Արդերնը որպես վարչապետ վերջին անգամ հանդես Է եկել հանրության առջև՝ հայտարարելով, որ ինքն ամենից շատ կկարոտի մարդկանց, քանի որ նրանք եղել են «աշխատանքի ուրախությունը»: «Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզանից իմ կյանքի ամենամեծ առանձնաշնորհի համար», - ասել Է նա: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Արդերնը մտադիր է կառավարության ղեկավարի գրասենյակը լքել փետրվարի 7-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, լեյբորիստների ղեկավար ընտրվելուց հետո Հիփքինսը հայտարարել Էր, որ իր կառավարությունը կդադարեցնի ոչ առաջնահերթ բարեփոխումները և կկենտրոնանա երկրի տնտեսության և համաշխարհային գնաճի ազդեցության վրա: 42-ամյա Ջասինդա Արդերնը հունվարի 19-ին հայտարարել էր, որ պաշտոնաթողությունից հետո իր ժամանակը կնվիրի 4-ամյա դստերը և փեսացուին:
    15:07
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Քլինթոնը, Բուշը և Օբաման հայտարարել են, որ հանձնել են բոլոր գաղտնի փաստաթղթերը. CNN
    ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը և Բարաք Օբաման պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բոլոր գաղտնի փաստաթղթերը հանձնել են Ազգային արխիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով երեք քաղաքական գործիչների ներկայացուցիչների հայտարարությունները: Վերջին ամիսներին ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենի, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ կապված վայրերում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել: Վերջին նման բացահայտումն արվել է Մայք Փենսի՝ Ինդիանայում գտնվող տանը: Ներկայացուցիչները նշել են, որ նախկին նախագահների տներում կամ աշխատավայրերում խուզարկություններ չեն իրականացվում: Նրանք վստահեցրել են, որ ղեկավարները հետևել են Սպիտակ տան կողմից սահմանված կանոններին: «Նախագահ Քլինթոնի բոլոր գաղտնի նյութերը պատշաճ կերպով փոխանցվել են Արխիվների ազգային վարչություն՝ Նախագահական փաստաթղթերի մասին օրենքին համապատասխան», - ասել է Քլինթոնի ներկայացուցիչը: Բուշը և Օբաման, ըստ նրանց ներկայացուցիչների, պետության տնօրինությանն են հանձնել ինչպես գաղտնի, այնպես էլ ոչ գաղտնի նյութերը: Արխիվը շարունակում է պահել փաստաթղթերը նաև այժմ, նշել Է Օբամայի գրասենյակը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարին հայտնի դարձավ, որ գաղտնի փաստաթղթերի խմբաքանակ են գտել Վաշինգտոնի Փենսիլվանիայի համալսարանում Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ համագործակցության կենտրոնում: Դրանք վերաբերում են այն ժամանակին, երբ Բայդենն զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը: Սպիտակ տան տվյալներով՝ փաստաթղթերը հայտնաբերել են պետության ղեկավարի փաստաբանները 2022 թ. նոյեմբերին։ Փաստաթղթերը գտնվել են գրասենյակային շենքում, որը Բայդենն օգտագործել է 2017-2019 թթ.-ին՝ մինչև այն պահը, երբ նա հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին։ Ավելի ուշ գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել նաև Բայդենի՝ Ուիլմինգթոնում գտնվող տանը: 2022 թ. օգոստոսին գաղտնի փաստաթղթեր էին հայտնաբերվել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում խուզարկության արդյունքում: Թրամփը պնդում է, որ իր կողմից ոչ մի խախտում չԷր կարող լինել, քանի որ ինքը՝ որպես նախագահ, լիազորություններ ուներ՝ գաղտնազերծելու իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը։ Բացառություն կարող Էին լինել միջուկային ոլորտին առնչվող նյութերը. այստեղ նախագահի գաղտնազերծման լիազորությունները սահմանափակ են։ Ըստ The Washington Post թերթի՝ հենց նման փաստաթղթեր են հայտնաբերվել Մար-ա-Լագոյում:
    15:00
    25.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքերը թշնամի են համարում ԱՄՆ-ին. Անկարան կարող է լքել ՆԱՏՕ-ն «5-6 ամսից»
    Թուրքիան հնարավոր է դուրս գա ՆԱՏՕ-ից: Աշխարհաքաղաքական սկանդալ են կանխատեսում վերջին հարցումները Թուրքիայում՝ ըստ որոնց՝ բնակչության առնվազն 80 տոկոսը վստահ է, որ Միացյալ Նահանգները թշնամական ու կործանարար քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ։ Այդ երկրի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահը հայտարարել է, որ Անկարան կարող է 5-6 ամսից լքել ՆԱՏՕ-ն, քանի որ Դաշինքը կողմնակալ է թուրք-հունական տարաձայնությունների հարցում:
    14:52
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գուցե թույնել են ու վառել, որ հետքերը վերացնեն. Համլետի հայրը հրդեհի պաշտոնական վարկածին հակասող փաստեր է տեսնում․ «News.am»
    News.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 19-ամյա Համլետ Դավթյանի հայրը չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի, հրդեհը բռնկվել է կապիտանի անզգուշության հետեւանքով, երբ նա 5 լիտրանոց բենզինով տարան լցրել է վառարանի մեջ։ «Ես կարծում եմ, որ երեխաներին սպանել են։ Միտումնավոր են արել։ Չգիտեմ՝ ինչու, ով կամ ովքեր, եթե իմանամ, իմ սեփական ձեռքերով կսպանեմ։ Դիահերձարան մտած հարազատներս տեսել են, որ Համլետս եւ տղաներից մի քանիսը կոշիկներով, եւ զինվորական վերարկուներով են եղել։ Իրենք ինչքա՞ն պետք է հոգնած լինեին, որ բոլորով առանց հանվելու միանգամից պառկեին քնելու։ Գոնե մի քանիսն արթուն կմնային։ Բոլորով եկել են ու միանգամից քնե՞լ։ Գուցե՝ թույնել են ու վառել, որ հետքերը վերացնեն։ Եթե ասեղը մտնում է մատդ, ցա՞վ ես չէ զգում, բա ինչպե՞ս էր հնարավոր կրակը հասներ տղաներին, մեկը չարթնանար։ Սա սարքած գործ է, ամեն օր խաբում են, խաբում, բայց էլ չեն կարող խաբել։ Հոգեհանգստի օրը եկան Պաշտպանության նախարարությունից մի քանի պաշտոնյաներ, եղբայրներս հարցեր տվեցին, չկարողացան պատասխանել, ասացին՝ քննում ենք, գնացին։ Վարչապետն արդեն ասել-հաստատել է, ի՞նչ ասեին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Համլետի հայրը՝ Սպարտակ Դավթյանը։ Համլետն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել դեպքից մեկ օր առաջ՝ հունվարի 18-ին։ Զրուցել է հորեղբոր որդու՝ Դավիթի հետ։ «Մի քանի օրից հարազատ եղբորս բանակի քեֆը պետք է լիներ, ասացի՝ կկարողանա՞ս մասնակցել, ասաց՝ սպասիր, տեսնենք՝ ինչ է գալիս մեր գլուխը։ Ոնց որ ինչ-որ բան զգար, վերջին մի քանի օրերին միշտ տխուր էր։ Նախորդ օրն էլ իրենց հեռախոսներն էին հավաքել»,- պատմեց Դավիթ Դավթյանը։ Համլետի թե հայրը, թե հորեղբոր որդին նշում են՝ զինակից ընկերների հետ Համլետը շատ ընկերական հարաբերություններ է ունեցել, խնդիրներ չեն եղել։ Ընտանիքը Համլետին այցելության գնալու ընթացքում կացարան չի մտել, բայց իմացել են, որ տղաները նվազագույն պայմաններից զուրկ են։ Այցելության ընթացքում Համլետի հայրը չի տեսել այն կապիտանին, որի անզգուշության հետեւանքով է, ըստ պաշտոնական վարկածի, տեղի ունեցել ողբերգությունը։ «Կապիտանի մասին մեզ հետ չի խոսել։ Տղաներից էլ չի բողոքել, սիրում էր նրանց։ Իրենք վատ պայմաններում են եղել, լողանալու համար ջուրը դրսից են բերել։ Գազ չեն ունեցել, վառարանով են տաքացել, որի համար փայտն էլ սեփական ձեռքերով են հավաքել ու կտրել»,- նշեց Դավիթը։ Համլետի հայրը կարծում է՝ եթե կացարանը ճաղավանդակներ չունենար, տղաները գուցե կարողանային ձեռքերով կոտրել ապակին, ու գոնե մի քանիսը կփրկվեին։ «Սեպտեմբերյան մարտերից հետո, երբ որդուս զորամասը պայթեցրել էին, իրենք տեղափոխվել էին այդ կացարան, բայց դա կացարան չէր, գոմ էր։ Տղաներն իրար հետ էին ամեն ինչ անում այդտեղի համար»,- ասաց Համլետի հայրը։ Համլետի մայրը՝ Լուսինեն, 2018 թվականին է մահացել, ավագ քույրերն ամուսնացած են։ Հիմա Մարտունի քաղաքի իրենց տանը միայնակ է մնացել Համլետի 52-ամյա հայրը, որը որդու վերադարձի հետ շատ նպատակներ էր կապում։ «Իմ որդին շատ համեստ, բարի, լուսավոր տղա էր։ Իր նպատակն ուղղակի ապրելն էր, կյանքը շարունակելը։ Պատկերացնում էի, որ տղաս գալու է, սովորելու է, լավ ծրագրավորող է դառնալու, սիրահարվելու է, ամուսնանալու, թոռներիս եմ մեծացնելու։ Իսկ հիմա տանս բան չի մնացել, դատարկ է։ Տունս քանդվավ։ Եթե հիմա սրտիս դանակով խփեք, արյուն չի գա․․․»-, ասաց Սպարտակ Դավթյանը։
    14:45
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԼՂ-ն միշտ եղել է Հայաստանի անքակտելի մաս. Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկում է ծավալվել ՄԹ խորհրդարանում
    Միացյալ Թագավորության Համայնքների պալատում հունվարի 24-ին կազմակերպվել էր հատուկ քննարկում՝ նվիրված Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հումանիտար հետևանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է, որ անցյալ տարի մեկնել էր ՀՀ և տեղում տեսել, թե ինչ է կատարվում։ «Ներկայիս վիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է։ Անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի անքակտելի մասը։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչության Էթնիկ զտման քաղաքականություն է վարել՝ այդ թվում ահաբեկիչների միջոցով։ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներ են եղել, Ադրբեջանը ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը գրավել է Հադրութը, Շուշին, որոնք հայկական տարածքներ են։ Ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել, արտադատական սպանություններ են կատարել հայ գերիների նկատմամբ, բարձրախոսներով կոչ էին անում ԼՂ հայերին հեռանալ ԼՂ-ից։ Լաչինի միջանցքի փակմանը մասնակցում են «գորշ գայլերի» ներկայացուցիչները։ Ադրբեջանի հատուկ ծառայության ուժերը ևս ներկա են եղել Լաչինի միջանցքի փակմանը։ Գազամատակարարումը, հոսանքը, ինտերնետ կապը կտրվել են Ադրբեջանի կողմից։ Սա դիտավորյալ և հաշվարկված էթնիկ զտման քաղաքականություն է։ Ես այստեղ կոչ եմ անում նաև ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – նշել է Լոութընը։ Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ Ջեսիկա Մորդընն իր հերթին նշել է. «44 օր է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր վիճակը շարունակվում է։ ԼՂ ժողովուրդը չի կարողանում տեղաշարժվել, ծանր ձմեռվա իրավիճակում էներգետիկ բլոկադայի մեջ է, սննդի, դեղորայքի պակաս կա։ 120․000 մարդ շրջափակման են ենթարկված։ Սա մտադրված գործողություն է։ Գազն են անջատել ձմռան ցուրտ ամսին, երբ -5 է, դպրոցներն են փակ, հիվանդանոցները չեն կարողանում բուժօգնություն տրամադրել, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։ Ի՞նչ է անում ՄԹ կառավարությունը այլ երկրների կառավարությունների հետ միասին այս վիճակին վերջ տալու համար։ Անհրաժեշտ է օդային հաղորդակցություն բացել դեպի Լեռնային Ղարաբաղ, միանալ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի դրույթներին։ Ես Ուելսից եմ, այնտեղ Հայոց ցեղասպանության եզակի հուշահամալիր է տեղադրված ՄԹ-ում։ Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այս իրավիճակին վերջ տալու համար»։ Դեմոկրատական-յունիոնիստական կուսակցությունը ներկայացնող Ջեյմ Շենոնն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի փակումն աղետ է, 120 հազար հայ քրիստոնյա բլոկադայի մեջ է, գազ, հոսանք, սնունդ, դեղորայք չկա։ «Genocide Watch –ն իրավիճակն Էթնիկ զտում է համարում։ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ ՄԹ կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում քրիստոնյա հայերին պաշտպանելու համար։ ՌԴ խաղաղապահները չեն կարողանում ապահովել Լաչինի միջանցքի բացումը։ Ադրբեջանն ապօրինի ռուսական գազ է արտահանում Եվրոպա»,- նկատել է նա: Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչ Քարոլ Մոնագընի բնորոշմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը թշնամանքի վերջին դրսևորումն է Ադրբեջանի կողմից։ Ընտանիքները բաժանված են, դեղորայք, գազ, հոսանք, սնունդ չկա։ Հումանիտար ծանր վիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում։ «Մենք պետք է դիտարկենք պատժամիջոցները, օդային հաղորդակցության բացումը ԼՂ համար։ 120 հազար մարդ ծանր իրավիճակում է»,-ասել է նա: Նույն կուսակցությունից Քրիս Լոուն էլ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործություն է համարել։ Նա նշել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ թշնամական հռետորաբանություն է կիրառում Հայաստանի նկատմամաբ։ Ուժով ցանկանում է դատարկել ԼՂ-ն։ «Մեկ տասնյակից ավել միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ նշել են, որ առկա են էթնիկ զտման և ցեղասպանության նախանշաններ Լեռնային Ղարաբաղում։ ՄԹ կառավարությունը պետք է վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նկատել է նա: Մարթին Դեյը մատնանշել է, որ Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն, պետք է ավելի մեծ աջակցության ստանա արժանանա. «Հումանիտար աղետ է Լեռնային Ղարաբաղում, կամ Արցախում, ինչպես հայերն են ասում։ Լաչինի միջանցքը միակ կապուղին է, որն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ 120 հազար մարդ դաժան տառապանքների է ենթարկված։ Genocide Watch-ը զգուշացնում է ցեղասպանության նախանշանների մասին։ Ալիևը հայտարարում է, որ Երևանը Ադրբեջանի պատմական տարածք է։ Ադրբեջանը կեղծ խոսույթներ է շրջանառում ԼՂ հայերին էթնիկ զտման համար։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ևս պետք է դիտարկվեն։ Հայաստանը, որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն , պետք է ավելի մեծ աջակցության ստանա արժանանա»։ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ, անկախ պատգամավոր Ռուպա Հաքն էլ նկատել է, որ Թուրքիան ևս ընդգրկված է եղել հակամարտության մեջ։ «Լաչինի միջանցքը փակ է։ Ադրբեջանը, ոգևորված ՌԴ անտարբերությամբ, էթնիկ զտումներ է իրականացնում։ Թուրքիան ևս ընդգրկված է եղել հակամարտության մեջ։ Հումանիտար իրավիճակը ծանր է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը խափանում է գազի մատակարարումը, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։ Ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ զգալիորեն բացակայում են»,- ասել է նա: Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվեն Դաութը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, ու կոչ է անում՝ շրջափակմանը վերջ դնել: «120․000 մարդ ծուղակի մեջ է, ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ չկա։ Ի՞նչ քայլեր է ՄԹ կառավարությունը ձեռնարկել խնդիրը հանգուցալուծելու համար»,-ասել է նա: ՄԹ Ֆորին Օֆիսի Ամերիկայի և Կարիբյան երկրների հարցերով նախարար Դեյվիդ Ռութլին նշել է, որ ՄԹ-ն աջակցում է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ձեռնարկված քայլերին: Նա նկատել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով. Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանցի ցուցարարների կողմից՝ զրկելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ապրուստի պայմաններից։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է Լաչինի միջանցքով անարգել անցնելու դրույթը։ 2022 թ․ դեկտեմբերի 13-ին Լեո Դոհերթին Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարություն է կատարել, 2023 թ․ հունվարի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ ՄԹ կառավարությունն ուղղակիորեն ասում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է բացի Լաչինի միջանցքը։ Մեր ուղերձը հստակ է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի և բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատվի։ Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ։ ՄԹ կառավարությունը ակտիվ շփման մեջ է հումանիտար կազմակերպությունների հետ, այդ թվում և Կարմիր Խաչի։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն խաղաղությանն ուղղված բանակցությունները։ Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը ՀՀ-ում»,-եզրափակել է նա:
    14:37
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ
    Նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի՝ Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- ասված է հրամանագրում։
    14:30
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 25-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է հունվարի 25-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.58դրամ է, վաճառքը՝ 403.50 դրամ: Եվրոյի առքը միջինը 424.22 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.47 դրամ է, վաճառքը՝ 5.89 դրամ:
    14:22
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանում զինծառայողն ինքնասպան է եղել
    Ադրբեջանը հայտնել է 2023 թվականի հունվարի 24-ին ՊՆ N զորամասի զինծառայող Աքրամ Սալահովի զոհվելու մասին: Ինչպես մանրամասնում են տեղի լրատվամիջոցները, ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։ Դեպքը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ հայտնված Որոտանում:
    14:15
    25.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինը գոհ է Ռուսաստանի ՀՕՊ-ից. ռազմական գործողությունները քննարկել են սահմանամերձ Բելգորոդում
    Ռուսաստանի նախագահը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների մանրամասները քննարկել է Բելգորոդի շրջանի ղեկավարի հետ: Բելգորոդը Ռուսաստանի սահմանամերձ շրջաններից է, որը, ռուսական կողմի պնդմամբ, պարբերաբար հարձակման է ենթարկվում ուկրաինական զինուժի կողմից: Շրջանի ղեկավարն ասել է, որ Բելգորոդում շուրջօրյա աշխատում է Հակաօդային պաշտպանության համակարգը:
    14:07
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը բռունցքով հարվածել է 17-ամյա դստերը և հարվածներ հասցրել կնոջը
    Հունվարի 24-ին՝ ժամը 21.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի: Նա հայտնել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել իրեն, այնուհետև բռունցքով խփել է 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: 39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից ննջասենյակում մեկ անգամ կրակել է: 39-ամյա տղամարդը ժամը 22.00-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 20-օրյա ժամկետով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
    14:00
    25.01.23
    Ավելին