Լրահոս
2023-01-25
-
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն կոչ է անում լիովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժըԱՄՆ-ն տարբեր մտահոգություններ ունի՝ կապված հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի հետ, և այդ մտահոգություններից մեկը վերաբերում է Լաչինի միջանցքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով խնդիրների լուծման համար ուղիղ երկխոսության կարևորությունը: «Մենք հույս ունենք տեսնել ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի Հայաստանը և Ադրբեջանը վաղուց բաժանող խնդիրների լուծման, և այդ երկխոսության միջոցով, հուսանք, տևական խաղաղություն կհաստատվի: Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի հետ. մենք դա անում ենք երկկողմանի, մենք դա անում ենք գործընկերների հետ, մենք դա անում ենք բազմակողմ ինստիտուտների միջոցով: Անցյալ տարի նույնպես մի քանի անգամ առիթ ունեցել ենք դա անել եռակողմ: Մենք անելու ենք այն ամենն, ինչ ամենաարդյունավետն է այս շատ զգայուն հարցերին լուծում տալու համար», - ասել է Փրայսը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ դիվանագետը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին: «Մեզ մտահոգում է, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը եղել է ոչ միայն պետքարտուղարի, այլև այս հաստատությունում գտնվող մյուսների ուշադրության կենտրոնում: Լաչինի միջանցքի երկայնքով նորմալ կոմերցիոն և մասնավոր ուղևորությունների շարունակվող խոչընդոտումը սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս է առաջացնում բնակիչների համար, ովքեր այդ հիմնական պաշարների համար կախված են տվյալ միջանցքից: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն ավելի են խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը», - ասել է դիվանագետը: Նեդ Փրայսը նաև ընդգծել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը լուծելու կարևորությունը: «Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, ներառյալ կոմերցիոն և մասնավոր ուղևորությունները։ Կարծում ենք, որ այս փակուղային իրավիճակի համար հարկավոր է լուծում, որը կապահովի տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը, և մենք կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը, ինչպես ավելի վաղ ասացի, բանակցությունների միջոցով է: Մենք հավատարիմ ենք մնում տևական խաղաղությանն աջակցելուն», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը:Ավելին10:3025.01.23 -
ԻրավականԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքերՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից փոխգործակցության ձևաչափով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու և նրա օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, որոշ դեպքերում՝ անձամբ, որոշ դեպքերում՝ ՀՀ ՊԵԿ այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, որոշ դեպքերում՝ տարբեր անձանց օժանդակությամբ Հայաստանի Հանրապետություն տարատեսակ ապրանքներ ներկրող տնտեսվարողներից կամ նրանց անունից հանդես եկած՝ մաքսային միջնորդական կամ բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից ներկրված տարատեսակ ապրանքների իրական ծավալները, քաշը, ծագման երկիրը ներկայացված հայտարարագրերում թաքցնելու և մաքսազերծման համար այլ անհրաժեշտ տվյալները խեղաթյուրելու պայմաններում հիշյալ խախտումները չարձանագրելու, համապատասխան միջոցներ չձեռնարկելու և մաքսային բեռների անխոչընդոտ բաց թողնելը կազմակերպելու համար 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Բացի դրանից, պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան պաշտոնատար անձն իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ՊԵԿ պաշտոնատար անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու, այն է՝ ներկրմամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների կողմից վերը նկարագրված չարաշահումները թույլ տալու պայմաններում համապատասխան միջոցներ չձեռնարկելու, փոխարենը՝ ապրանքների անխոչընդոտ բացթողումն իրականացնելու դիմաց կաշառք-գումարներ ստանալու հանցանքներում պաշտոնատար անձին չմերկացնելու, այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, 2022 թվականի նոյեմբերին վերջինից պահանջել և ստացել է կաշառք-գումար: Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են շուրջ երեք տասնյակից ավել խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցանքների կատարմանը վերը նշված անձանց առնչությունը վկայող տվյալներ, ինչպես նաև ապօրինի պահվող հրազեններ, որոնց դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են սույն քրեական վարույթին: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված պաշտոնատար և այլ անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:2225.01.23 -
ՀասարակականՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:1525.01.23 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:Ավելին10:1025.01.23 -
ԵրևանԽոշոր հրդեհ՝ Երևանի Ղազար Փարպեցի փողոցի շենքի բնակարաններից մեկումՀունվարի 25-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ղազար Փարպեցի փողոցի 9Բ շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններից մեկի ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։17-ին, մարվել՝ 01։26-ին։ Այրվել են ննջասենյակի գույքը և կենցաղային իրեր (մոտ 6 քմ)։Ավելին10:0325.01.23 -
ԱրցախԱդրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածումԱրցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԱՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին10:0025.01.23 -
ԻրավականՄեկ օր հետևել էր տանտիրուհուն․ գողություն կատարած տղամարդը կալանավորվել էՈստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում տված 58-ամյա կինը հայտնել էր, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ի երեկոյան իր տնից գողություն են արել։Ավելին09:5025.01.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Ժողովուրդ» Իշխանականները, երկրի առաջ ծառացած մարտահրավերները թողած, քննարկում են ընդդիմադիրներին մանդատից զրկել-չզրկելու հարցը: «Հրապարակ» Փաշինյանականները Պապիկյանին հասկացրել են, որ չունի նախկին աջակցությունը, քանի որ առաջնորդը եւս այլեւս հիացած չէ նրանով: «Ժողովուրդ» ՊՆ-ն Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել: «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանը խանգարում է Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններին, ուստի ամեն ինչ անելու են նրան մրոտելու համար: «Ժողովուրդ» ՀՖՖ-ում ու ենթակա կառույցներում աննկարագրելի «բառդակ» է, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը սկսել է երանի տալ նույնիսկ «հանրապետական» շրջանին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:Ավելին09:4025.01.23 -
ԱռողջապահականԾովային կաղամբ. Ինչ օգտակար հատկություններ ունեն այս անվանումը ստացած ջրիմուռներըԳիտական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ջրիմուռը հարուստ է ալգինաթթվով և դրա աղերով։ Սրանք նյութեր են, որոնք հեռացնում են տոքսիններն օրգանիզմից և դրականորեն ազդում միկրոբիոտայի աճին, որը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքների վրա։Ավելին09:3025.01.23 -
ՍպորտԿցանկանամ, որ Մեսսին մասնակցի ԱԱ-2026-ին. ՍկալոնիԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Լիոնել Մեսսիի դերի մասին Արգենտինայի հավաքականում:Ավելին00:0525.01.23 -
ՏարածաշրջանԹբիլիսիում բնակարանների գները ոչ ադեկվատ կերպով բարձրացել ենԹբիլիսիում բնակարանների գները բարձրացել են պահանջարկի պատճառով, սակայն գինը պետք է համապատասխանի որակին։ Jnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Անշարժ գույքի ազգային ասոցիացիայից:Ավելին00:0025.01.23
2023-01-24
-
ՏնտեսականՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը կմասնակցի ԵՏՀ գնումների խորհրդատվական կոմիտեի նիստինՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը Ղազախստանում կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների խորհրդատվական կոմիտեի նիստին։ Նրանց գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։Ավելին23:5424.01.23 -
ՀասարակականՓրկարարներին ու պարեկներին հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումըԱյսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ։Ավելին23:5024.01.23 -
ՍպորտՆեյմարը դեռ չի ապաքինվել ԱԱ-ում ստացած վնասվածքից․ ԳալտյեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի հարձակվող Նեյմարի առողջական վիճակի մասին։Ավելին23:4724.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի ցնդաբանությունը՝ ԵԽԽՎ-ում. Բաքվին սթափեցնելու ճանապարհըՀինգշաբթի ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի հարցը: Արդյո՞ք եվրապատգամավորները որևէ բանաձև կընդունեն՝ դեռ հայտնի չէ: Ամեն դեպքում, ադրբեջանցիները զուգահեռ քննարկումներ են կազմակերպում, ակտիվ աշխատում, որ Ստրասբուրգում հայանպաստ որոշումներ չկայացվեն: Բաքվի պատվիրակության ղեկավարը գրեթե բառացի կրկնել է իր ղեկավարի՝ Ալիևի խոսքերը՝ թե Հայաստանը միջազգային կառույցներից է օգնություն մուրում:Ավելին23:4324.01.23 -
ՀասարակականԵրևանի և մարզերի մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն․ ՀԷՑՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին23:4024.01.23 -
ՔաղաքականՀրդեհված զորամասի պաշտոնական վարկածին լայն հանրության կողմից չվստահելն ունի միայն մեկ պատճառ. Արսեն ԲաբայանԻշխանությունն ինքն է ամեն ինչ արել, որ մարդիկ չհավատան: Նախ «միակ» վարկածի հանրայնացումը կառավարության նիստում, հետո զինվորական դատախազության ներկայացուցչի պնդումը, որ կան մի քանի վարկածներ, հետո ԱԻՆ-ի ներկայացուցչի պնդումը, թե բոլորի դիակները եղել են մահճակալներին, որը հերքվում է հենց դեպքի վայրում փրկված զինվորի կողմից: Այս մասին Տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն ԲաբայանըԱվելին23:3724.01.23 -
ՏարածաշրջանԻրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, մահացել է 4 մարդԻրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, մահացել է 4 մարդ, հայտնում է IRNA-ն:Ավելին23:3124.01.23 -
ԻրավականՆախագահին առաջարկվել է Սաթենիկ Անդրեասյանի թեկնածությունը՝ դատավորի թափուր տեղում նշանակելու համարԲարձրագույն դատական խորհուրդը հունվարի 24-ին որոշում է ընդունել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջադրելու վերաբերյալ։Ավելին23:2424.01.23 -
ՄիջազգայինՉինական արյունահեղություն. 72-ամյա հրաձիգի հանցանքից հետո 67-ամյա չինացին է կրակել մարդկանց վրաԱռնվազն յոթ մարդ է զոհվել Կալիֆոռնիայի Հալֆ Մուն Բեյ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով: Կասկածյալը 67-ամյա տղամարդ է, որն արդեն ձերբակալված է: Զոհերը եղել են չինացի ֆերմերներ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար սկսվել է հետաքննություն։Ավելին23:2124.01.23