Լրահոս

2023-01-25
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ո՞ր տարիքից սկսած՝ կարելի է ներկել մազերը․ մասնագիտական խորհուրդներ
    Ցանկացած կին ջանք չի խնայում արտաքին տեսքը փոփոխելու, ավելի գեղեցիկ երևալու համար։ Մազերը, դրանց գույնը, հարդարանքը, սանրվածքը մեծ դեր են խաղում այս գործում, այդ պատճառով էլ կանայք մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն մազերի խնամքին, այլև դրանց ձևին ու հատկապես գույնին։ Շատ կանայք ու աղջիկներ իրենք իրենց հարց են տալիս՝ ե՞րբ կարելի է սկսել ներկել մազերը, ո՞ր տարիքից, որպեսզի դրանք չփչանան։ Ոճաբաններն ու պրոֆեսիոնալ վարսահարդարները մի քանի խորհուրդ են տալիս, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել։ Որ տարիքից էլ որոշեք սկսել ներկել մազերը, առաջին հերթին պետք է սկսել մազերի ներկի ընտրությունից, ներկի բաղադրության ուսումնասիրությունից։ Եթե այս հարցում ինքնուրույն չեք կարողանում կողմնորոշվել, ապա ամենաճիշտը մասնագետին դիմելն է ու նրա խորհուրդներով առաջնորդվելը։ Մազերն առաջին անգամ ինքնուրույն, տնային պայմաններում ներկել խորհուրդ չի տրվում։ Եթե գեղեցկության սրահ այցելելու համար գումարը չի բավականացնում, ապա նվազագույնը՝ պետք է մազերը ներկելու խնդրանքով դիմել այնպիսի մեկին, ով այդպիսի փորձ ունի, սակայն ամենաճիշտը վարսահարդարի ծառայություններից օգտվելն է։ Եթե սպիտակ մազեր չունեք, ապա խուսափեք ուժեղ պիգմենտացիայով ներկեր գործածելուց։ Երիտասարդ աղջիկները շատ ավելի ճիշտ կանեն, եթե վարսերը ներկելու փոխարեն՝ նախապատվություն տան տոնիկներին կամ ամիակ չպարունակող ներկանյութերին։ Դրանք նույնպես գույն ու երանգ են հաղորդում վարսերին, սակայն չեն փչացնում դրանք։ Եթե, այնուամենայնիվ, վերջնական որոշում եք կայացրել, որ մազերի գույնը պետք է փոխել ներկի միջոցով, ապա պետք է միշտ օգտվել մազերի խնամքի այնպիսի միջոցներից, ինչպիսիք են վերականգնող քսուքները՝ «դիմակներն» ու բալզամները։ Անչափահաս աղջիկները երբեմն պնդում են, որ ցանկանում են անպայման ներկել մազերը։ Դա պայմանավորված է առանձնանալու, բոլորից տարբերվելու, իրենց «համարձակությունն» ի ցույց դնելու ցանկությամբ։ Ծնողների խնդիրն է համբերատարություն ցուցաբերելն ու երեխային մանրամասն բացատրելը, որ ներկելուց հետո մազերի բնական գույնն ու տեսքը վերադարձնելը չափազանց բարդ է լինելու։ Մեկ այլ տարբերակ է բնական միջոցների՝ խնայի, բասմայի կամ թեթև տոնիկների «օգնությանը» դիմելը։ Որքան հնարավոր է՝ ավելի ուշ սկսեք մազերը ներկել ամբողջ երկայնքով, հատկապես, եթե սպիտակ մազեր չունեք։ Կարելի է ներկել միայն մազարմատների շրջանը կամ մասնակի գունաբացում , մասնակի երանգավորում (мелирование, колорирование) անել։ Դա նույնպես գեղեցիկ է և նորաձև, բացի այդ՝ այնքան վնասակար չէ մազերի համար, որքան դրանք ամբողջ երկայնքով ներկելը։ Եթե ցանկանում եք մի փոքր փոխել մազերի երանգը, ապա կարելի է բնական միջոցներից օգտվել։ Երիցուկի թուրմը, կիտրոնի հյութը, սոխի կեղևը թեթև ու նոր երանգավորում կտան ձեր վարսերին, ինչպես նաև կսնուցեն դրանք։ Ընդհանրապես՝ մասնագետները խորհուրդ չեն տալիս մազերը ներկել մինչև 30 տարեկանը, քանի որ երիտասարդ կանանց վարսերը բնական փայլ ու գեղեցիկ երանգ ունեն։ Ներկերից օգտվել խորհուրդ է տրվում ավելի հասուն տարիքում, երբ ի հայտ են գալիս սպիտակ մազերն ու վարսերի բնական փայլն աստիճանաբար սկսում է խամրել։
    22:40
    25.01.23
    Ավելին
  • Հասարակական
    «Չորացել են քնած տեղը». ողբերգական հրդեհի պատճառով զոհվածի մայրը պնդում է՝ «մեկը քնեցրել է տղաներին»
    Զոհված զինծառայողների հարազատների մտքերում մի նոր շփոթ է առաջացրել դեպքի վայրում եղած և փրկված զինծառայողի հարցազույցը, որ նա նախօրեին Factor TV-ին է տվել: Զինծառայողը, ըստ էության, հերքել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնած այն տեղեկությունը, թե զոհված զինծառայողների մարմինները գտել են իրենց մահճակալներին՝ պառկած: Զինծառայողն ասել է՝ երբ արթնացել է, չի տեսել պառկած մարդ, ավելին, բոլորին տեսել է անկանոն շարժվելիս:
    22:30
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Lexus-ն ու GAZ 3110-ը, կան վիրավորներ
    Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Տաթև գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Գարիկ Գ-ի վարած Lexus մակնիշի և 59-ամյա Վահրամ Պ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Գարիկ Գ-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Սայաթ Մ-ն և վարորդներից Վահրամ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։
    22:20
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ոչնչացրել է Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ «News.am»
    NEWS.am-ը գրում է․ Ադրբեջանը պատրաստվում է, եւ որքան թույլ է Հայաստանը, այնքան հակառակորդը նրան մինչեւ վերջ վնասելու ավելի շատ հնարավորություններ ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Նա դժվարացավ ասել, թե Ադրբեջանը երբ կարող է նոր ագրեսիա ձեռնարկել։ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ Փաշինյանը ոչնչացրել է Հայաստանի զինված ուժերի մարտունակությունն ու մարտունակությունը՝ կոչ անելով վերականգնել այն, իսկ «հակառակ դեպքում պատերազմ կլինի, եւ Հայաստանը ամբողջությամբ կկործանվի»։ Նրա գնահատմամբ, Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմից առաջ ավերել են բանակը, իսկ հետո սկսել են կամավորներ փնտրել։ Գեներալը կոչ արեց վերականգնել ռազմական քաղաքականությունը, ռազմական դոկտրինան, մոբիլիզացիոն տեղակայման պլանը, երկրի խաղաղ վիճակից ռազմական իրավիճակի անցնելու պլանը։ «Այդ դեպքում Հայաստանը ուժեղ կլինի եւ նրա վրա չեն հարձակվի։ Եթե անգամ Հայաստանի իշխանությունները սա քննադատություն են համարում, թող այդպես էլ մտածեն, բայց խնդիրները վերացնեն»,- նշեց նա։
    22:10
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Չեք կարող ջնջել մեզ». աշխարհահռչակ Շերի ու պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հոդվածն Արցախի արգելափակման մասին
    Աշխարհահռչակ երգչուհի Շերը և անվանի ամերիկահայ բժիշկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, բարերար Էրիկ Էսրաիլյանը հոդված են հրապարկել ամերիկյան «Newsweek» պարբերականում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով մարդասիրական ճգնաժամի վրա, որը հասունացել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։ «Չեք կարող ջնջել մեզ» խորագիրը կրող հոդվածում հեղինակները նշել են, որ ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում 120 հազար մարդու կյանք սպառնալիքի տակ է, և աշխարհը պարտավոր է ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին ու փրկել կյանքեր։ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ ադրբեջանական բարբարոս արգելափակումը զրկել է սննդի ու կյանքի համար կարևոր միջոցների մատակարարման հնարավորությունից։ Էթնիկ զտման այս քաղաքականությունը, ինչպես նաև մշակույթը ջնջելու նենգ փորձերը պարզապես բարբարոսական են»,- գրում են նրանք։ Շերն ու Էրիկ Էսրաիլյանը պատմել են կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ ընթացքում՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակման մասին, որին բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան՝ մարտի դաշտ բերելով օտարերկրացի վարձկանների։ «Ռազմագերիները բռնության են ենթարկվել կամ սպանվել են: Կրոնական վայրերը պղծվել և սիստեմատիկորեն ոչնչացվել են, իսկ Ադրբեջանի կլեպտոկրատ ղեկավարությունը խրախուսել և ողջունել է այդ բռնությունները: Հայերի նկատմամբ ինդոկտրինացումն ու ատելությունը տարածվում են պետության կողմից հովանավորվող լրատվականների և սոցիալական ցանցերի միջոցով, անգամ Ադրբեջանում պաշտոնապես սովորեցնում երեխաներին»,- նշում են հեղինակներն ու արձանագրում, որ միջազգային հանրության ամենաթողության պայմաններում Ադրբեջանը շարունակելու է նմանօրինակ գործողություններն ու արդեն խորանալու Հայաստանի ինքնիշխան տարածքում: Նրանք ուշադրություն են հրավիրում Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումների վրա։ «Արցախն ու Հայաստանը՝ տարածաշրջանի բացառիկ ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել հանուն որևէ մեկի քաղաքական նպատակահարմարության»,- նշում են Շերն ու Էսրաիլյանը։ Նրանք համոզված են, որ որպես աշխարհում հեղինակություն և ազդեցություն ունեցող անձինքն իրենք պետք է կիրառեն իրենց ներուժը և հնարավորությունները՝ ամենաբարձր մակարդակներով պատմելու այս պատմությունը։ «Երկար մտածեք՝ փաստերի վրա աչք փակելուց առաջ, նպատակ ունենալով աջակցել ֆինանսապես գրավիչ բռնապետներին՝ անտեսելով մյուսներին։ Մենք շարունակելու ենք կիսվել մեր պատմություններով՝ օգնելու մեր հայրենիքում գտնվող մեր եղբայրներին ու քույրերին և տրամադրելով աջակցություն՝ պաշտպանելու սրբավայրերը։ Իր հերթին, մենք խնդրում ենք Միացյալ Նահանգների մեր քաղաքական առաջնորդներին և աշխարհի բոլոր այն մարդկանց, ում համար կարևոր են արդարությունն ու արժանապատվությունը, բոյկոտելու և պատժամիջոցներ կիրառելու այս մարդասպան ռեժիմների դեմ, դադարեցնել գումարի չդադարող հոսքը դեպի նրանց և կիրառել ավելի հետևողական չափորոշիչներ այն ժամանակ, երբ խոսք է գնում մարդու իրավունքների մասին»,- եզրափակել են Շերն ու Էրիկ Էսրաիլյանը։
    22:00
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քիմ Քարդաշյանին հետապնդում են․ աստղը դիմել է դատարան
    Քիմ Քարդաշյանը մտահոգվելու նոր առիթ ունի։ Հեռուստաաստղը դատի է տվել մի տղամարդու, ով բազմիցս հայտնվել է Քիմի տանը, նրան անվանել իր կինն ու նույնիսկ մեկ անգամ նրան ադամանդե մատանի է ուղարկել: Դատական ​​փաստաթղթերում ասվում է, որ ռեալիթի հեռուստաաստղը խոստովանել է, որ Ջոմոնի Վիկտոր Զիգլերը սկսել է հետապնդել իրեն անցյալ ամիս: Այս մասին հայտնում է TMZ հրատարակությունը։ Գործով դատական ​​նիստ է նշանակվել հաջորդ ամիս։
    21:50
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին մարմնում թաքցրել էր կասկածելի փաթեթ
    2023 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տվյալները, անձնական խուզարկության է ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն: Վերջինս քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացրել է մարմնում թաքցված փաթեթ: Ինչպես հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, փաթեթում առկա է եղել բջջային հեռախոս, որին կպչուն ժապավենով ամրացված են եղել անլար ականջակալ և ընդհանուր 2,7 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով առանձնացված ևս 2 փաթեթ: Возможно, это изображение телефон Нет описания фото.
    21:40
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առողջության պարտադիր ապահովագրության մասին․ մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի․ Տիգրան Ջրբաշյան
    Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի` ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահական համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության` չհանգեցնելով, սակայն, համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը Առողջապահության ընթացիկ ծախսերը որպես ՀՆԱ մասնաբաժին դիտարկելիս` կարելի է նկատել, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով, 2020 թվականին Հայաստանի ցուցանիշը (ՀՆԱ-ի 12%) գերազանցում է այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են Իսրայելը (8%), Իտալիան (10%), Ֆինլանդիան (10%), և համադրելի է Ֆրանսիայի (12%) կամ Գերմանիայի (13%) ցուցանիշների հետ (ավելին տե'ս https://apps.who.int/nha/database/Select/Indicators/en): Միևնույն ժամանակ, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող առողջապահական ծախսերը (և' պետական, և' մասնավոր) ավելացել են շուրջ 20 անգամ` 26 դոլարից (2000 թվականին) հասնելով 524 դոլարի 2019 թվականին: Արդյունքում, ներկայումս առողջության պահպանման գինը Հայաստանում զգալիորեն գերազանցում է տարածաշրջանային այլ երկրներում համանման ցուցանիշները. այդ ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես Վրաստանի (291 դոլար), այնպես էլ Ադրբեջանի ցուցանիշները (193 դոլար): Այսպիսով` իրապես կարիք կա նախաձեռնել առողջապահական համակարգի բարեփոխում, որի թիրախը պետք է լինի համակարգի արդյունավետության բարձրացումը, մասնավորապես` քաղաքացիների անձնական միջոցներից ծախսվող գումարների ճիշտ ուղղորդումը և կառավարումը: Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ պետական բյուջեից հատկացումները կազմում են առողջապահական ծախսերի միայն փոքր մասը՝ 2019 թ. տվյալներով` շուրջ 15%-ը: Այսինքն` համակարգի ֆինանսավորման հիմնական բեռը` ծախսերի շուրջ 85%-ը, հոգում է բնակչությունը` իր անձնական միջոցներից ծախսերի հաշվին (անգլերեն` out-of-pocket expenses): Պետք է նշել, որ, օրինակ` հարևան Վրաստանում 2019 թ. բնակչության անձնական միջոցների բաժինն առողջապահության վրա կատարվող ընդհանուր ծախսերում կազմել է մոտ 47%` ունենալով նաև նվազման միտում, Հայաստանի հետ նույն եկամտային խմբին պատկանող` միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում` 32%, իսկ համաշխարհային միջինը շուրջ 19% է (ավելին տե'ս https://data.worldbank.org/indicator/SH.XPD.OOPC.CH.ZS): Առողջապահության վրա կատարվող ծախսերի ֆինանսավորման աղբյուրներից բացի` անհրաժեշտ է անպայմանորեն անդրադառնալ համակարգի արդյունավետության և արտադրողականության խնդրին, որը, առողջապահական համակարգի հիմնական ցուցանիշների համաձայն, ակնհայտորեն ցածր է, մասնավորապես՝ 1. Դեռևս 2015 թվականին Հայաստանը 1,000 բնակչի հաշվով ունեցած հիվանդանոցային մահճակալների հաշվով` 4.2, ավելի քան 1,5 անգամ գերազանցում էր աշխարհի միջին ցուցանիշը` 2.7։ Հայաստանի այս ցուցանիշը համեմատելի է Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների, դրանցից` Հունաստանի (4.2), Լյուքսեմբուրգի (4.3), Շվեյցարիայի (4.4) հետ, և գերազանցում է այնպիսի երկրների համանուն ցուցանիշը, ինչպիսիք են Շվեդիան (2.1), Նորվեգիան (3.5) ու Դանիան (2.6) (ավելին տե'ս https://data.worldbank.org/indicator/SH.MED.BEDS.ZS...)։ 2. 1,000 բնակչի հաշվով բժիշկների քանակով Հայաստանը (4.4 բժիշկ 1,000 բնակչի հաշվով) գերազանցում է ինչպես աշխարհի միջին ցուցանիշը (1.7), այնպես էլ միջինից բարձր (2.3) և բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (3.7) (ավելին տե’ս https://data.worldbank.org/indicator/SH.MED.PHYS.ZS...)։ Միևնույն ժամանակ, առողջապահության համակարգի արդյունավետության տեսանկյունից, Հայաստանը բախվում է լուրջ խնդիրների, դրանցից` 1. 2019 թ․-ին ոչ վարակիչ հիվանդություններից (որը ընդհանուր մահացության մասնաբաժնում կազմել է ավելի քան 93%) մահացության հարաբերական գործակիցը հասել է 829-ի` 1990 թ.-ի 528-ի փոխարեն։ Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես աշխարհի միջին (73% ընդհանուր մահացության մասնաբաժնում), այնպես էլ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (85% ընդհանուր մահացության մասնաբաժնում). 2. Առողջապահության որակի և հասանելիության ինդեքսով (անգլերեն` Healthcare Access and Quality index) Հայաստանի ցուցանիշը 2016 թ.-ին 71, իսկ 2019 թ.-ին արդեն 63,2 էր։ Թեև այս ցուցանիշով Հայաստանը փոքր-ինչ գերազանցում է Ադրբեջանին և Վրաստանին (համապատասխանաբար 57,2 և 53,3), սակայն, հաշվի առնելով առողջապահության գինը, Հայաստանը գին/որակ հարաբերակցությամբ զգալիորեն զիջում է իր հարևաններին։ Վերջին 30 տարիների ընթացքում առողջապահության համակարգի բարեփոխումներն իրականացվել են` առանց վերջինիս արդյունավետությունը և արտադրողականությունը թիրախավորելու` նպատակ ունենալով պահպանել համակարգն այն տեսքով, ինչպիսին կա` մեծացնելով նաև դրան առնչվող քանակական ցուցանիշները։ Դրա հետևանքով ներկայումս Հայաստանում առկա է իրավիճակ, երբ հիվանդանոցների, բժիշկների, մահճակալների հարաբերական քանակով Հայաստանը գերազանցում է եվրոպական զարգացած երկրների մեծ մասին, իսկ առողջապահության արդյունավետության տեսանկյունից` զիջում իրենից ավելի քիչ զարգացած երկրներին։ Իմ կարծիքով` պետական ֆինանսավորումը «կոնսերվացնում» է համակարգի անարդյունավետությունը, և առողջապահության ծախսերի մեջ պետական մասնաբաժնի հետագա ավելացումն էլ ավելի է խորացնելու այս խնդիրը։ Մեր թիմի հաշվարկներով` կա հնարավորություն Հայաստանի առողջապահության ծախսերը կրճատել մոտավորապես 40%-ով, եթե ՀՆԱ մասնաբաժնում ցուցանիշը դարձնենք համեմատելի Վրաստանի հետ։ Այդ դեպքում, քաղաքացիների անձնական միջոցներից կատարվող ծախսերը կկրճատվեն մոտ 3 անգամ, որին հնարավոր կլինի հասնել այդ գումարի ավելի արդյունավետ և ուղղորդված ծախսելու դեպքում։ Համոզված եմ, որ, արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավոր ապահովագրական ընկերություններն այս խնդիրը կարող են լուծել շատ ավելի թիրախային՝ մասնավոր-պետություն համագործակցության միջոցով։ Ելնելով թվարկված խնդիրներից ու ներկա իրավիճակից` առողջության ապահովագրության համակարգն անհրաժեշտ է ներդնել փուլային եղանակով` հաշվի առնելով կամավոր ապահովագրվածների քանակը, քաղաքացիների օբյեկտիվ բնութագիրը և եկամուտների չափը` դրանցից կախված կիրառելով տարբերակված մոտեցում։ Առողջության ապահովագրության փուլային եղանակով ներդրման շրջանակներում մասնավորապես անհրաժեշտ է` - առաջին փուլում սահմանել, որ առողջապահության կամավոր ապահովագրության ծախսը կարող է դիտարկվել որպես եկամտահարկի հարկվող բազայի նվազեցում, - սահմանել առողջության պարտադիր ապահովագրության պարտավորություն այն մարդկանց համար, որոնց եկամուտը գերազանցում է որոշակի սահմանաչափը, կամ որոնք ունեն սահմանված չափը գերազանցող անշարժ կամ շարժական գույք, արժեթղթեր և այլն (նույն մոտեցմամբ, ինչպես առաջարկում էի սահմանել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը): Այդ չափանիշներից ելնելով` կիրառել պետական համաֆինանսավորման տարբերակված մոտեցում: Առաջին փուլով առողջապահական ապահովագրություն ստացող անձինք այլևս չեն օգտվի պետական ֆինանսավորումից, ինչը հնարավորություն կընձեռի պետական միջոցներն ուղղել բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առողջության պահպանմանը և առողջապահական ծախսերի ծածկմանը։
    21:37
    25.01.23
    Ավելին
  • Հասարակական
    «Դիտավորյալ սպանել են տղաներին». հրդեհի պատճառով մահացած զինծառայողների հարազատները հարցեր ունեն
    Ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ, այլ կանխամտածված սպանություն: Բանակային ողբերգության զոհերի հարազատները, որոնց հետ խոսել են «Հայլուր»-ի թղթակիցները, պնդում են՝ Ազատ գյուղի զինվորական կացարանը հրդեհվել է սահմռկեցուցիչ սպանության հետքերը վերացնելու համար: Զոհերից մեկի՝ Արամ Մանուկյանի հարազատները կարծում են, որ տղաներին թունավորել- սպանել են ու հետո կրակի տվել կացարանը: Նրանք կասկածանքով են ընդունում պաշտոնական վարկածը:
    21:30
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արոնյանը կրկին կիսել է միավորը. Tata Steel
    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Ռիչարդ Ռապպորտի հետ: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Արոնյանն այժմ 10 հնարավորից ունի 5,5 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են: Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
    21:20
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Էստոնիան կկատարի ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան
    Մոսկվան շարունակում է Էստոնիայի կողմից Ֆինլանդական ծոցում հարակից գոտի ստեղծելու հարցը, հույս ունենալով, որ Տալլինը կհետևի 1982 թվականին ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիային և չի խոչընդոտի ռուսական նավերի անցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էստոնիայի իշխանությունները դիտարկում են Ֆիննական ծոցում հարակից գոտի մտցնելու հարցը՝ երկրի տարածքային ծովի ելակետից 24 ծովային մղոն հեռավորության վրա։ Ըստ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուի, դա թույլ կտա վերահսկել երկրի օրենսդրության համապատասխանությունը և դրական ազդեցություն կունենա անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և ծովում հայտնաբերված հնագիտական ​​և պատմական արժեք ներկայացնող օբյեկտների պաշտպանության վրա:
    21:20
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալն ազատվել է պաշտոնից
    Գրիգոր Մինասյանի հրամանով՝ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանն ազատվել է պաշտոնից:
    21:10
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ստյոպա Մկրտչյանը չի տեղափոխվի «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբ
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը չի միանա ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդին»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ստյոպա Մկրտչյանը ուսումնամարզական հավաքի ընթացքում հեռանում է ակումբի ճամբարից: Սակայն նա լավ տպավորություն է թողել մարզչական շտաբի վրա, «Պարի ՆՆ»-ն կշարունակի հետևել նրան»: Ստյոպա Մկրտչյանը նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում տոնել է 2022 թվականին` Չեռնոգորիայի դեմ երևանյան խաղում, որտեղ ազգային ընտրանին նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին: 2021 և 2022 թվականներին պաշտպանը հանդես է եկել ԲԿՄԱ և «Արարատ-Արմենիա» ակումբներում:
    21:00
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բայդենը հանդես կգա Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությամբ
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 25-ին հանդես կգա Ուկրաինային աջակցելու հայտարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Սպիտակ տանը: Ըստ Սպիտակ տան հրապարակման՝ նախագահը հայտարարություն կանի Ուկրաինային օգնությունը շարունակելու մասին:
    20:50
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի հարավում երկրաշարժ է գրանցվել
    Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա առողջարանային նահանգում հունվարի 26-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը: Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
    20:40
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շիրակի մարզպետը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
    Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։ Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների եւ հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որեւէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ եւ փորձառու համախոհներ։ Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին` ցուցաբերած բարձր արհեստավարժության եւ հետեւողական աշխատանքի համար։ Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ` որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը` սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։ Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։ Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին` մաղթում եմ առաջընթաց եւ զարգացում։ Հարգանքով՝ Նազելի Բաղդատարյան»։
    20:30
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական Անդերգրաունդը եկել է իշխանության և իր գոյությունը պահպանելու համար ունի մեկ եղանակ․ Ստեփան Դանիելյան
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ ««Անդերգրաունդն» առաջացել է անգլերեն «underground» բառից, որի իմաստներից մեկը «ընդհատակն» է։ «Անդերգրաունդ» ասելով հասկանում ենք ժամանակակից արվեստի այն ուղղությունները, որոնք հակադիր են զանգվածային մշակույթին և պաշտոնական ու զանգվածային լրատվամիջոցներում քիչ են լուսաբանվում։ Դա ունի շատ կոնկրետ պատճառներ։ Այդ ուղղությունները չեն տեղավորվում ընդունված նորմերի ու բարոյականության պատկերացումներում՝ ոչ նորմատիվային բառապաշար են պարունակում, տիրող գաղափարախոսություններն ու պատկերացումները մերժում են, պարունակում են ընդվզման կոչեր և այլն։ Եթե ավելի կարճ ձևակերպենք, դա այն ամենի մերժումն է, ինչն ընդունված է հասարակությունում որպես նորմ։ «Մերժում» բառն առանցքային է։ «Մերժումը» երբեմն մտքի թռիչք է և բոլոր «ցանկապատերի» ավերում։ Դա երիտասարդներին բնորոշ մերժումն է, որից հետո սկսվում է ինքնահաստատում՝ հասունացման փուլ՝ վերաարժեքավորումներով, սակայն, միևնույն ժամանակ, «հատակում» հայտնվելու վտանգ է իր մեջ պարունակում։ Ցանկացած նորմատիվային կանոնի, կամ հասարակության համար կարևոր արժեքի մերժման վրա կառուցված ընդհանրությունը ձևավորում է իր ենթամշակույթը կամ կոնտրմշակույթը։ Ֆրանսիացի սոցիոլոգ Միշել Մաֆեսոլիվը այդ խմբերի համար օգտագործում է «քաղաքային ցեղախմբեր» եզրը։ Սոցիոլոգիայում նաև օգտագործվում է fandom` «ֆանատներ» արտահայտությունը։ Եթե ուշադիր լինենք Հայաստանում կատարվող իրադարձություներին, ապա կարող ենք նկատել, որ ձևավորվել է fandom՝ մարդկանց շրջապատ, որոնք ցանկանում են իրենց տարանջատել հանրությունից՝ ձևավորելով ենթամշակույթ։ Նախկին «Հեղափոխականներն» ունեն իրենց շրջապատը, իրենց ֆաները, ժխտում են այն ամենը, ինչը եղել է մինչև իրենց։ Եթե հետևենք «հեղափոխականների» քննարկումներին, Անդերգրաունդի վերածված Ազգային ժողովի ելույթներին, ապա տրամաբանական ու փաստարկված ելույթների փոխարեն կարող ենք լսել էմոցիոնալ ու ագրեսիվ ելույթներ: Հայկական «հեղափոխականության» հիմնական առանձնահատկությունն այն է, որ իշխանության եկած Միլյոն չի կարողանում ձևավորել պետական գաղափարախոսություն, բոլորի համար ընդունելի նորմեր, հասկանալի աշխարհայացք: Անդերգրաունդի բնական միջավայրը հատակն է, որտեղ նրանք կարողանում են իրենց Մերժման միջավայրը ստեղծել ու դա չտարածել հանրության մեջ: Հայկական Անդերգրաունդը եկել է իշխանության և իր գոյությունը պահպանելու համար ունի մեկ եղանակ, Հանրությանը վերածել Անդերգրաունդի՝ արժեքազուրկ միջավայրի, իսկ նրանք, ովքեր դրա հետ համաձայն չեն, իրենք պետք է տեղափոխվեն նկուղներն, իրենց պահպանելու համար…և, տեղափոխվում են»:
    20:20
    25.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փարիզում չեն հասկանում Փաշինյանի քայլերը. Ելիսեյան պալատի կարևոր հյուրը Հայաստանում «անցանկալի անձ» է
    Այս ռեպորտաժում բացառիկ մանրամասներ կան Լաչինի միջանցքի հարցով Ելիսեյան պալատում տեղի ունեցած քննարկումից: Մակրոնն ընդունում է, որ Եվրոպական Միության արձագանքը Լաչինի միջանցքում տեղի ունեցողին բավարար չէ:
    20:15
    25.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքում. համայնքային ոստիկանների բացահայտումը
    Կապանի և Մեղրիի բաժինների համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատումների դեպքեր։ Մասնավորապես, հունվարի 19-ին Մեղրիի բաժին են հրավիրվել Սյունիքի մարզում բնակվող երկու տղամարդ։ Նրանք խոստովանել են, որ հունվարի 15-ին իրենք են բենզասղոցով կտրել Ագարակ քաղաքի Աբովյան փողոցի ծառերից մեկը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մյուս դեպքում՝ Կապանի համայնքային ոստիկանները ստուգել են Սյունիքի մարզում բնակվող մի տղամարդու վարած մեքենան, որը բեռնված էր փայտանյութով։ Պարզվել է, որ նա Կապանի հարակից անտառից, առանց թույլտվության, հատել է բոխի։ Բենզասղոցը մեքենայում էր։ «ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։
    20:10
    25.01.23
    Ավելին