Լրահոս
2023-01-25
-
ԻրավականՏանը խոշոր չափերի թմրանյութ էր պահում. Չարենցավանի իրավապահների բացահայտումըՀունվարի 19-ին Չարենցավանի ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս համայնքի 8-րդ փողոցի իր տանը 56-ամյա մի տղամարդ պահում է խոշոր չափերի թմրանյութ: Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց խուզարկել նշված տունը: Հունվարի 21-ին կատարված խուզարկության ժամանակ 56-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակից իրավապահներին ներկայացրեց պոլիէթիլենային 2 փաթեթ՝ մոտ 180 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներով: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին20:0025.01.23 -
ԱշխարհՍաակաշվիլին կորցնում է գիտակցությունը. Վրաստանի 3-րդ նախագահը կարող է չքայլել ու չշարժվելԹբիլիսիի քաղաքային դատարանը վարույթ է ընդունել Վրաստանի երրորդ նախագահ Սահակաշվիլիին ազատ արձակելու՝ փաստաբանների միջնորդությունը: Պատճառն այն է, որ ամերիկացի վնասվածքաբան-օրթոպեդները պնդում են, թե Սաակաշվիլիին մի քանի վիրահատություն է անհրաժեշտ, եթե դրանք չարվեն, վարդերի հեղափոխության առաջնորդը կանշարժանա, չի կարողանա անգամ քայլել:Ավելին19:5025.01.23 -
ԱշխարհՈւկրաինական Խերսոն նավահանգստում թուրքական նավ է խոցվելԹուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի Խերսոն նավահանգստում գտնվող թուրքական Tuzla անվամբ նավը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է denizhaber.com-ը: Նշվում է, որ նավը Խերսոն նավահանգստում է գտնվում շուրջ մեկ տարի՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները սկսելուց ի վեր: Նավի խոցման հետևանքով տուժածներ չկան:Ավելին19:4025.01.23 -
ԱշխարհԻրանն ավարտել Է ՇՀԿ-ին անդամակցության գրանցման բոլոր իրավական գործընթացներըԻրանի Մեջլիսը հավանություն է տվել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով երկրի պարտավորությունների հուշագրի օրինագծին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է IRNA գործակալությունից: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 161 պատգամավոր, 3 խորհրդարանական ձեռնպահ Է մնացել, 2-ը՝ դեմ քվեարկել։ Այսպիսով, Իրանն ավարտել է ՇՀԿ-ին անդամակցության գրանցման համար անհրաժեշտ բոլոր իրավական գործընթացները։ Խորհրդարանական գործերով փոխնախագահի տեղակալ Ալի Ադյանին հայտնել է, որ նախագիծն առաջարկվել է Արտաքին գործերի նախարարության կողմից, այն ստացել է կառավարության անդամների աջակցությունը, որից հետո ուղարկվել է խորհրդարան՝ հաստատման: «Իրանի անդամակցումը ՇՀԿ-ին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական, սոցիալական և միջազգային հարցերի տեսանկյունից, հատկապես այն պատճառով, որ այդ հնարավորությունն Իսլամական Հանրապետությանը թույլ կտա հաղթահարել անօրինական պատժամիջոցները և ընդլայնել տնտեսական դիվանագիտությունը», - հայտարարել է Ալի Ադյանին: 2005 թ.-ից Իրանը հանդիսանում է ՇՀԿ-ում դիտորդ պետություն: Տարածաշրջանային այս կազմակերպությանը երկրի անդամակցության գործընթացը սկսվել է 2021թ.-ին: 2022 թ. սեպտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը Սամարղանդում ստորագրել են երկրի պարտավորությունների մասին հուշագիր, որպեսզի Իրանը ՇՀԿ-ի անդամ պետության կարգավիճակ ստանա, որից հետո վերջնական որոշում է կայացվել Իրանին այդ կարգավիճակը տրամադրելու վերաբերյալ։ 2022 թ. նոյեմբերի 27-ին Մեջլիսն ընդունել է ՇՀԿ-ին Իրանի միանալու մասին օրինագիծը։Ավելին19:3025.01.23 -
ԱշխարհBRICS-ի` օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում կքննարկվի միասնական արժույթի ստեղծումըՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ BRICS-ի արժույթի ստեղծման նախաձեռնությունը կքննարկվի Հարավաֆրիկյան Հանրապետությունում օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Հենց այդ ուղղությամբ իրականացվում են նախաձեռնություններ, որոնք հնչել են վերջերս, բառացիորեն օրերս. դրանք վերաբերում են BRICS-ի շրջանակներում, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների հանրության շրջանակներում սեփական արժույթների ստեղծման շուրջ մտածելու անհրաժեշտությանը», - ասել է Լավրովը լրագրողներին՝ ամփոփելով Անգոլայի նախագահի հետ բանակցությունների արդյունքները։ Նախարարը հավելել է, որ «այդ մասին, մասնավորապես, անպայմանորեն խոսք կլինի BRICS-ի գագաթնաժողովում, որը օգոստոսի վերջին տեղի կունենա ՀԱՀ-ում»: Գագաթնաժողովին կհրավիրվեն նաև մի խումբ աֆրիկյան երկրներ։ BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:Ավելին19:2025.01.23 -
Հրդեհ Վանաձոր քաղաքի անտառամերձ հատվածումՀունվարի 25-ին, ժամը 16։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին՝ անատառամերձ հատվածում, խոտածածկույթ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անռատամերձ հատվածում այրվում է մոտ 9 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։11-ին, մարվել՝ 18։21-ին։Ավելին19:1025.01.23 -
ԻրավականՊարեկները բացահայտել են թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքըՀունվարի 22-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Ազատության պողոտայի և Պարույր Սևակի փողոցի խաչմերուկում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 33 և 35 տարեկան երկու տղամարդու՝ երկուսն էլ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ: 35-ամյա տղամարդու վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: 33-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և երկու փաթեթ: Ըստ նրա՝ փաթեթներում մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ են: 35-ամյա տղամարդու ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա հայտնեց, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին:Ավելին19:1025.01.23 -
ԱշխարհՊերուում ցուցարարների և իրավապահների միջև դարձյալ բախումներ են տեղի ունեցել նախագահի կողմից հաշտության կոչերից հետոՀազարավոր ցուցարարներ դուրս են եկել Պերուի մայրաքաղաք Լիմայի փողոցներ: Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Բախումներից ժամեր առաջ Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն ցուցարարներին «հրադադարի» կոչ էր արել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Լրատվամիջոցի տվյալներով՝ հունվարի 24-ին Լիմայում կայացած հակակառավարական բողոքի ցույցը ամենախոշորն էր և ամենակատաղին: Ցուցարարները պահանջում են, որ Բոլուարտեն հրաժարական տա, անմիջապես ընտրություններ անցկացվեն, իսկ խորհրդարանը ցրվի: Մինչև անցյալ շաբաթ հակակառավարական ցույցերը տեղի էին ունենում հիմնականում Պերուի հարավային շրջաններում: Պերուում քաղաքական ճգնաժամ է առաջացել այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոն փորձում էր ցրել Կոնգրեսը, որպեսզի կասեցնի իր իմփիչմենթի հարցով երրորդ նիստը: Սակայն փոխարենը 2022 թ. դեկտեմբերի 7-ին պատգամավորները նրան իմփիչմենթ հայտարարեցին, և նա ձերբակալվեց: Կաստիլիոյին իշխանությունից հեռացնելուց հետո Պերուում լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին։ Դրանց մասնակիցները փակել են ճանապարհները, գրավել օդանավակայաններ, գրոհել իշխանության մարմինների և ուժային կառույցների շենքերը։ Դեկտեմբերից ի վեր բողոքի ակցիաների ընթացքում 56 մարդ է մահացել:Ավելին19:0025.01.23 -
ՀասարակականՄի շարք հասցեներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվիՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների մի շարք հասցեների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրությունից: Տվյալ ժամանակահատվածում կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների, Բաբայան փող. 18-40 համարների, Կենտրոն վարչական շրջանի՝ Վերին և Ներքին Անտառային, Գ. Էմինի, Սարմենի, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Կոնդի, Ֆրիկի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, Արամի նրբ. 5/1, Թամանյան 5, Բաղրամյան 3-26 համարների, Բաղրամյան 1-ին նրբանցքի, Մատենդարանի, Նախագահական և Պետական Ճարտարագիտական համալսարանի շենքերի ջրամատակարարումը:Ավելին18:5025.01.23 -
Տարածաշրջան«Սեղանին պիտի դրվի ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման հարցը». BloombergԱմերիկյան «Bloomberg» գործակալությունն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերություններին՝ նշելով որ դաշինքի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հակառակ պարագայում, ըստ ամերիկյան լրատվական գործակալության հրապարակած հոդվածի, պետք է օրակարգ բերվի Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը: Հոդվածում նշվում է նաև, որ Էրդողանն իր ազգայնական ընտրողների աջակցության կարիքն ունի նաև առաջիկայում կայանալիք ընտրություններից առաջ, ուստի նա այդ ուղղությամբ քայլ չի անի։ Ըստ հրապարակման՝ Թուրքիայի համառությունը ոչ միայն վտանգում է սկանդինավյան երկրների անդամակցության նպատակները, այլև՝ Եվրոպայի անվտանգությունը: «Bloomberg»-ի խմբագիրների առաջարկի համաձայն՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է ճնշեն Էրդողանին, որպեսզի նա հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ամենաուշը մինչև մայիսի 18-ը: Եթե Թուրքիան դիմադրի, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է պատասխան տա՝ դադարեցնելով F-16 կործանիչների վաճառքը Անկարային: ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի Թուրքիայի մասնակցությունը համատեղ աշխատանքներին, զորավարժություններին, և Էրդողանը չպետք է մասնակցի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին:Ավելին18:4025.01.23 -
ՍպորտՊաշտոնական․ Ուրարտուն հայտարարել է նոր տրանսֆերի մասին«Ուրարտուն» նորեկ ունի։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Ռաֆայել դա Սիլվայի հետ։ 30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինո», «Սեարա», «Վիկտորիա» և «Բոտաֆոգո» ֆուտբոլային ակումբներում։ Ողջունում ենք Ռաֆայելին մեր ակումբում և մաղթում հաջող ու հաղթական ելույթներ։ Նշենք, որ բրազիլացին հանդես կգա 35 համարի խաղաշապիկով»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։Ավելին18:3025.01.23 -
Շոու բիզնեսԴրեյքի համերգի ժամանակ երկրպագուն ընկել է պատշգամբիցԴրեյքի ելույթի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել։ Ռեփերի երկրպագուներից մեկն ընկել է թատերապատշգամբից. ինքը՝ արտիստը, չի նկատել, թե ինչ է տեղի ունեցել, սակայն մի քանի վայրկյան անց նրա մոտ է վազել նկարահանող խմբի անդամը և հայտարարել, որ անհրաժեշտ է դադարեցնել շոուն։ Ըստ TMZ-ի՝ երկրպագուն գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Միջադեպից հետո նրան տեղափոխել են Հարլեմի հիվանդանոց։ Ըստ հրապարակման՝ տղամարդը չի տուժել, վնասվածքներ չի ունեցել։Ավելին18:2025.01.23 -
ԱրցախԱրցախում գազամատակարարումը մասնակի վերականգնվել էԱրցախի Հանրապետությունում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր ժամը 17.00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով»,- նշված է Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին18:1025.01.23 -
ՍպորտՀայտնի է Ռոնալդուի և Մենդեշի կոնֆլիկտի պատճառըՀայտնի են դարձել «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և նրա գործակալ Ժորժե Մենդեշի միջև կոնֆլիկտի մանրամասները։ Ինչպես հայտնում է El Mundo-ն, Ռոնալդուն գործակալին վերջնագիր է ներկայացրել նոր ակումբի փնտրտուքների համար։ Ռոնալդուն ցանկանում էր տեղափոխվել կա՛մ «Չելսի», կա՛մ «Բավարիա»։ Աղբյուրի համաձայն, այդ պահին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով Մենդեշը չի կարողացել համոզել ակումբներին պայմանագիր կնքել հարձակվողի հետ: Նշվում է, որ Ռոնալդուն անհաջողության դեպքում գործակալին սպառնացել է հեռացնել աշխատանքից։ Գործակալն էլ Ռոնալդուին «խելագար» է անվանել։Ավելին18:0025.01.23 -
Հասարակական«Մալաթիա» տոնավաճառը կփակվի«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։ «Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել է ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 1–ին։Ավելին17:5025.01.23 -
ՔաղաքականՍեյրան Օհանյանը չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին․ Ագնեսսա ԽամոյանԻրավիճակի աբսուրդը. շոուների սիրահար եւ երկրի իրական օրակարգերից մշտապես հասարակությանը շեղել փորձող այս իշխանություններն, ինչպես արդեն հայտնի է, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել, ինքս երեկ ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ դրան, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեմ, հիմա աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, որովհետեւ վերջինիս մերժել են տրամադրել այդ թույլտվությունը (խոսքը Հայաստանի եւ Արցախի նախկին Պաշտպանության նախարարի մասին է, ով ունեցել է հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիություն)։ Ենթադրելի է, որ ԱԺ նիստն էլ է փակ լինելու ու ստացվում է՝ Սեյրան Օհանյանը, քանի որ չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին։Ավելին17:4025.01.23 -
Իրավական22 և 35 տարեկան քույրերը թմրամիջոցով փաթեթներ են տեղադրել մայրաքաղաքի տարբեր թաղամասերումՕրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են 22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։ Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։ Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին17:3025.01.23 -
ՏարածաշրջանՈւկրաինայի զինված ուժերը խոստովանել են Սոլեդարի կորուստը. AFPՈւկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին խոստովանել է Սոլեդարի կորուստը և քաղաքի անցումը ռուսական ուժերի վերահսկողության ներքո։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24 պարբերականից: «Ամիսներ տևած դժվարին մարտերից հետո ուկրաինական զինված ուժերը հեռացել են այնտեղից (խմբ.՝ Սոլեդարից) և քաղաքի մատույցներով նահանջել նախապես պատրաստված դիրքեր», - մեջբերել է Agence France-Presse գործակալությունը Չերևատիի խոսքը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը Սոլեդարի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին հաղորդել էր հունվարի 12-ին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ այս քաղաքի ամբողջական վերահսկողությունը թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները Արտյոմովսկում, այնուհետև արգելափակել և օղակի մեջ վերցնել այնտեղ մնացած ստորաբաժանումները:Ավելին17:2225.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանին ռազմական հանցագործության համար է մեղադրել Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ումՄարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Այսպես է Լաչինի միջանցքում ստեղծված դրությունը ԵԽԽՎ-ում ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:Ավելին17:1525.01.23