Լրահոս
2023-01-25
-
ՏնտեսականՈվքե՞ր են ՀՀ ամենախոշոր հարկ վճարողներըՊետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նա տարեկան վճարել էն է՝ վճարած մոտ 144 միլիարդ դրամ հարկերով: Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։ Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։ Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդ–ում ՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, վեցերորդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»–ն է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն յոթերորդն է, «Ջեյ թի այ Արմենիա»–ն ութերորդն է, «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ իներորդը, խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»։ Խոշոր հարկատուների ցանկը՝ այստեղ:Ավելին13:5225.01.23 -
ՏարածաշրջանԲաքվի մերձակայքում բնակիչները թունավորվում են մազութով և աղբով, Ալիևի «էկոակտիվիստները» լուռ ենՄինչ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ կանգնել է հումանիտար ճգնաժամի առաջ, Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրի հազարավոր բնակիչներ թունավորվում են մազութի և աղբի մեջ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված «բնապահպան ակտիվիստներ»-ը, սակայն, չնկատելու են տալիս իրենց իսկ քթի տակ առաջացած էկոլոգիական խնդիրը կամ էլ իրենց նպատակը այլ է՝ ահաբեկել խաղաղ բնակչությանը(այս դեպքում Արցախի), իսկ Սաբունչիում բնակիչները արդեն իսկ ահաբեկված են նախագահ Իլհամ Ալիևի նավթավերամշակման գործարանների թափոններով։ 627928.jpg (129 KB) Ադրբեջանցի լրագրողներից մեկը դեպքի վայրից ռեպորտաժ է պատրաստել «Սաբունչիի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով, որտեղ նշում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել։ Մոտակայքում գտնվում է չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակ, որտեղ բնակիչները աղբ ու կենցաղային թափոններ են թափում: 627929.jpg (171 KB) Տեղացիները պատմում են՝ ամռանը սարսափելի գարշահոտության պատճառով, որով ներծծված է այդ տարածքը, Սաբունչիում շնչելը պարզապես անհնար է։ Թվում է, թե աշնանը և ձմռանը բնակիչների համար պետք է լինի մի քիչ ավելի հեշտ, բայց իրականում վիճակն ավելի վատանում է։ «Նույնիսկ մի փոքր անձրևը ջրհեղեղ է առաջացնում։ Լճակի ջրանցքը լցված է աղբով և թափոններով: Նույն պատկերն է ձյան հալվելուց հետո։ Աշնանը և ձմռանը անելանելիությունից մենք պարզապես փակում ենք մեր տները, հեռանում այնտեղից և գիշերում հարազատների մոտ»,- պատմում է բնակիչներից մեկը։ Դեպքի վայրում գտնվող լրագրողը նկարագրել է Սաբունչիում ստեղծված իրավիճակը։ 627921_src.jpg (155 KB) «Մի քանի երեխաներ մեր աչքի առաջ խաղում էին աղբ արտանետող մազութի լճակի մոտ։ Հանդիպելով մեր տարակուսած և հարցական հայացքին՝ տեղացիները, ձեռքերը այս ու այն կողմ պարզելով, ասացին, որ իրենց միշտ վտանգ է սպառնում։ Եվ խոսքը միայն նավթի մասին չէ, որը ցանկացած պահի կարող է բռնկվել: Ցեխի պատճառով գրունտային փողոցները պարզապես անանցանելի են դարձել»,- նշում է լրագրողը։ Բնակիչները հույսները կորցրել են, թե խոստումներով կերակրող իշխանությունները երբևէ կլուծեն Սաբունչիում ահագնացող խնդիրը և հարց էլ չի առաջանում, թե ինչո՞ւ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» բողոքի ցույց չեն անցկացնում տարիներ շարունակ չլուծված խնդիրը բարձրաձայնելու համար։ 324996094_2033617256834990_6930430120011241108_n.jpg (153 KB) Ադրբեջանում լուրջ բնապահպանական խնդրի մասին ահազանգող հոդվածը հրապարակել էր Haqqin.az կայքը, սակայն որոշ ժամանակ անց, հոդվածը հասկանալի պատճառներով հեռացվեց կայքից: 325433020_685562773354352_3271825114304579320_n.jpg (223 KB)Ավելին13:4525.01.23 -
Արտաքին քաղաքականությունԼաչինի հարցը՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում. պահանջում են կոշտ արձագանքել ԲաքվինՄեծ Բրիտանիայի Համայնքների պալատը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու հումանիտար իրավիճակը Արցախում: Վեսթ-մինսթերյան դահլիճում Համայնքների պալատի ներկայացուցիչները կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը ավելի կոշտ արձագանքել Ադրբեջանի իշխանությանը: Նրանք իրենց ելույթներում նշել են, որ ճանապարհի փակ լինելու պատճառով Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար մարդ պաշարման մեջ է, չի ստանում անհրաժեշտ պարենը, դեղորայքը:Ավելին13:3725.01.23 -
ՔաղաքականԱռաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնիցՀՀ նախագահի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:Ավելին13:3025.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱրմեն Գևորգյանը կարևորել է ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելըԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ։ Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում կարեւորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրորդ գագաթնաժողովում տեղական եւ տարածաշրջանային հարցերի ու խնդիրների քննարկումը: Զրուցակիցները փաստել են նաեւ, որ ԵԽ անդամ մի շարք երկրներում արձանագրվում են տեղական ժողովրդավարության հետ կապված անթույլատրելի խնդիրներ, որոնք հակասում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կոնգրեսի կողմից ԵԽ անդամ պետություններում արձանագրված տեղական ժողովրդավարության վերաբերյալ փաստերը եւ հանգամանքները պետք է ուշադրության լուրջ առարկա դառնան ԵԽ բոլոր մարմինների կողմից: Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին եւ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Ըստ էության, Ադրբեջանի կողմից շրջափակումը ժողովրդավարության դեմ ադրբեջանական իշխանությունների պայքարի միակ դրսեւորումը չէ: Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը, հատկապես, որ ամեն ինչից զատ՝ վերջերս ադրբեջանական իշխանությունների կողմից նկատվում են նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության միտումներ: Կողմերը երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու ինտենսիվ համագործակցությունը ԵԽԽՎ եւ Կոնգրեսի միջեւ:Ավելին13:2225.01.23 -
Քաղաքական100 դիտորդ՝ Եվրամիությունից կկտեղակայվեն նաև Նախիջևանի հատվածումԵվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Նախիջևանի երկայնքով, կտեղակայվի առաջիկա շաբաթներին: «Լուրեր»-ին այս տեղեկությունը հայտնել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից։ Քաղաքացիական առաքելությունում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից՝ փորձագետներ և դիտորդներ: Նրանք տեղում կաշխատեն երկու տարի:Ավելին13:1525.01.23 -
ԻրավականԻնչ փուլում է «Սուրմալուի» պայթյունի գործը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ հասարակությունը փորձում է հասկանալ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով 15 զինվորի մահվան հանգամանքները, մոտ 6 ամիս առաջ Երեւանի կենտրոնում՝ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները դեռեւս մնում են չբացահայտված։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն, ապա հրդեհ բռնկվեց, որը մի քանի օր շարունակ չէին կարողանում մարել, զուգահեռաբար իրականացվում էին որոնողական աշխատանքներ։ Պայթյունի հետեւանքով 16 մարդ զոհվեց, 62 հոգի վիրավորվեց։ Պայթյունից 12 օր հետո հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործով 4 անձ ձերբակալվել է, որոնցից 3-ը տնտեսվարողներն են, 4-րդը՝ «Սուրմալուի» փոխտնօրենը։ Վարձակալներից մեկին ու փոխտնօրենին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»: Գլխավոր դատախազությունից մեր հարցին, թե ինչ փուլում է հարուցված քրեական գործի քննությունը, պատասխանեցին, որ դեռեւս նախաքննություն է ընթանում, մեղադրյալներից որեւէ մեկն այս պահին անազատության մեջ չէ, 4 օր առաջ դատարանը հրաժարվել է երկարաձգել կալանավորված միակ մեղադրյալի կալանքի ժամկետը, եւ նա ազատ է արձակվել։ Դատախազությունը, որն օրական մի քանի հաղորդագրություն է ուղարկում քաղաքական դաշտի հետ կապված մեղադրանքներով, այս գործով չի բացահայտում մեղադրյալների ինքնությունը։ Մեղադրյալներից 3-ի պաշտպանությունն իրականացնում է «Ալեքսանյան-Ղարագյոզյան» փաստաբանական գրասենյակը։ Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը հրաժարվեց գործի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալուց, քանի որ պաշտպանյալներից թույլտվություն չունեն։ Ինչ վերաբերում է «Սուրամալուի» սեփականատեր 86-ամյա Ռազմիկ Զախարյանին, ապա դատախազությունից փոխանցեցին, որ այս գործով մեկ անգամ հարցաքննվել է որպես վկա»:Ավելին13:0725.01.23 -
Արտաքին քաղաքականությունԵգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով կժամանի ՀայաստանՏարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը: «Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»,-ասաց Մարգարյանը: Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում: Հայաստան այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Վարչության պետի խոսքով՝ սա երկար սպասված այց է, նախաձեռնությունը, հրավերը եղել է հայկական կողմից: Այս այցին նպաստել է նաև նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս. Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) շրջանակներում այդ մասին ևս խոսվել է: Աղասի Մարգարյանի խոսքով՝ նախագահի այդ այցը հնարավորություն է տվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանին էլ ավելի մեծ ջանքեր ներդնել, որ այցը ստացվի:Ավելին13:0025.01.23 -
ԻրավականՀամագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբՀունվարի 24-ին` ժամը 10.50-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են: Աշտարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուր գյուղի դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էր 23-ամյա համագյուղացին: Նա Բազմաղբյուր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով ծալովի դանակ: Երիտասարդը խոստովանել է, որ ինքն է դանակահարել 32-ամյա համագյուղացուն: Բազմաղբյուրցի 23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:Ավելին12:5425.01.23 -
ԻրավականՄովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ․ ԱբրահամյանՉնայած արդեն երկրորդ օրն է՝ առանձին լրատվամիջոցների մեկնաբանություններ եմ փոխանցում Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, սակայն բանավոր հարցումները չեն դադարում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հարկ եմ համարում հայտնել հետևյալը. Ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։ Դրանիցից մեկը, կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն՝ նաև առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել, այդպիսիք լինելու դեպքում սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի։Ավելին12:4925.01.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային M1 Abrams, իսկ Գերմանիան՝ Leopard տանկեր մատակարարելու որոշման մասին. ԶԼՄ-ներԱրևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է ամերիկյան M1 Abrams տանկերն Ուկրաինա ուղարկելու հարցը։ Նախկինում Վաշինգտոնը հրաժարվում էր Կիևին տրամադրել նման տեխնիկա, սակայն այժմ, ըստ երևույթին, փոխել է իր դիրքորոշումը, որպեսզի Գերմանիայի կառավարությանը դրդի գերմանական Leopard-2 տանկեր մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ Վաշինգտոնը շուրջ 30 M1 Abrams տանկ կուղարկի Ուկրաինա: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ դա կարող է տեղի ունենալ արդեն իսկ այս շաբաթ: Տանկերի մատակարարման հստակ ժամկետները պարզ չեն, սակայն դրանք արդյունավետ օգտագործելու համար ուկրաինացի զինվորականները դեռ մի քանի ամիս պետք է վերապատրաստում անցնեն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում նշել է, որ Abrams տանկերը շահագործելը և պահպանելը բավական թանկ է: Բեռլինը բազմիցս հայտարարել էր, որ գերմանական տանկերը Կիևին մատակարարելու թույլտվություն կտա միայն այն պայմանով, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը: Գերմանիայի ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում օրերս արևմտյան երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Գերմանիային հնարավոր չէր եղել համոզել Leopard տանկեր ուղարկել Կիևին: Սակայն հունվարի 24-ին գերմանական Der Spiegel պարբերականը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է «ամիսների քննարկումներից հետո», ի վերջո, Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Պարբերականը նշում է, որ խոսքը գնում է Leoperd 2A6 տանկերի առնվազն մեկ վաշտի մասին: Նշվում է, որ Բեռլինն, ամենայն հավանականությամբ, այդ մասին կհայտարարի այսօր: Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է, որ 12 Challenger 2 տանկեր կուղարկի Ուկրաինա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Լեհաստանը պաշտոնապես Գերմանիայից թույլտվություն է խնդրել 14 Leopard 2 մարտական տանկեր Ուկրաինային մատակարարելու համար:Ավելին12:4725.01.23 -
ԱրցախՀրդեհային անվտանգության տեսանկյունից վառարանների տեղադրումը ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, Ադրբեջանն առ այսօր փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին: Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով, Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին: Բնակարանների մեծ մասում տեղադրվել են վառաններ: Հրդեհային անվտանգության տեսանկյունից, այն ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները: ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում, հումանիտար խնդիրներին հաճախ ավելանում է նաև արտակարգ պատահարները: ԱԻ ծառայությունը հիշեցնում է. Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող մետաղյա վառարանների տեղադրում չի թույլատրվում: Վառարաններից մինչև գույքը և այլ սարքավորումներն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.7 մետրից ոչ պակաս, իսկ ծխատար խողովակի բարձրությունը պետք է լինի շինության տանիքից ոչ պակաս քան 0.5 մ, ինչպես նաև 2մ բարձր, 10մ շառավղով առկա ամենաբարձր շենքի տանիքից: Փայտով ջեռուցվող վառարանի տակ պարտադիր է տեղադրել 50-ով 40 սմ մետաղյա թիթեղ: Արգելվում է դյուրավառ վառելիքով վառել փայտով ջեռուցվող վառարանը: Ծառայությունը միաժամանակ հորդորում է Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների կամ այլընտրանքային՝ գազի բալոնների օգտագործաման ժամանակ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետևողական աշխատանք կիրականացնի անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ:Ավելին12:4025.01.23 -
ՔաղաքականԴումանյանի «մարդը» հեռացավ՝ Անդրեասյանի «մարդը» կնշանակվի. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վահրամ Դումանյանի հեռանալուց հետո, երբ ԿԳՄՍ նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը, ժամեր անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նաեւ ԿԳՄՍՆ աշխատակազմի ղեկավար՝ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը։ Չնայած սա քաղծառայության պաշտոն է, եւ մրցույթով նշանակված մարդը կարող էր նաեւ չհեռանալ, սակայն, չգրված ավանդույթով, այս պաշտոնին նշանակվում են նախարարի «մարդիկ», ուստի Դումանյանի «մարդը» հեռացավ՝ Ժաննա Անդրեասյանի «մարդը» կնշանակվի։ Իհարկե, ձեւական մրցույթ կանցկացնեն, եւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի թափուր տեղի համար մրցույթն արդեն հայտարարված է։ Այն անցկացնում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Հունվարի 24-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր, թեստավորման փուլը կայանալու է փետրվարի 20-ին, որին հաջորդելու է հարցազրույցի փուլը։ Մենք տեղեկացանք, որ աննախադեպ քանակի մարդ է դիմել մրցույթին՝ 15 անձ։ Չգիտես ինչու, Քաղծառայության գրասենյակը գաղտնի է պահում մրցույթի մասնակիցների անունները՝ մի տգետ պատճառաբանությամբ, թե դրանք անձնական տվյալներ են, հրապարակման ոչ ենթակա։ Չնայած մրցույթը չի կարող փակ լինել, եւ մասնակիցների անուններն էլ չեն կարող գաղտնի պահվել, բայց սա լիովին տեղավորվում է այս իշխանությունների ոչ թափանցիկ գործելաոճի մեջ»:Ավելին12:2925.01.23 -
ԱշխարհՀարավային Կորեայում անձնակազմի 22 անդամներով նավ է խորտակվելՀարավային Կորեայի Ջեջու կղզու ափերի մոտ խորտակվել է բեռնատար նավ, որի մեջ եղել է անձնակազմի 22 անդամ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը: Ըստ գործակալության՝ Հոնկոնգում գրանցված Jin Tian նավը, որը փայտ էր տեղափոխում, չորեքշաբթի գիշերը խորտակվել է Ջեջու կղզու Սոգվիփո քաղաքից 148,2 կմ դեպի հարավ-արևելք: Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ 12 հոգու փրկել են մոտակայքում գտնվող նավերը և այլ փրկարարներ: Նրանցից 11-ը եղել են անգիտակից վիճակում: Մյուս 10-ի որոնումները շարունակվում են: Նավում գտնվող անձնակազմի 22 անդամներից 14-ը Չինաստանի քաղաքացի է, 8-ը՝ Մյանմարի։ Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը համատեղ որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում իր ճապոնացի գործընկերների հետ: Աշխատանքներին ներգրավված են 5 պարեկային նավեր և 4 ինքնաթիռներ:Ավելին12:2225.01.23 -
ՍպորտՀայտնի է, թե որքան գումար կառաջարկի Ռեալը Բելինգհեմի տրանսֆերի համարՄադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով և ցանկանում է և ցանկանում է 100 միլիոն եվրո ու կիսապաշտպան Էդուարդ Կամավինգային առաջարկել նրա տրանսֆերի համար, հայտնում է Sky Sport Deutschland-ը։Ավելին12:1525.01.23 -
ԱրցախԻրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. ՎարդանյանՀունվարի 24-ի երեկոյան կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար հավաք՝ «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ, իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների, գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից: Միջոցառման նպատակն էր Արցախի բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, օրեցօր խորացող հումանիտար խնդիրները, ահագնացող էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև՝ հումանիտար և քաղաքական հիմնախնդիրների հաղթահարման միջոցներն ու մոտեցումները: Որպես հիմնական բանախոսներ հանդես են եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մասնակիցների բազմաթիվ հարցերին պատասխանել են նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում անտարբեր չեն իրենց խնդրին և իրենց կողքին են: «Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու կամքի ուժը, և ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս: Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը: ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշաճ սնվելու իրավունքների խախտումներն են, տնտեսության ու ենթակառուցվածքների քայքայումն է, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է: «Ադրբեջանն իրականացնում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որը միտված է հայրենազրկելու Արցախում ապրող հայերին, ոչնչացնելու նրանց։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը։ Միջազգային հանրությունը, այո՛, պատասխանատվություն ունի պաշտպանելու մարդու իրավունքները։ Մարդու իրավունքն այլևս պետության հայեցողության հարց չէ,- ասել է Գեղամ Ստեփանյանը:- Որպես Մարդու իրավունքների պաշտպան, օգտագործելով այս առիթը, ցանկանում եմ դիմել ձեզ և խնդրել, որ գործադրեք բոլոր ջանքերը, որ միջազգային հանրությունը ստանձնի իր պատասխանատվությունը և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը»։ Շարունակելով թեման՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրավունքով հաստատված նորմերը պաշտպանվեն նույն միջազգային իրավունքի պատասխանատուների, դերակատարների կողմից. «Միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանը բարձր գին է վճարելու հանցագործությունների համար։ Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդես գան Արցախի մեկուսացման դեմ և Արցախի միջազգային ներգրավվածության ապահովման հարցը լուծեն: Այստեղ կրկին բոլոր երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը շատ կարևոր է»: Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նկատել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումների, ագրեսիվ գործողությունների անպատժելիությունն է հանգեցրել այսօրվա իրավիճակին: «Մինչև Ադրբեջանը չպատժվի, նման ցեղասպանական քաղաքականությունը շարունակելու է։ Պատժամիջոցներ պետք է կիրառվեն ոչ թե Ադրբեջանի ժողովրդի դեմ, այլ՝ կոնկրետ այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Մեր բոլորի, առաջին հերթին՝ մեր բարեկամների ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս ուղղության վրա»,- ընդգծել է նա: Պատգամավոր Դավիթ Մելքումյանը նշել է, որ այս անգամ ընտրելով բնապահպանական կեղծ օրակարգ՝ ադրբեջանցիները փորձել են այդպիսով աշխարհի համար «գրավիչ» թեմա գտնել՝ հաշվարկելով, որ դրա քողի տակ կարող են լեգիտիմացնել իրենց այդ հանցագործությունը. «Բայց նրանց այդ հաշվարկները չեն արդարացել: Այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին»: Արցախի Հանրապետության ներկայացուցիչները Արցախի բարեկամներին կոչ են արել շարունակել միջազգային հարթակներում իրենց ջանքերը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, կայուն անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմների բարելավման, ցամաքային բնականոն հաղորդակցության վերականգնման, օդային հումանիտար միջանցքի բացման, ինչպես նաև՝ Ադրբեջանի հանցավոր գործողություններիԱվելին12:1025.01.23 -
ՀասարակականԳործարկվելու է Արևիկ բնակավայրի էլեկտրական շչակըՀունվարի 26-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի էլեկտրական շչակը: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։Ավելին12:0725.01.23 -
ԱշխարհՀայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդներըՍթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները», Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ու ևս ութ ֆիլմ ընդգրկվել են «Օսկարի» կարճ ցուցակում, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Լավագույն ռեժիսոր անվանակարգում են Մարտին Մակդոնը, Դեն Քվանը, Դենիել Շայներթը, Սթիվեն Սփիլբերգը, Թոդ Ֆիլդը և Ռուբեն Էստլունդը։ А за номинацию “Лучший актёр” поборются Остин Батлер (“Элвис”), Колин Фаррелл (“Банши Инишерина”), Брендан Фрейзер (“Кит”), Пол Мескал (“Солнце моё”) и Билл Найи (“Жить”). Լավագույն դերասանահու տիտղոսի համար կպայքարեն Քեյթ Բլանշեթը, Անա դե Արմասը, Անդրեա Ռայզբորոն, Միշե Ուիլյամսը, Միշել Յեոն։ Լավագույն դերասան անվանակարգում են Օսթին Բաթլերը, Քոլին Ֆարելը, Բրենդան Ֆրեյզերը, Փոլ Մեսկալը և Բիլլ Նային։ Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։Ավելին12:0025.01.23