Լրահոս
2023-01-26
-
ՀասարակականԱրմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվելԱյսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։Ավելին11:1326.01.23 -
«Օսկարի» սկանդալից հետո Ուիլ Սմիթն իր առաջին դերն է ստացել կինոյում«Օսկարի» սկանդալից հետո դերասան Ուիլ Սմիթն իր առաջին դերն է ստացել կինոյում, Showbiz.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Sun-ը։Ավելին11:0826.01.23 -
ՔաղաքականԱշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Շիրակի մարզպետարանի մի շարք աշխատակիցներՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև նրա 2 խորհրդականները՝ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ու նախկին ռադիոհեռուստատեսային մեկնաբան Լիլիթ Մուրադյանը, և օգնականները՝ Երանուհի Ավետիսյանն ու Վանիկ Մարտիրոսյանը։ Նրանք հայեցողական պաշտոններ էին զբաղեցնում։Ավելին10:5826.01.23 -
ՏնտեսականՑայտուն ցուցանիշ՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակը պատկերացնելու համար. «Փաստ»ՊԵԿ-ի հրապարակած ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Ինչպես և 2021 թվականին, Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարեկան վճարել է մոտ 144 միլիարդ դրամ հարկ:Ավելին10:5526.01.23 -
ՀասարակականՈւղիղ | Զոհված զինծառայողների ծնողների ակցիան ՔԿ-ի մոտԶոհված զինծառայողների ծնողների ակցիան ՔԿ-ի մոտԱվելին10:5026.01.23 -
ՀասարակականԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՀունվարի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Հունվարի 26-29-ի ցերեկն օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ:Ավելին10:4826.01.23 -
ՔաղաքականՇիրակի մարզպետի պաշտոնում կնշանակվի Մուշեղ ՄուրադյանըԿառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով պաշտոնից կազատի ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին և զեկուցվող նախագծով նույն մարզում մարզպետ կնշանակի Մուշեղ Մուրադյանին:Ավելին10:4226.01.23 -
ՍպորտՈչ ոք չգիտի՝ «Չելսին» ինչպես կարող է այդքան փող ծախսել․ Կլոպ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մերսիսայդցիներին անհրաժեշտ է կազմի վերակառուցում, ասել է, որ բոլոր ակումբները պետք է անցնեն այս գործընթացը, եթե չունեն մեծ ֆինանսական ռեսուրսներ՝ վկայակոչելով Լոնդոնի «Չելսիի» աշխատանքը տրանսֆերային շուկայում։Ավելին10:4026.01.23 -
ՔաղաքականՀամայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան․ «Հրապարակ»Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարևոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ կապված։ Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան։Ավելին10:3526.01.23 -
ԱռողջապահականԻնչու է վիսցերալ ճարպը վտանգավոր և ինչպես կարելի է ազատվել դրանիցՀաճախ կլորիկ փորը կարող է բացասական ազդեցություն ունենալ ներքին օրգանների բնականոն աշխատանքի վրա, նույնիսկ կարող է նկատվել ներքին օրգանների ճարպակալում։ Մարդու մարմնի ճարպի մեծ մասը գտնվում է մաշկի տակ։ Այն հեշտ է հայտնաբերել և չափել՝ այն փափուկ է և կարելի է սեղմել: Վիսցերալ ճարպը, ընդհակառակը, կուտակվում է մարմնի խորքում՝ որովայնի խոռոչի օրգանների միջև: Եթե այն շատ չլինի, կարող է չնկատվել։ Ընդ որում, ներքին օրգանների ճարպը սովորականից շատ ավելի վտանգավոր է, քանի որ մեծացնում է բազմաթիվ լուրջ հիվանդությունների առաջացման վտանգը։ Վիսցերալ ճարպը արտադրում է տոքսիններ, որոնք առաջացնում են քրոնիկական բորբոքումներ, բարձրացնում են շաքարի մակարդակը և քայքայում արյան անոթները։ Դրա մեծ քանակություն ունեցող մարդկանց մոտ աճում է կլոր, դժվար շոշափվող ստամոքս։ Վիսցերալ ճարպը կուտակվում է այնպես, ինչպես ենթամաշկային ճարպը՝ նստակյաց ապրելակերպի, չափից շատ ուտելու և ալկոհոլի պատճառով: Ամենից հաճախ դրա ավելցուկից տուժում են միջին և տարեց տղամարդիկ։ Որոշ մարդիկ էլ գենետիկորեն են հակված ներքին օրգանների ճարպակալման ռիսկին: Գենետիկան ազդում է ոչ միայն ճարպակալման նախատրամադրվածության վրա, այլև մարդու օրգանիզմում ճարպի և նիհար զանգվածի հարաբերակցության վրա։ Տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ ճարպի բաշխման տեսակները կարող են տարբեր լինել։ Կարևոր ցուցանիշ է գոտկատեղ-ազդր հարաբերակցությունը: Օրգանիզմում դրա գերակշռությունը կապված է մետաբոլիկ հիվանդությունների զարգացման ռիսկի հետ, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարային դիաբետը, հիպերգլիկեմիան, հիպերտոնիան և սրտանոթային այլ պաթոլոգիաները: Վիսցերալ ճարպի նորմ չկա: Ընդհանուր առմամբ, որքան փոքր է, այնքան լավ: Բայց դա նույնպես չի կարող իսպառ բացակայել օրգանիզմից։ Ենթադրվում է, որ սովորաբար ներքին օրգանների ճարպը կազմում է մարմնի ընդհանուր ճարպի 10%-ը: Անհնար է ինքնուրույն չափել ներքին օրգանների ճարպի քանակը. Գործնականում բժիշկները գրեթե երբեք չեն ձգտում իմանալ դրա ճշգրիտ քանակությունը և օգտագործում են հիմնական մեթոդներ՝ մարմնի ընդհանուր ճարպը գնահատելու համար: Եթե ճարպը կուտակվում է հիմնականում ազդրերում, այլ ոչ թե որովայնում, ապա, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ հավանական է, որ կլինի ներքին օրգանների ճարպակալման վտանգ։ Մարմնի մեջ ճարպային հյուսվածքն արտադրում է մի շարք հորմոններ՝ լեպտին, ադիպոնեկտին, ռեզիստին, բորբոքային ցիտոկիններ, ինչպես նաև ծառայում է որպես սեռական ստերոիդների և գլյուկոկորտիկոիդների ակտիվ արտադրության և նյութափոխանակության կարևոր տեղամասերից մեկը։ Բայց եթե ենթամաշկային ճարպի հիմնական գործառույթը մարմնի ջերմաստիճանի պահպանումն ու օրգանիզմի կենսագործունեության ապահովումն է, ապա վիսցերալ ճարպը շատ ավելի ակտիվորեն մասնակցում է օրգանիզմի կենսաքիմիական գործընթացներին։ Վիսցերալ ճարպի մասնաբաժնի ավելացումը ճարպային հյուսվածքի ընդհանուր քանակի նկատմամբ ավելի քան 15%-ով կարող է հանգեցնել հորմոնալ անհավասարակշռության, ինչն էլ՝ շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, ուռուցքների և դեմենցիայի։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ վիսցերալ ճարպի ավելցուկի առկայությունը հանգեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի բարձրացման, «լավ» խոլեստերինի համամասնության նվազմանը և «վատ» խոլեստերինի ավելացմանը։ Վիսցերալ ճարպից ազատվելու համար քաշի կորստի ցանկացած ավանդական մեթոդ՝ դիետաներ, վարժություններ և ապրելակերպի այլ փոփոխություններ, հարմար կլինի: Միևնույն ժամանակ, ներքին օրգանների ճարպերը ավելի արդյունավետ են վերանում, քան ենթամաշկային ճարպերը: Էնդոկրինոլոգները տալիս են մի քանի պարզ խորհուրդներ, թե ինչպես հեռացնել ներքին օրգանների ճարպը. կանոնավոր վարժություններ կատարել. լավագույնն է նախընտրել միջին ինտենսիվության աերոբիկ վարժություններ, հրաժարվել հեշտությամբ մարսվող ածխաջրերից, հեռացնել տրանս ճարպերը և արագ սնունդը սննդակարգից, պահպանել խմելու ջրի ռեժիմը օրվա ընթացքում։Ավելին10:3126.01.23 -
ՔաղաքականՈ՞վ է փոխարինելու Նազելի Բաղդասարյանին․ «Հրապարակ»Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց` իր էջում գրելով այդ մասին և շնորհակալություն հայտնելով «վարչապետին` բարձր վստահության համար»։ Սակայն հայտնի է, որ նրա նկատմամբ դեռ դեկտեմբերին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ էր հարուցվել, իր հետ փոխկապակցված անձին պաշտոնի նշանակելու հետ կապված։ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հերքել էր պաշտոնանկության մասին լուրերը:Ավելին10:2826.01.23 -
ՀասարակականՄանսուրյանական երաժշտություն՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեից՝ հունվարի 26-ից, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում երեք օր հնչելու են Մանսուրյանի ստեղծագործությունները:Ավելին10:2426.01.23 -
ՔաղաքականՊատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար․ «Փաստ»Նախօրեին «երկրորդ» փորձից ԱԺ-ում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և քպականների հանդիպումը։ Որքան էլ քպականները փորձում են ներկայացնել, թե հանդիպումն անցել է նորմալ և կառուցողական, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բավական թեժ է եղել ու «մուննաթախառը»՝ թե՛ պատգամավորների, թե՛ Պապիկյանի կողմից:Ավելին10:1626.01.23 -
Սպորտ«Յուվենտուսի» 15 ֆուտբոլիստ կարող է որակազրկվել«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կարող են որակազրկվել ակումբի կողմից ֆինանսական խարդախությունների համար: Հունվարի 20-ին թուրինյան ակումբից ֆինանսական խարդախության դեպքի պատճառով հանվել էր 15 միավոր։ «Յուվենտուսը» մեղադրվում է խաղացողների տրանսֆերային արժեքը գերագնահատելու, ինչպես նաև աշխատակիցների ծախսերը և խաղացողների աշխատավարձի իրական չափը թաքցնելու մեջ։ Ինչպես հաղորդում է Get Italian Football News-ը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հետաքննում է դեպքը։ Ֆեդերացիայի ուշադրությունը սևեռվել է «Յուվենտուսի» ներկա և նախկին 16 ֆուտբոլիստների կողմից ստորագրված՝ մի քանի ամսով աշխատավարձերը հետաձգելու մասին համաձայնագրերի վրա։ Սպորտային արդարադատության օրենսգրքի համաձայն՝ խաղացողները, որոնք «ֆեդերացիայի կանոնների խախտմամբ ակումբից փոխհատուցում կամ պարգևներ են ստանում», կարող են որակազրկվել 1 ամսով։ Հայտնի են մի քանի խաղացողների անուններ, որոնք ստորագրել են նշված պայմանագրերը։ Նրանք են՝ Ադրիեն Ռաբյոն, Վոյցեխ Շչեսնին, Լեոնարդո Բոնուչին, Խուան Կուադրադոն, Ուեսթոն Մաքքենին, Պաուլո Դիբալան, Արթուրը և Ֆեդերիկո Բերնարդեսկին: Ֆուտբոլիստներից մեկը, հավանաբար, չի որակազրկվի, Կրիշտիանու Ռոնալդուն է: Չնայած «Յուվենտուսի» հետ գաղտնի համաձայնագրով 19,9 միլիոն եվրո վճարումների վերաբերյալ թեմային, պորտուգալացին այդ վճարումների հետ կապված փաստաթուղթ չի ստորագրել։Ավելին10:0826.01.23 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին10:0426.01.23 -
ԻրավականՀանրային քրեական հետապնդում՝ 15 զինծառայողներին կյանքից զրկելու գործի նախաքննության շրջանակներումՄինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):Ավելին09:5826.01.23 -
ՀասարակականՕդանավակայանից զինկոմիսարիատ գնացած Կարենը կռվեց մինչև վերջին փամփուշտըԵռաբլուրում են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Պողոսյանի մարտական ընկերները, հարազատները: Կարենը 45 տարեկան կդառնար: 44-օրյա պատերազմի օրերին նա Հայաստան է եկել Միացյալ Նահանգներից, տուն մտել՝ զինկոմիսարիատի թուղթը ձեռքին:Ավելին09:5026.01.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԵրեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարևոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետԱվելին09:4526.01.23 -
ԻրավականԴատարանը վարույթ է ընդունել «Երկիր Մեդիա»-ի եթերը միացնելու միջնորդությունը․ «Հրապարակ»Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության՝ «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները։ Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել՝ այսպիսով չստանալով լիցենզիա: Այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ եթերը չանջատելու միջնորդությունը դատարանը մերժել է, սակայն ընդունել է վարույթ` եթերը միացնելու միջնորդությունը: Փերտվարի 21-ին տեղի կունենա գործով առաջին դատական նիստը։Ավելին09:4026.01.23