Լրահոս

2023-01-29
  • Img default alt hy
    Հրդեհ է տեղի ունեցել Գորիսի տներից մեկում
    Հունվարի 29-ին՝ ժամը 07:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավանգարդ թաղամասի Սևյան փողոցի տներից մեկի նկուղային հարկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:18-ին, մարվել՝ 09։44-ին։ : Այրվել է տան նկուղային հարկի փայտե առաստաղը (մոտ 25 քմ), և ջերմահարվել` առաջին հարկի 2 սենյակ:
    11:15
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավոր է ավելի քան 800 մարդ
    Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավոր է ավելի քան 800 մարդ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ Խոյ քաղաքում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժը 3 մարդու կյանք է խլել: Պաշտոնական վերջին տվյալով, վիրավորվել է 816 մարդ: Աղետը վնասներ է հասցրել երկու քաղաքի և ավելի քան 70 գյուղի: Ավերվել է շենքերի 20-ից 50%-ը։
    11:04
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
    Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ից, վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Արդեն սկսվել է շրջանների գազամատակարարումը, որից հետո կվերականգնվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:
    10:50
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:45
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել․ ՊՆ
    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել: «Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ, մի քանի տարվա վաղեմություն ունի: Տեսանյութը տարածող և այն իբր այսօր տեղի ունեցած դեպք ներկայացնող ԶԼՄ-ներին և ֆեյսբուքյան օգտատերերին հորդորում ենք սահմանված կարգով հերքել տեղեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
    10:30
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Անօդաչուներով հարձակում՝ Իրանի ռազմական օբյեկտների վրա
    Հզոր պայթյուն է որոտացել Իրանի պաշտպանության նախարարության՝ Սպահան քաղաքում գտվող զինամթերքի պահեստում: Ըստ իրանական «Իրնա» գործակալության, կիրակի գիշերը զինապահեստը դարձել է անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ: Իրանի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, «պաշտպանական միջոցառումների շնորհիվ, անօդաչուներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, ևս երկու սարք որսացել են զինվորականները և պայթեցրել»: «Իրնա» գործակալությունը վստահեցնում է, որ հարձակման պատճառով ոչ ոք չի տուժել, ռազմական օբյեկտը աննշան վնաներ է կրել: Բացի այդ, ըստ «Թասնիմ» գործակալության, պայթյուն է որոտացել Իրանի հյուսիս-արևմուտտյա Ազարշահր քաղաքում գտնվող մի գործարանում, որը շարժիչի յուղ է արտադրում: Զոհերի մասին տեղեկություն չկա: Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով, հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ: Մինչդեռ, իրանագետը, վկայակոչելով Իրանից ստացվող տեղեկությունները, նկատում է, որ իրանական ՀՕՊ-ը աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։ Ոսկանյանի խոսքով, մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում։
    10:15
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դալիչին առաջարկել են ակումբ գլխավորել
    Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչին առաջարկել են գլխավորել «Այաքսը», ​​ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է De Telegraaf-ը:
    10:00
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգային ժողովից պատվիրակություն կմեկնի Մոսկվա
    Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը հունվարի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
    09:50
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լուկակուն պատրաստ է աշխատավարձի նվազեցման՝ հանուն Ինտերում մնալու
    «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որի իրավունքները պատկանում են «Չելսիին», պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման՝ հանուն միլանյան թիմում մնալու։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
    09:40
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը
    Պավելի գլխավոր մրցակիցը Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշն էր։
    09:30
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ռոման» հրապարակել է Քիմ Քարդաշյանի լուսանկարը
    «Ռոմայի» ֆեյսբուքյան էջը հրապարակել է Քիմ Քարդաշյանի լուսանկարը, որում ամերիկահայ աստղը հռոմեական թիմի նախկին մարզաշապիկներից մեկով է։
    00:08
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։
    00:00
    29.01.23
    Ավելին
2023-01-28